Երևան
12 °C
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը սեփական միջոցներով է բուժելու վնասվածքներ: Հիմա ԱՄՆ-ում է՝ հետզոտվելու նպատակով: Այնուհետեւ մեկնելու է Գերմանիա: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, որը նաեւ նրա անձնական մարզիչն է, նշեց, որ նախորդ փորձերից ելնելով՝ այլեւս նպատակահարմար չի համարում դիմել ՀԱՕԿ, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա կամ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն:
«Տարիների ընթացքում ե՛ւ ֆեդերացիայում, ե՛ւ ՀԱՕԿ-ում ասել ենք, որ անհրաժեշտ է վնասվածքները բուժել: Ընդամենը եղել օգնություն, որ նախարարության կողմից պայմանավորվածություն է եղել «Նաիրի» բժշկական կենտրոնի հետ, որ մի քանի անգամ նկարեն: Դրա շարունակությունը՝ բժիշկներ, բուժումներ, դեղորայք, չի արվել: Հիմա արդեն ավելորդ եմ համարում դիմել, մենք մեր ծախսերով կանենք»,- ասաց նա:
Տարիների ընթացքում 27-ամյա Արթուր Ալեքսանյանին անհանգստացրել են տարբեր՝ այդ թվում ուսի, ծնկի, կողի վնասվածքներ: Համապատասխան մարզական կառույցները, սակայն, հարցով չեն զբաղվել: Գեւորգ Ալեքսանյանը նշում է, որ եղել է դեպք, որ Արթուրը բուժվել է Վրաստանում, սակայն չեն էլ հարցրել, թե ինչ եղավ վնասվածքը: Եղել է նաեւ, որ բուժումներից հետո Գեւորգ Ալեքսանյանը կտրոններով մոտեցել է ՀՀ ֆեդերացիա, սակայն ասել են, որ ծախսերը հոգալու միջոցներ չունեն:
Այս հետազոտությունները Գեւորգ Ալեքսանյանը նախաձեռնել է՝ օգտվելով առիթից, որ աշխարհի 2018 թ. առաջնությունից հետո հավաքականը մրցումներ չի ունենալու: Դրանցով պետք է պատկերացում կազմեն Արթուրի ընդհանուր վիճակի մասին, որպեսզի հասկանան՝ ինչ բուժումներ են անհրաժեշտ:
«Քանի որ հիմա հանգիստ շրջան է, անհրաժշտություն ենք գտել փորձել հասկանալ՝ ինչ է կատարվում Արթուրի հետ. սկզբում վնասվածքները, այնուհետեւ փորձելու ենք նայել ծանրաբեռնվածությունը, գերծանրաբեռնվածություն կա՞, թե ոչ, նյարդային համակարգը ինչ վիճակում է... ուզում եմ այդ ամենը անել, որպեսզի հետագայում դրանք այլեւս նրան չխանգարեն, կարողանա լիարժեք իր հնարավորություններն օգտագործել մրցումների ժամանակ»,-ասաց նա:
Վերջերս Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնության ժամանակ կրկնվեց Արթուրի կողի վնասվածքը: Դրա պատճառով նա չկարողացավ գորգ դուրս գալ 3-րդ տեղի համար գոտեմարտում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT