Երևան
12 °C
Երեկ ողբերգական ավտովթարից մահացած զինծառայողներից մեկը՝ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, շարքային Էդգար Հունանյանը չի ցանկացել գնալ Արցախ՝ զորավարժանքների, քանի որ «Կամազը» լավ վիճակում չի եղել:
Այս մասին մեր զրույցում պատմեց նրա մտերիմ անձանցից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անունը: Նա մեր զրույցում պատմեց, որ մոտ մեկ ամիս առաջ խոսել էր Էդգարի հետ, նա ասել էր, որ գնալու են Արցախ՝ մի քանի օրով. «Հոկտեմբերի 13-ին խոսում էինք, ասել էր, որ գնալու են Ղարաբաղ՝ մի քանի օրով, բայց չգիտի՝ երբ կոնկրետ, ուղղակի ասել են, որ պատրաստ լինեն, ու հետո ասեց, որ ինքը չի ուզում գնա ու աշխատանքներ ա տանում, որ չգնա, որովհետեւ էդ կամազը լավ վիճակում չի, վախենում ա՝ կփչանա»,- մեր զրույցում պատմեց Էդգարի մտերիմը: Վերջինս նշեց, որ վերջին անգամ Էդգարի հետ խոսել էր կիրակի օրը. այդ օրն էլ զինծառայողը տեղեկացրել էր, որ երեքշաբթի գնում են Արցախ:
Վերջինս չգիտեի՝ արդյոք Էդգար Հունանյանը «Կամազի» տեխնիկական խնդիրների մասին զեկուցե՞լ էր վերադասին, թե՝ ոչ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էդգարը Հրազդան քաղաքի բնակիչ էր:
Դեպքի հետ կապված տաբեր վարկածներ են քննվում: Վարկածներից մեկի համաձայն՝ Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհով երեք մեքենա է ընթանալիս եղել. առջեւից ընթանալիս է եղել «Ուրալ» մակնիշի մեքենան, հետո «Օպելը», վերջում՝ «Կամազ» մակնիշի մեքենան: Ըստ ականատեսների՝ Ուրալը չի կարողացել հաղթահարել զառիթափը եւ նրա հետեւից գնացող մեքենաները՝ այդ թվում Կամազը, մի փոքր հետ են եկել: Այդ ընթացքում Կամազ մակնիշի մեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում. N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը եւ ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ`Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը եւ Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:
Ավտովթարի հետեւանքով Զանգեզուրի կայազորի զինվորական հոսպիտալ տեղափոխված բոլոր զինծառայողների վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Վեց զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի կոտրվածքներ, որոնցից երկուսին նախատեսվում է տեղափոխել ԿԿԶՀ:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ ընթանում է ծառայողական քննություն, որի նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական եւ ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ: Դեպքի առթիվ հարուցվել է նաեւ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՌուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ
ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի
«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»
Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից
Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ
Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. տեսանյութ
Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. ՌԴ ԱԳՆ
ՀՀ վարչապետի հետ Ալբանիա է մեկնել նաև Արարատ Միրզոյանը
Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը
Մերձավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը խիստ դատապարտելի է և ամոթալի. Բաքոյան
Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 2 վարկային համաձայնագիր՝ 8 մլն դոլարի չափով
Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների մասին հարցեր
Հայկական կոնյակի արտահանման խնդիրն անհասկանալի է․ նախարարը կայցելի Վրաստան
«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ
Լևոն Քոչարյանը չի կարող հանդիսանալ պառլամենտարիզմի օրինակ․ Վահագն Ալեքսանյան
Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով
ՀՀ-ում 10 տարի իշխանության են եղել, ծակ կոշիկներից բացի՝ ոչինչ չեն ունեցել, դարձել են միլիարդատեր․ Պապոյան
Հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ, քամի. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ուժեղ անձրևի հոսքից հակակարկտային կայաններից մեկի հետ խնդիր է եղել, կողքի 63 համակարգերն աշխատել են. նախարար
Ձերբակալված աշխատակիցը դեռևս ապրիլին ազատվել է աշխատանքից. քաղաքապետարան
Կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը, վնասները գույքագրվում են. նախարար
Մարմարիկում անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են
Ամո՛թ ձեզ, ո՞վ ես դու, որ որդուն կորցրած մարդուն նման բան ասես, ա՛յ անսուրբ. Ռուբինյանը՝ Ղազարյանին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT