Երևան
12 °C
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթի երկրորդ հատվածը:
Ելույթի սկիզբը՝ այստեղ:
Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել եւս մեկ հանգամանքի վրա: Երբ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող Վալերի Օսիպյանը եւ Ազգային անվտանգության՝ նախկինում բարձրաստիճան, հեղափոխությունից առաջ բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացած Վալերի Օսիպյանը եւ ԱԱԾ-ում նախկինում բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացած Արթուր Վանեցյալը նշանակվեցին համապատասխանաբար ոստիկանության պետ եւ ԱԱԾ տնօրեն, շատ մեծ աղմուկ բարձրացավ: Անհասկանալիության շատ մեծ դիսկուրս եղավ, բայց մեկ-երկու քննարկումից հետո այդ թեման, ըստ էության, փակվեց: Հունան Պողոսյանի դեպքում ֆեյսբուքյան եւ, ոչ միայն ֆեյսբուքյան, ալիքը բավական երկար տեւեց, որովհետեւ ազնիվ հարցադրումների, ընդունելի հարցադրումների եւ մտահոգությունների ֆոնը Սյունիքում հաստատված որոշ տնտեսական եւ քրեական շրջանակներ հմտությամբ օգտագործեցին, այդ թվում՝ օգտագործելով իրենց ձեռքի եւ վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, եւ հնարավոր է՝ կրկին փորձեն օգտագործել իրենց անվտանգության խնդիրն ապահովելու, Սյունիքում միահեծան եւ հակապետական իշխանություն պահպանելու եւ հաստատելու համար: Այս թեմային այսքան մանրամասն անդրադառնում եմ, որովհետեւ, ինչպես ասացի, սա չափազանց կարեւոր նշանակություն ունեցող ներքաղաքական դրվագ է, մյուս կողմից, որպես ժողովրդի պահանջով վարչապետ ընտրված մարդ, ես չեմ կարող թույլ տալ, որ մեր որոշումների հետ կապված որեւէ տարընթերցում եւ այլաբանություն, որեւէ սխալ մեկնաբանություն՝ մեր մոտիվացիաների առումով, հանկարծ սխալ չհասկանաք, թե մենք անսխալական ենք, բայց մեր մոտիվացիաները պետք է մինչեւ վերջ բաց, անկեղծ, թափանցիկ, տեսանելի լինեն մեր հանրությանը եւ ժողովրդին:
Այս համատեքստում, իհարկե, բազմաթիվ եւ մի շարք լեգիտիմ հարցեր են առաջանում: Մասնավորապես՝ խոսքն այն մասին է, թե մենք, երբ, այնուամենայնիվ, չենք բացառում, որ, այդ թվում՝ ՀՀԿ-ն ներկայացրած կամ իշխանությունը, կամ նույնիսկ խմբակցությունը ներկայացրած անձինք կարող են համագործակցել մեզ հետ: Շատ լեգիտիմ հարց է առաջանում՝ բա ո՞րն է սահմանը: Չէ՞ որ պետք է լինի սահման: Ես ուզում եմ ընդգծել երկու կարեւորագույն գործոն: Առաջինը՝ կոռուպցիայի մեջ ներգրավված լինել-չլինելը, ընդ որում, ոչ թե որպես քաղաքական դեկլարացիա, այլ որպես կոնկրետ գործ, կոնկրետ փաստ, կոնկրետ մեղադրանք: Ինչո՞ւ եմ էսպես ասում, որովհետեւ այսօր ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի յուրաքանչյուր գործ՝ սկսած գործող պաշտոնյաներից, շարունակած նախկին պաշտոնյաներով, էսպես ասած՝ նոր սերնդի պաշտոնյաներով, ովքեր հեղափոխությունից հետո են պաշտոնյա դարձել, հեղափոխությունից առաջ եղած պաշտոնյաներով, որեւէ խոչընդոտ չկա, որ որեւէ գործ մանրամասն եւ մինչեւ վերջ քննվի: Որոշ տեխնիկական խոչընդոտներ կան, որոնց ես իմ ելույթում դեռ կանդրադառնամ:
Այսինքն՝ ես այս ամբիոնից հայտարարել եմ որպես վարչապետի թեկնածու, կամ հետագայում նաեւ վարչապետ, որ եթե մի գործ առնչվի նույնիսկ ինձ կամ իմ ընտանիքի անդամներին, ես իմ քաղաքական գործունեությունը, անցած ճանապարհը անիմաստ կհամարեմ, եթե որեւէ քաղաքական խոչընդոտ լինի քննության եւ ճշմարտության ամբողջական բացահայտման ճանապարհին:
Ուրեմն, առաջինը կոռուպցիայի հետ կոնկրետ առնչություններ ունեցած եւ կոռուպցիայի մեջ թաթախված որեւէ պաշտոնյա չի կարող Հայաստանում մեր իշխանության տարիներին զբաղեցնել պաշտոն, երկրորդը՝ արյան հետ առնչություն ունեցած որեւէ պաշտոնյա չի կարող տեղ զբաղեցնել իշխանության մեջ, երրորդը՝ կառավարման անարդյունավետ օրինակ ցույց տված պաշտոնյաները, ընդ որում ասեմ՝ էս սկզբունքները միայն նախկիններին չեն վերաբերում, որովհետեւ ո՞վ է ասում, թե նրանք, ովքեր նոր են միայն պաշտոն ստանձնում, նրանք հրեշտակներ են:
Ես էս ընթացքում անտանելի, անտանելի հիասթափություններ եւ սթրեսներ եմ ապրել, եւ երբ եղել են մարդիկ, ովքեր հանդես գալով որպես հեղափոխության ամենաջերմեռանդ պաշտպան, ամենասկզբունքային, ամենամաքուր, մի քանի ամսվա մեջ, մի քանի շաբաթվա մեջ քանդուքար են եղել: Ու ես չեմ կարող այս մասին չասել, որովհետեւ դա անազնիվ կլինի մեր ժողովրդի առաջ, անազնիվ կլինի ինքներս մեր առաջ: Եւ էս կտրվածքով ինձ համար տարբերություն չկա՝ նախկին, թե ներկա: Տարբերություն չկա, նույնիսկ եթե խոսքը լինի անձմամբ իմ մասին, որովհետեւ սկզբունքը եւ ճշմարտությունը ամենակարեւորն է:
Եթե մենք մի միլիմետր շեղվեցինք ճշմարտությունից, շեղվեցինք մարդկանց աչքերի մեջ ուղիղ նայելուց, ուրեմն մեր ողջ կյանքը, գործունեությունը եւ էս ամենն անիմաստ է: Մենք իրավունք չունենք որեւէ ընկերական կապ, ազգակցական կապ, ընտանեկան կապ ավելի բարձր գնահատել, քան էն արժեքները, որ մենք միասին ստեղծել ենք: Դա կլինի ուղիղ դավաճանություն՝ պետության նկատմամբ, հայրենիքի նկատմամբ, ժողովրդի նկատմամբ: Եւ ես ուզում եմ ասել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տարբեր առիթով մեզ քննադատում են, ես ուզում եմ ասել, որ ձեր յուրաքանչյուր քննադատություն շատ ուղիղ ընկալվում է, շատ ուղիղ վերլուծվում է, շատ ուղիղ հետեւություններ են արվում: Բայց նույնիսկ էդ պարագայում, մենք, քավ լիցի, չենք մտածում, որ մենք պետք է լինենք էնպիսի կառավարություն, որին ընդհանրապես չքննադատեն: Որովհետեւ դա բնական պրոցես է, որովհետեւ, գիտեք, ընդհանրապես շատ է խոսվում էն մասին, թե՝ ա՛յ, ով փորձ ունի, ով փորձ չունի: Մեզ քննադատում են եւ՛ անփորձների նշանակելու մեջ, եւ՛ փորձվածների նշանակելու մեջ, որովհետեւ ամեն քայլ, իհարկե, արժանի է քննադատության, եւ լավ է, որ քննադատում են:
Բայց ես ուզում եմ ձեզ մի բան ասել. էն ինչ-որ մենք հիմա անում ենք, եւ էն, ինչ արել ենք, դրա փորձը ոչ մեկը չունի, որովհետեւ այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, աշխարհի ոչ մի երկրում նախկինում երբեք տեղի չի ունեցել: Այն ինչ տեղի է ունեցել, էդպիսի փորձ չկա, բանաձեւեր չկան, որ մենք իմանանք: Էսօր աշխարհում գոյություն ունեցող բոլոր համակարգերի ձեւավորման համար կան գիտահետազոտական, մանրամասն նկարագրված գրքեր, տեսություններ եւ այլն: Էն, ինչ մենք արել ենք, դուրս է բոլոր տեսություններից, բոլոր, այդ թվում խոստովանենք՝ մեր ընկալումներից: Եւ այն, ինչ մենք անում ենք, դա դուրս է բոլոր ընկալումներից, բոլոր ստանդարտներից: Եւ սա է մեր հիմնական առաքելությունը, սա է, որ ՀՀ-ն եւ հայ ժողովրդին առանձնահատուկ է դարձնում Երկիր մոլորակի վրա:
Էնպես որ՝ որեւէ մեկը չմտածի, թե ինքը ունի բավարար փորձ՝ ստեղծելու այն երկիրը, նոր Հայաստանը, որը մենք պետք է ստեղծենք, որովհետեւ այդ նոր Հայաստանը երբեք չի եղել, չի եղել նաեւ նոր Շոտլանդիայի, կամ նոր Նորվեգիայի, կամ Դանիայի, կամ Բրիտանիայի… Սա էն է, ինչ մենք ուզում ենք անել: Էն, ինչ մենք արդեն արել ենք, եզակի է, ունիկալ, եւ աշխարհում սրա փորձը չկա: Որեւէ մեկը չի կարող մեզ ասել՝ ա՛յ, հաջորդ քայլը էս ա, ճանապարհային քարտեզը էս ա: Սա մի պրոցես է, որի միջով մենք պետք է անցնենք: Մենք առաջամարտիկ ենք այս իմաստով, եւ մենք չպետք է վախենանք առաջամարտիկ լինել, որովհետեւ դա, կարծում եմ, մեծացնում է բարձրացնում է մեր ժողովրդի եւ մեր պետության հեղինակությունը ամբողջ աշխարհում: Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, ձեր բոլոր մեսիջները ընկալված են, ձեր բոլոր քննադատությունները ընդունված են, եւ այո՛, ես ողջունում եմ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչներին, այն լրատվամիջոցներին, ովքեր խոշորացույցի տակ են առնում բոլոր պաշտոնյաների կյանքը, կենսագրությունը, ունեցվածքը, եկամուտները: Մենք երբեք չենք վախենալու ճշմարտությունից: Մենք միշտ համագործակցելու ենք բոլոր նրանց հետ, ովքեր պայքարում են հանուն ճշմարտության՝ անկախ նրանից՝ էդ ճշմարտությունը մեզ համար դրական կլինի, թե բացասական:
Բայց ես հույս ունեմ, որ որեւէ մեկը չի ուզում Հայաստանում տեսնել անողնաշար, անդեմ, անկարծիք, որոշումներ կայացնելու անընդունակ, ամեն քննադատությունից ճկվող, ամեն հարվածից քանդվող եւ նոկաուտի ենթարկվող կառավարություն: Ես հույս ունեմ՝ ոչ մեկը չի ուզում այդպիսի կառավարություն ունենալ: Որովհետեւ աշխարհում կան լավ կառավարություններ, վատ կառավարություններ, արդյունավետ եւ անարդյունավետ կառավարություններ, բայց յուրաքանչյուր պետության համար ամենամեծ աղետը թույլ կառավարությունն է, ցանկացած երկրի համար ամենամեծ աղետը թույլ ղեկավարն է, ու թույլ իշխանությունը: Բայց մեր իշխանությունը երբեք չի լինելու թույլ: Մեր իշխանությունը լինելու է սկզբունքային, էնտեղ, որտեղ պետք է հարվածի, հարվածելու է, էնտեղ, որտեղ պետք է հարվածներ ստանա, ստանալու է էդ հարվածները եւ ամուր կանգնելու է իր ոտքերի վրա, եւ մի՛ միլիմետր չի շեղվելու ճշմարտությունից, միլիմիլիմետր չի շեղվելու ծառայությունից, միլիմիլիմետր չի՛ շեղվելու առաքելությունից: Եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ ասել, որ այո՛, կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք մեր ամենակարեւոր առաքելություններից մեկը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿասեցվել է ցլիկների անվան տակ անհայտ ծագման կենդանիների մուտքը ՌԴ-ից Հայաստան
Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր. Փաշինյանը՝ Ջորջա Մելոնիին
Հանցավոր կազմակերպության անդամները փորձել են իրացնել խոշոր չափերով թմրամիջոց. նրանք կալանավորվել են
«Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը գործարկել է Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթերը
Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Ռուսաստանի կողմից հետախուզվող թեկնածուն
Պատռվում են դիմակները «թքած ունեցող» սքեմավորների. Հակոբյանը՝ Մարմաշենի հոգևոր հովվի հայտարարությունների մասին
Ավտոմեքենան կողաշրջվել և ընկել է ձորը. մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին
Մասիսի տներից մեկում հրդեհի հետևանքով քաղաքացին հոսպիտալացվել է
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Դու նրանց հալածական կանես, նրանց երեսը կուղղես քո հաւատարիմների կողմը. Փաշինյանը սաղմոսից մեջբերում է արել
Կոնսենսուս ունենք՝ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել. վարչապետն անդրադարձել է աղմուկ հանած գրառմանը
Ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամներն անակնկալ են մատուցել մանկատներից մեկի փոքրիկներին
Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն
ՖԻԴԵ-ի հունիսի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ
Տաթևի վանքի մոտակայքում մեքենան բախվել է ժայռին. կա 5 տուժած
Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին ուսուցողական արշավ էր կազմակերպել. լուսանկարներ
Հունիսի 1-ը՝ Երևանի կենդանաբանական այգում. տեսանյութ
Գնացի դիրեկտորի մոտ, ասի՝ ո՞ր գործն է ամենադժվարը. ինչպես Արմավիրից Գյումրի հարս եկած Ջուլիետան դարձավ գրաշար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գյումրիի և Մեծամորի մի շարք հատվածներում
Վարչապետի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին տեղեկությունը կեղծ է, տարածող կայքը՝ անհայտ. fip
Մեծահասակներն ամենօրյա վարքագծով պետք է նպաստեն համերաշխ միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ի ուղերձը
Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի ուսումնական կետին. կան զոհեր
Բախվել են ավտոմեքենան և մոտոցիկլետը․ կա տուժած
Պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված. Ավինյան
Երեխաների պաշտպանության համակարգի բարելավումն առաջնահերթություն է. Նարեկ Մկրտչյան
Մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները. Ավանեսյան
Պուտինը երկաթուղում տեղի ունեցած պատահարների մասին ողջ գիշեր ԱԴԾ-ից և ԱԻՆ-ից հաղորդումներ է ստացել
Մեծ Բրիտանիան մտադիր է ԱՄՆ-ից միջուկային զենքով կործանիչներ գնել
ՌԴ-ն հայտնել է՝ պայթեցվել են Բրյանսկի և Կուրսկի շրջանների երկաթուղային կամուրջները. կան զոհեր և տուժածներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի. սպասվում են կարճատև անձրևներ, առանձին վայրերում՝ հորդառատ
Արդեն քանի տարի է՝ ստով, ուժով, սպառնալիքով, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տալ. Սիմոնյանը՝ Փաշինյանին
Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ
Բախվել են բեռնատար «Գազելն» ու «Օպել»-ը․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Հենց ինքնաթիռի ձայն եմ լսում, գիտեմ, որ իմ պապան է. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
Ուրախ եմ, որ մեր քաղաքում նման սպորտային կենտրոններ կան. դրանք փոխում են պատանիների առօրյան. Դանիելյան
160 երկիր և համաշխարհային նմուշներ. Արշակյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» ցուցահանդեսին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT