Մինչ օրս երեք այդպիսի փորձ է եղել ռեւանշի հասնելու. ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում

Ազգային ժողովը քննարկում է վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է: Նա արդեն ավարտել է իր ելույթը, որի առաջին հատվածը ներկայացնում ենք ստորեւ.

«ԱԺ մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի լրագրողներ, սիրելի հայրենակիցներ:

Նախ, ուզում եմ պարզաբանել, որ այսօրվա իմ առաջադրումը՝ որպես ՀՀ վարչապետի թեկնածու, կրում է ֆորմալ բնույթ, եւ ես ԵԼՔ խմբակցության կողմից առաջադրվել եմ ոչ թե վարչապետ ընտրվելու, այլ վարչապետ չընտրվելու համար: Հետեւաբար՝ ԱԺ-ն այսօր չպետք է քվեարկի իմ օգտին: Իսկ առաջադրման իմաստը առաջիկա խորհրդարանական ընտրությունների լեգիտիմության շուրջ շահարկումների որեւէ հնարավորություն չթողնելն է, առաջիկա ընտրությունները կասեցնելու որեւէ իրավական սողանցքը բացառելը, ինչին ես դեռ ավելի մանրամասն կանդրադառնամ: Ուզում եմ ընդգծել, որ միանշանակ է եւ աներկբա, որ առաջիկա դեկտեմբերին ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք ի վերջո պետք է դառնան Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության վերջնական հաղթանակի վերջնական հանգրվանը: Մինչ այդ, սակայն ԱԺ-ի այս ամբիոնին վերստին գտնվելը լավ առիթ եմ համարում խոսելու վերջին հինգ ու կես ամիսներին ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների, դրանց խորքային իմաստի եւ դրանց նշանակության մասին:

Նախ, ուզում եմ անդրադառնալ հարցին՝ ինչ էր Հայաստանում տեղի ունեցածը: Ինձ համար միանշանակ է եւ աներկբա, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, հատկապես հեղափոխություն, որովհետեւ տեղի է ունեցել հասարակական ֆորմացիայի իրական փոփոխություն: Իսկ այդ փոփոխության իմաստն այն է, որ մինչ 2018-ի ապրիլը Հայաստանում դոմինանտ քաղաքական գործոնը, որոշիչ ուժը հանդիսանում էր քրեական, տնտեսական-քաղաքական էլիտան, որին եւ պատկանում էր ողջ իշխանությունը, իսկ հեղափոխությունից հետո Հայաստանի դոմինանտ քաղաքական գործոնը, որոշիչ քաղաքական ուժը հանդիսանում է ժողովուրդը, որը եւ կարողացավ այդ նույն քաղաքական եւ տնտեսական էլիտային պարտադրել, որ իր նախընտրած թեկնածուին ընտրեն ՀՀ վարչապետ եւ ճանաչեն ժողովրդի իշխանությունը:

Այս թեման հրատապ է այնքանով, որ կան քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, որոնք հայտարարում եւ պնդում են, թե Հայաստանում տեղի է ունեցել ընդամենը իշխանափոխություն եւ ոչ թե հեղափոխություն: Ճշմարտությունն իրականում հակառակն է. Հայաստանում հեղափոխություն տեղի է ունեցել, իսկ իշխանափոխություն դեռեւս տեղի չի ունեցել, համենայնդեպս՝ ամբողջական իշխանափոխություն: Այո՛, Հայաստանում հաստատված է ժողովրդի կառավարություն, բայց ժողովուրդը եւ ժողովրդական կառավարությունը դեռեւս չունեն իրենց գաղափարներն ու իդեալները լիարժեքորեն կյանքի կոչելու գործիքը, որովհետեւ պետական կառավարման համակարգը եթե ոչ ամբողջությամբ, առնվազն մի հսկայական մասով ոչ միայն գործում է հին տրամաբանությամբ ու սովորույթներով, այլեւ հին համակարգի վերադարձի թաքուն հույսը սրտում պահած:

2018-ի մայիսի 8-ից՝ իմ վարչապետ ընտրվելուց հետո Հայաստանում տասնյակ պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել չարաշահումների, կաշառքների, յուրացումների մեղադրանքով: Ես նկատի չունեմ այն գործերը, որոնք հարուցվել են մայիսի 8-ից կամ ապրիլ-մայիսից առաջ տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, ես խոսում եմ այն արարքների մասին, որոնք տեղի են ունեցել հեղափոխությունից հետո, իմ վարչապետ ընտրվելուց հետո: Ինձ համար երկար ժամանակ հասկանալի չէր, թե ինչպես կարող է 2018-ի ապրիլ-մայիսից հետո որեւէ պաշտոնյայի մտքով ՀՀ-ում անցնի կաշառք վերցնել, յուրացումներ անել եւ այդպես շարունակ: Ընդ որում՝ հեղափոխությունից ամիսներ, շաբաթներ, նույնիսկ օրեր անց: Պատկերացնո՞ւմ եք, Հայաստանում էդպիսի իրադարձություններ են տեղի ունեցել, բոլորի աչքի առաջ, հրապարակային, եւ ՀՀ-ում կա պաշտոնյա, որը կաշառք է պահանջում եւ վերցնում, որը յուրացում է թույլ տալիս: Սա անտրամաբանական է: Հեղափոխությունից մի շաբաթ անց, 15-20 օր անց կա պաշտոնյա, որը կաշառք է վերցնում, եւ բռնվում է, ապացուցվում է դա:

Պատասխանը մեկն է, որեւէ այլ տրամաբանություն չի կարող լինել. կոնկրետ այս դահլիճից, եւ նախկին խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող քաղաքական ուժից հեղափոխության հաղթանակի հաջորդ իսկ պահից հին համակարգին ազդակներ են փոխանցվել եւ փոխանցվում, թե էս ամենը մի քանի ամսվա հեռանկար ունի, թե էս ամենը շուտով հետ է պտտվելու եւ հին համակարգը վերադառնալու է: Այսինքն՝ էդ մարդիկ, ովքեր շարունակում են գործել հին տրամաբանությամբ, նրանք գերմարդիկ չեն, նրանք պետք է ներշնչանքի աղբյուր ունենան: Չի լինում էդպես: Եւ հետեւաբար էդ ներշնչանքի աղբյուրը խորհրդարանական նախկին մեծամասնությունն է եւ նախկին իշխող համակարգը: Ընդ որում՝ այդ ներշնչանքը եղել է ոչ միայն ներքին խողովակներով, այլ նաեւ հրապարակային:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները պարբերաբար հրապարակային հայտարարել են, թե ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար նախադրյալներ չկան, թե խորհրդարանական հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու 2022 թվականին: Այս մասին ՀՀԿ-ի ներկայացուցիչները մի քանի անգամ հարցազրույցներ են տվել, հայտարարություններ արել: Այս ամենը արվել է մի քանի նպատակով: Նախ, հնարավորինս կոնսոլիդացված պահել ՀՀ-ում երկար տարիներ գործած պետական կոռումպացված համակարգը: Երկրորդը, Հայաստանում հաստատված մթնոլորտը դարձնել հնարավորինս նյարդային, այսինքն, մարդկանց անընդհատ տոկի տալ, որ մարդիկ հանդարտ, իրենց կյանքով ապրելու հնարավորություն չունենան: Հնարավորինս խաթարել տնտեսական եւ ներդրումային միջավայրը եւ գործող կառավարության համար հնարավորինս մեծ խոչընդոտներ ստեղծել ու սպասել հարմար պահի՝ ռեւանշի հասնելու համար:

Ընդ որում՝ մինչ օրս երեք այդպիսի փորձ է եղել ռեւանշի հասնելու. առաջինը Ռոբերտ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացիա իրականացնելու փորձն էր, որը, սակայն ձախողվեց հիմնական քաղաքական գործոնի՝ ժողովրդի միանշանակ եւ հուժկու մերժման պատճառով: Երկրորդը՝ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում տեղի ունեցածն էր, երբ խորհրդարանական մեծամասնության ձեռամբ այնպիսի փոփոխություններ էին իրականցանում ԱԺ կանոնակարգ օրենքում, որ ժողովրդի գործոնը զրոյացվի ընթացիկ քաղաքական գործընթացների համատեքստում: Բայց ընդամենը երկու ժամվա ընթացքում ՀՀ շուրջ 80.000 քաղաքացի շրջափակեց ԱԺ շենքը եւ ցույց տվեցին, որ ժողովրդի քաղաքական գործոնը բացառելու բոլոր փորձերը՝ առանց բացառության բոլոր փորձերը կարժանանան ընդարձակ ժողովրդական դիմադրության: Ռեւանշի հասնելու երրորդ քայլը այս երկուշաբթի ԱԺ-ում տեղի ունեցածն էր, երբ Հանրապետական կուսակցությունը, ըստ էության, բոյկոտեց եւ տապալեց ԸՕ առաջակվող փոփոխությունները:

Սա արվում էր նրա համար, որ առաջիկա ընտրությունները տեղի ունենա գործող ԸՕ-ով, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգով, որովհետեւ ՀՀԿ-ի ներկայացուցիչների եւ նրանց հետ ասոցացվող ուժերի եւ անձանց շրջանում հանկարծ հույս ծագեց, որ ռեյտինգային ընտրակարգը նրանց կարող է շանս տալ առաջիկա արտահերթ ընտրություններին հասնել ռեւանշի:

Իսկ ինչն էր պատճառը, որ այդ մարդիկ սկսեցին մտածել այսպես: Պատճառը պետք է ուղիղ կապել Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների հետ: Իսկ ինչ է տեղի ունեցել Կապանում: Տեղի է ունեցել հետեւյալը. Պարզվել է, որ հին ընտրական համակարգը, հին ընտրական մշակույթը Սյունիքի մարզում դեռեւս կենսունակության ինչ-որ նշաններ է ցույց տալիս: Ինչ է սա նշանակում գործնականում: Սա նշանակում է, որ Սյունիքի գործող քրեական, քաղաքական եւ տնտեսական էլիտան, իր ձեռքում շարունակելով պահել բավականին շոշափելի լծակներ, կարողացել է կոնսոլիդացիա ապահովել, եւ ի վերջո մարդկանց որոշակի հատվածի, հին մշակույթի եւ արժեքների տրամաբանությամբ կամ ավելի ճիշտ հին մոդելների մոդիֆիկացված ձեւերով նրանց ուղղորդել որոշակի քվեարկության՝ ի վերջո հասնելով իրենց համար ցանկալի արդյունքի: Հանրապետականները հույս ունեն, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրանց կհաջողվի գործարկել կապանյան մոդելը: Լրագրողներն ու վերլուծաբանները միանշանակ ճիշտ են, որ այդքան մեծ ուշադրություն են դարձնում Կապանի ընտրություններին: Բայց նրանք սխալվում են մեծապես, երբ տեղի ունեցածը կապում են Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հետ: Ընդհակառակը՝ Պողոսյանին մարզպետ նշանակելու որոշումն էր կապված Սյունիքում հին համակարգի գոյության վերաբերյալ կառավարության համոզմունքի եւ ստացված տեղեկատվության հետ:

Իմ համոզմունքը հետեւյալն է. Սյունիքում հեղափոխություն տեղի չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ մարզում կան տնտեսական եւ քրեական ուժեր, ովքեր մտածում են, թե իրենք ավելի հզոր են ու կարող, քան պետական, ժողովրդական իշխանությունը: Սյունիքում պետական իշխանությունը պետք է այլընտրանք չունենա: Սյունիքում պետք է հաստատվի անառարկելի եւ աներկբա պետական, ժողովրդական իշխանություն, ու սա ոչ թե քաղաքական խնդիր է, այլ ազգային անվտանգության կարեւորագույն հիմնահարց, որի մի շարք պարամետրերի անդրադարձել եմ հոկտեմբերի 19-ին Կապանում ունեցած ելույթում: Եւ հինգ ամիսների ընթացքում ձեւավորված իմ աներկբա համոզմունքն է, որ այս խնդիրը կկարողանա լուծել միայն ու միայն կառավարման մեծ փորձ, քաղաքական հին համակարգի գործունեության բոլոր մանրամասներին եւ նրբություններին ծանոթ այնպիսի մի մարզպետ, ով կկարողանա կասեցնել նաեւ իրավապահ համակարգի նկատմամբ հին տնտեսական եւ քրեական էլիտայի ազդեցությունը: Ինչպես ասում են՝ սա այն դեպքն է, երբ սեպը սեպով պիտի հանես:

Ահա հենց սա էր Հայաստանի ոստիկանության պետի երկարամյա տեղակալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման պատճառը: Եւ այդ որոշման հիմնական շարժառիթը ոչ թե Սյունիքում նոր դիկտատուրա հաստատելն է, այլ Սյունիքի հպարտ քաղաքացիների ազատությունների եւ իրավունքների երաշխավորումը, որը պարզապես անհնար կլինի առանց քրեական էլիտայի, առանց տնտեսական էլիտայի անառողջ ազդեցությունները չեզոքացնելու: Եւ դա մի խնդիր է, որը մենք լուծելու ենք հստակ, վճռական եւ անառարկելիորեն:

Այս ամենի ֆոնին բնական հարց կծագի, թե ինչու այդ պարագայում մենք ընդունեցինք Կապանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները եւ դա համարեցինք ժողովրդավարության հաղթանակ: Առաջին հերթին ցույց տալու համար մեր անկեղծությունը, որ մեր միակ նպատակը ժողովրդի իշխանությունն է, ժողովրդի ազատությունն է: Ես ինքս ժամանակին տեսել եմ, թե ինչպես ընտրությունների արդյունքների կեղծումները հիմնավորում են բազմաթիվ պետական եւ ազգային եւ այլ նպատակներով: Այսինքն՝ երբեք, որեւէ ընտրություն չի կեղծվել էն պատճառաբանությամբ, որ մենք պետք է ատամներով պահենք իշխանությունը: Միշտ էլ բերվում են, ես որպես լրագրող էդ բոլոր իրադարձությունները լուսաբանել եմ, միշտ էլ բերվում են պատճառներ: Միշտ էլ ասում ա՝ բա վատ կլնե՞ր դարասկզբին էն ընտրություններով, որով Հիտլերը ընտրվեց, այ եթե լիներ մի քաղաքական ուժ, որ էդ ընտրությունների արդյունքները մի քիչ բան աներ, բան կլիներ:

Մենք չենք ուզում բան անենք, որ բան ըլնի: Մենք ուզում ենք անկեղծ երկխոսություն ունենալ մեր ժողովրդի հետ: Մենք ուզում ենք գործել բաց, թափանցիկ, հրապարակային: Մենք չենք ուզում մեզ թույլ տալ չընդունել, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները ձեւավորվել են ժողովրդի քվեարկության արդյունքում: Եւ հետո, հանրային կարծիքի մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քվեարկողների մեծ մասը քվեարկել է իր անկեղծ համոզմունքի համաձայն, եւ հին ընտրական համակարգի տրամաբանությամբ քվեարկել է բացարձակ փոքրամասնությունը, որի պահվածքը, ցավոք, վճռական է եղել ընտրությունների վերջնական արդյունքների համար:

Տեղի ունեցած քվեարկության արդյունքները ընդունելով է, որ մենք կարող ենք շարունակել մեր անկեղծ երկխոսությունը հանրության հետ՝ նրան ավելի մանրամասն ու տեսանելի բացատրելով մեր գործողությունների մոտիվացիան, նան գործնականում ի ցույց դնելով յուրաքանչյուր քաղաքացու քվեի վճռական եւ շրջադարձային նշանակությունը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի ավելի շոշափելի տեսնի, թե իր քվեարկությունը ինչպիսի արձագանքների եւ ազդեցությունների տեղիք է տալիս ողջ քաղաքական դաշտում եւ ողջ ներքաղաքական իրավիճակի վրա: Իմ ամբողջ քաղաքական գործունեությունը նվիրված է եղել սրան, որ ես փորձել եմ ամեն քաղաքացու ներկայացնել, համոզել, որ իր մի քվեն ամենավճռական գործոնն է, որ կարող է գոյություն ունենալ: Իմ երկարամյա քաղաքական գործունեության բանավեճը, երկխոսությունը մարդկանց հետ էդ է եղել, որ մարդիկ ասել են՝ արա դե մենք մի ձայնով ինչ ենք որոշում, մեր մի ձայնից ա՞ կախված, եւ ես փորձել եմ համոզել մարդկանց, որ՝ այո, ամեն ինչ կախված է ձեր մի ձայնից: Եւ հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը մի պահ ընդունեց եւ գիտակցեց, որ՝ այո, վճռական քաղաքական գործոնը իր, բացառապես իր՝ մի քաղաքացու որոշումն է, թե ինչ պետք է տեղի ունենա:

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ Կապանում տեղի ունեցած քվեարկությունը ու նրա արդյունքները օրինական են: Քվեարկության պաշտոնական արդյունքները արտահայտում են մարդկանց ընտրությունը, բայց իմ քաղաքական դիրքորոշումն այն է, որ քրեական եւ տնտեսական էլիտան անառողջ ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա, միայն այն բանի շնորհիվ, որ հեղափոխությունն իրոք դեռեւս ոչ բոլորին է հասել եւ ոչ բոլորն են զգացել եւ գնահատել իրենց ազատությունը: Եւ մեր խնդիրը կոնկրետ է եւ գործնական. Ազատությունը ողջ Հայաստանում, այդ թվում եւ Սյունիքում ոչ թե պետք է լինեն դեկլարացիա եւ հայտարարություն, այլ կիրառական գործիք, որից կարող է օգտվել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, եւ մեր քաղաքական խնդիրն է՝ այդ ազատությունը բոլորի համար իրապես դարձնել հասանելի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5149 դիտում

Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան

Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով

«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է

Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ

Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան

Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ

Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ

Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան

«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը

Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից

Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ

Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար

Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով

Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ

Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն

Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել

Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել

Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ

Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք

Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ

Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել

Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները

Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները

Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան

3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն

Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար

Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան

3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն

Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան

Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև

Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է

Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը

Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ