Երևան
12 °C
Մեկնարկել է Երեւանի ավագանու արտահերթ նիստը, որտեղ քննարկելու է Երեւանի քաղաքապետի տեղակալներ նշանակելու, ինչպես նաեւ օգնական, խորհրդական եւ մամուլի քարտուղար նշանակելու հարցը։
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս օրակարգերին։
«Քիչ անց մենք քվեարկելու ենք քաղաքապետի 4 տեղակալների օգտին: Մեր առաջարկն է՝ քաղաքապետի օգնականների թիվը կրճատել, դարձնել 3, այսինքն՝ 1 տեղակալ, 2 խորհրդական, 3 օգնական: Խորհրդականների թիվը 7-ից պետք է հասցնել 2-ի: Նկատի ունեցեք, որ վարչապետն ունի 5 վճարովի խորհրդական, իսկ քաղաքապետը՝ 7 խորհրդական, 1 գլխավոր խորհրդական, չեմ հաշվում նաեւ խորհրդական դիզայները: Հասկանալի է, որ քաղաքն իրեն այսպիսի ճոխություն չի կարող թույլ տալ: Ժամանակին ավանդույթի ուժով եկել է, հաստիքները չեն կրճատվել: Մեր առաջարկը հստակ է՝ քաղաքապետի խորհրդականների թիվը դարձնել երկու: Օգնականների պարագայում՝ քաղաքապետն ունի հինգ օգնական, որն էսպիսի վարչական ապարատի դեպքում անհասկանալի մի թիվ է: Մեր առաջարկն էր՝ քաղաքապետի օգնականների թիվը դարձնել 3, այսինքն՝ 1 տեղակալ, 2 խորհրդական եւ 3 օգնական: Սրանք, իմ առաջարկած հաստիքները, ամբողջապես բավարար են քաղաքապետարանի կառավարումն իրականացնելու համար»,- ասաց Դավիթ Խաժակյանը՝ հավելելով. «Ընդ որում՝ մենք չենք խոսում աշխատանքի արդյունավետության մասին, մենք խոսում ենք միջնորդավորված կառավարման մեխանիզմը փոփոխելու մասին: Հիմա այս վեց հաստիքների բյուջեն կազմում է 2 մլն 53 հազար դրամ, եւ եթե այն դարձնենք տարեկան կտրվածքի եւ բաժանենք վարչության պետերի վրա, մենք կունենանք 150 հազար դրամով յուրաքանչյուրի աշխատավարձի բարձրացում: Եւ քաղաքապետն ունակ կլինի պրոֆեսիոնալ կառավարում իրականացնել պրոֆեսիոնալ վարչության պետերի հետ»,-ասաց Դավիթ Խաժակյանը:
Վերջինիս կարծիքով՝ այս հարցերով աշխատանքների մեկնարկը արդյունավետ չի տրվում. «Կարծում եմ, եթե մեր առաջարկած փոփոխություններն իրականացվեին, դա դրական մեսիջ կլիներ քաղաքացիների համար, որ քաղաքապետը սկսում է ինքն իրենից: Այսինքն՝ ինքն իր աշխատակազմն է օպտիմալացնում, հետո անցնում է մնացյալ աշխատակազմին: Քաղաքապետի ձեռքերն են, ըստ էության, իր աշխատակազմը: Ես սկսում եմ ինձանից՝ կրճատելով իմ աշխատակազմը եւ բարձրացնելով աշխատավարձերը՝ ունենալու համար որոշակի դրական տեղաշարժ»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
Նա հայտարարեց, որ «Լույս» խմբակցությունը դեմ է քվեարկելու, ինչպես քվեարկել է նաեւ նախկին ավագանու ժամանակ՝ ԵԼՔ խմբակցությունը:
Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց Դավիթ Խաժակյանի մտահոգություններին՝ նշելով, որ համաձայն է վերջինիս հետ:
«Ես սկզբից մինչեւ վերջ համաձայն եմ ձեր հնչեցրած մտքերի հետ: Այո, ճիշտ եք ասում, որ օր առաջ պետք է օպտիմալացնել այս հաստիքացուցակը։ Նույն մտահոգությամբ կոնսուլտացիաներ եմ անցկացրել, եւ ինչպես ասացիք, իմ մեսիջը ոչ թե խոսքերով է, իմ մեսիջը գործողություններով է: Իմ աշխատանքային առաջին օրվանից ես ունեմ ընդամենը 1 օգնական, որն աշխատում է առանց աշխատավարձի, քանի որ հաստիքացուցակ դեռ չկա: Այն չորս օգնականի գումարներն էլ չեն գնում որեւէ տեղ, մնում են քաղաքապետարանում: Եւ ես խոսքից անցել եմ գործի եւ ձեր մտահոգությունները ի կատար եմ ածում գործողություններով», - ասաց Հայկ Մարությանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով
Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն
Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած
Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ
Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը
«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև
Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում
Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է
Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն
Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին
Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին
Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում
Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները
Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT