Ես առաջադրվելում եմ ռեյտինգային ընտրակարգով՝ թիվ 3 ընտրատարածքից. Արայիկ Հարությունյան

Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանն առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Երեւանի Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը։ Հարությունյանը, սակայն չհստակեցրեց՝ ընտրվելու դեպքում գալո՞ւ է խորհրդարան, թե՞ շարունակելու է նախարարի աշխատանքը:

«Այս պահին որեւէ որոշում չկա, ըստ արդյունքների եւ թիմի հետ քննարկումների պարզ կդառնա։ Ես լիարժեք շարունակում եմ իմ պարտականությունները»,- ասաց նա։ Մեր հարցին՝ մինչ արտահերթ ընտրությունները կուսակցության վարչության կազմի եւ ծրագրի փոփոխություն նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինակ արտաքին քաղաքականության ոլորտում կուսակցության եւ կառավարության մոտեցումները, կարծես թե տարբեր են, Հարությունյանն արձագանքեց.

«Մեր կուսակցության ծրագրի փոփոխություն կլինի համաժողովի ժամանակ, էս պահին ժամկետներ նշված չեն, հավանաբար ընտրություններից հետո»։

Դիտարկմանը, որ սոցիալական ցանցերում արդեն դժգոհություններ կան, որ նախկին իշխանությունների ժամանակ պաշտոն զբաղեցրած եւ հեղինակազրկված անձինք կարող են լինել իշխող ուժի ցուցակում, Հարությունյանն արձագանքեց.

«Գիտեք, մենք ինչի չենք անդրադառնում այդ մեկնաբանություններին, որովհետեւ մարդիկ էլի հողմաղացներ են հնարում, պայքարում դրա դեմ, բայց դրանք իրականում չկան, ես կոչ կանեմ սպասել, առաջիկայում ցուցակը կհրապարակվի, նոր ինքներդ կարող եք գնահատական տալ»։

Հարությունյանը չմանրամասնեց, թե ովքեր են լինելու այն մի քանի ՀՀԿ-ականները, որոնք վարչապետի պաշտոնակատարի խոսքով, լինելու են «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում։ Հարությունյանն անդրադարձավ նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու հերթերին։

«Մենք շատ լուրջ ֆիլտրեր ենք դրել, որովհետեւ անմիջապես հեղափոխությունից հետո սկսեցին հազարներով անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,- ասաց նա։

Իսկ կուսակցության մշակած ֆիլտրերն են նախկինում մասնակցությունը կուսակցության գործունեության ոլորտում, ինչպես նաեւ վերջին քաղաքական պրոցեսներում։ Հարցին, թե արդյո՞ք արգելված է ուսուցիչներին անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Արայիկ Հարությունյանն արձագանքեց՝ նման արգելք չկա. «Գուցե դրան ապագայում էլ անդրադառնանք, կրթության ոլորտը օրենքով ապաքաղաքակացնենք, այնպես, ինչպես իրավապահներն աշխատանքի անցնելիս մինչեւ իրենց պայմանագրի ավարտը դադարեցնում են մասնակցությունը քաղաքական ուժերին, էնպես էլ էստեղ ունենանք մի համակարգ, երբ ուսուցիչը, անցնելով աշխատանքի դպրոցում, որոշ ժամանակով սառեցնի իր անդամակցությունը»,- ասաց Հարությունյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2874 դիտում

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը

Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով

Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն

Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած

Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ

Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը

Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ

Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին

Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը

«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև

Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում

Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է

Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն

Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին

Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր

Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին

Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում

Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները

Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ