Երևան
12 °C
Աշխարհի նորընծա չեմպիոն, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի (109 կգ) համար «Զվարթնոց» օդանավակայանում մեծ ընդունելություն էին կազմակերպել մարզասերները, ընտանիքի անդամները, մտերիմները, Հայկաշեն գյուղից նրա համագյուղացիները: Նոյեմբերի 1-10 Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում նա ՀՀ հավաքականին բերեց առաջին ոսկե մեդալը վերջին 8 տարվա մեջ: Այսօր՝ նոյեմբերի 12-ին, օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ սա տարիների աշխատանքի արդյունք է:
«Ինչի համար, որ գնացել էի, դրանով հետ եկա: Շատ ուրախ եմ դրա համար եւ հպարտ: Սա միմիայն քրտնաջան աշխատանքի եւ մարզիչների խորհուրդների շնորհիվ էր: Պատրաստվել էի, գնացի եւ արեցի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հաղթանակը նվիրում է հայ ազգին:
Օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Սիմոնն աշխարհի առաջնության երկամարտում գրանցեց 435 կգ արդյունք: Պոկում վարժությունն ավարտեց 195, հրումը՝ 240 կգ-ով: Նա աշխարհի ռեկորդ սահմանեց հրում վարժությունում ու երկամարտում: Կարող էր ռեկորդակիր դառնալ նաեւ պոկումում, սակայն 197 կիլոգրամանոց նրա 3-րդ մոտեցումը մրցավարները չհաշվեցին: Մրցավարների այդ որոշման արդյունքում Սիմոնը պոկում վարժությունում ոչ թե փոքր ոսկի, այլ փոքր արծաթ նվաճեց, սակայն նշում է, որ հրում վարժությունից առաջ դա նրան չի ընկճել:
«Ես գիտեի, որ հրում վարժությունում ուժեղ եմ, դա այդքան էլ ինձ չի խանգարի, ուղղակի, մեկ ոսկի որ չեղավ...»,- ասաց նա:
21-ամյա մարզիկը շատ տպավորված էր օդանավակայանում տիրող մթնոլորտից: Ներկաները պաստառներով, վանկարկումներով ու ծափահարություններով ոգեւորում էին նրան: Նա ընդգծեց, որ դա նրան մոտիվացնում է, որպեսզի ավելի մեծ եռանդով պատրաստվի հետագա մրցումներին ու գնա դեպի Տոկիոյի օլիմպիական խաղեր:
«Սա մոտիվացիա է, որպեսզի հաջորդ տարիներին կրկնեմ եւ գերազանցեմ իմ արդյունքները: Տոկիո 2020-ն իմ նպատակն է, պետք է գնանք, եւ հուսով եմ, որ ոսկով կվերադառնամ»,- ասաց նա:
Սիմոն Մարտիրոսյանին ու օլիմպիական արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանին (+109 կգ), որն աշխարհի 2018 թ. առաջնությունում արծաթե մեդալ էր նվաճել, օդանավակայանում դիմավորելու էին եկել Հայաստանի սպորտի բարձրաստիճան պաշտոնյաները: Այնտեղ էին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, փոխնախարարի պաշտոնակատար Գեւորգ Լոռեցյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT