Շիրակի մարզպետն իր հաշվին արձակուրդ կգնա, նա էլ է ՔՊ թեկնածու

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, տեղակալներ Սոֆիա Հովսեփյանը, Արա Մելիքջանյանը, մարզպետի խորհրդական, «Ցայգ» մարզային հ/ը «Իրականում» հաղորդման հեղինակ եւ վարող, «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանի տնօրեն Նազելի Բաղդասարյանը, օգնականներ Էմմա Պալյանը, Սերգեյ Տոնոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շիրակի մարզի վարկանիշային ցուցակում են: Այդ ցուցակում են նաեւ Ֆելիքս Ցոլակյանը, «Բեռլին» պոլիկլինիկայի նախկին տնօրեն Հովհաննես Հարությունյանը, ՔՊ Գյումրու գրասենյակի պատասխանատու Կարապետ Մխչյանը, Էլիզ Գինեցյանն ու եւս 5 քաղաքացի:

«Ես առաջարկել եմ ավելի մեծ ցուցակ, վարչությունն է վերջնական ընտրությունը կատարում, ԿԸՀ-ն էլ հաստատում է: Հիմա, եթե խնդիրներ չլինեն, մեր ներկայացրած ցուցակը կհաստատվի»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:

Հաստատվելուց հետո, երբ պաշտոնական հայտարարություն լինի, Շիրակի մարզպետն իր հաշվին արձակուրդ կգնա: «Ինձ արձակուրդ չի հասնում: Հենց թեկնածուի կարգավիճակում եղա, կգնամ իմ հաշվին արձակուրդ: Բոլոր լիազորություններս կփոխանցեմ տեղակալիս՝ Գրիգորյան Վարդանին: Մի փոքր դժվար կլինի Գրիգորյանի համար, ավելի ծանրաբեռնված կլինի, բայց ոչինչ, թող էդպես լինի»,- ասաց Կարեն Սարուխանյանը:

Ըստ Սարուխանյանի, խորհրդարանական արտահերթ ընտրությունները լինելու են վերջին ժամանակների ամենաարդար ու թափանցիկ ընտրությունները: Շիրակի մարզի նախընտրական շտաբի ղեկավարն ու համակարգողը լինելու է Կարեն Սարուխանյանը: Հիմնական մեխը լինելու է «Իմ քայլը» դաշինքը, քարոզարշավը հիմնականում լինելու է թիմային, սակայն թեկնածուներից յուրաքանչյուրն իր քարոզարշավը կազմակերպելու հնարավորություն ունենալու է:  

«Մենք անելու ենք ամեն ինչ, որ վարչական լծակի օգտագործում չլինի, որ տեղամասերում կամ տեղամասերից դուրս ընտրախախտումներ չլինեն: Արդեն բուժհաստատությունների եւ դպրոցների տնօրեններին զգուշացրել եմ, որ չլինեն պաշտոնական դիրքի չարաշահումներ ու լծակների կիրառում»,- մեր զրույցում ասաց Շիրակի մարզպետը:        

Տպել
2982 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)