ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն աշխատանքային այց է կատարել «Սպայկա» ընկերություն։ Նախարարի պաշտոնակատարը եղել է Արարատի մարզում գտնվող ջերմոցային տնտեսությունում, պանրի գործարանում, նոր կառուցվող ջերմոցային համալիրում և սառնարանային տնտեսությունում, շրջայցեր կատարել, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ։  

Արարատի ջերմոցային համալիրում այժմ բերքահավաք է ընթանում։ Այստեղ տարբեր սորտերի լոլիկներ են աճեցվում, շուտով անցում կկատարեն նաև վարունգի մշակությանը։ Շուրջ մեկ ամիս անց նախատեսում են ևս 50 հեկտար  նորագույն տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսություն շահագործման հանձնել, որը «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի խոսքով՝ աշխարհում  կիսափակ տեխնոլոգիաներով ամենամեծ ջերմոցը կդառնա։ Արտադրված բարձրաժեք լոլիկը  նախատեսում են արտահանել եվրոպական և արաբական երկրներ։  

«Մեր տեղական լոլիկով բեռնված առաջին մեքենան ցամաքային ճանապարհով բոլորովին վերջերս հասավ Դուբայ, և այդ շուկան, կարելի է ասել, արդեն բացվել է հայկական արտադրանքի համար։ Հայաստանն իր դիրքի շնորհիվ առավելություն ունի, որովհետև նման որակի արտադրանքը Դուբայ է հասնում ինքնաթիռով՝ եվրոպական երկրներից, և  մեր արտադրանքն ավելի մրցակցային է դառնում»,- նշել է Կարեն Բաղդասարյանը:

Ակնկալվում է, որ 2019 թվականը պատմական տարի է լինելու այս ընկերության համար. փետրվար ամսին «Սպայկան» նախատեսում է մասնակցել համաշխարհային համբավ ունեցող «Fruit Logistica»  ցուցահանդեսին՝  նվաճելու համար նաև եվրոպական շուկան։ Կարեն Բաղդասարյանը նկատում է, որ նման միջազգային հարթակում Հայաստանն առաջին անգամ է ներկայացվելու՝ որպես գյուղատնտեսական մթերք արտահանող երկիր։ 
Հավակնոտ նախագծերն այսքանով չեն  ավարտվում։ Հունվարից կմեկնարկի հայկական սպիտակ և կապույտ բորբոսով պանրի արտադրությունը:

«Սպայկայի» ներկայացուցիչը վստահեցնում է, որ գերմանական և հոլանդական տեխնոլոգիաների համակցումով ստացվող արտադրանքը մեր նոր այցեքարտը կդառնա՝ ծիրանի և կոնյակի կողքին։ Հայկական գյուղմթերքի նոր բրենդի արտադրության համար տեղական ֆերմերներից պատրաստ են շուկայականից բարձր գնով կաթ մթերել, պահանջը մեկն է՝ ապահովել բարձր որակ։ Այս պահին ընթանում է պայմանագրերի կնքման գործընթացը, և ֆերմերները կարող են դիմել ընկերությանը։ Տարեկան նախատեսում են մթերել շուրջ 20 000 տոննա կաթ:

Ընդհանուր առմամբ մինչև տարեվերջ իրականացվող ծրագրերի արդյունքում կստեղծվի շուրջ 800 նոր աշխատատեղ։ 
Շրջայցի ավարտից հետո տեղի է ունեցել հանդիպում ընկերության պատասխանատուների հետ, քննարկվել են համագործակցության և գյուղոլորտում զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր, մասնավորապես «Սպայկա»-ի ներկայացուցիչները խնդրել են աջակցել կաթ արտադրող ֆերմերների հետ համագործակցության հարցում՝ կաթի հավաքագրման, անհրաժեշտ որակի ապահովման հարցերը քննարկելու համար։

 Գեղամ Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում նախարարությունում կազմակերպել հանդիպում անասնաբուծությամբ զբաղվող կոոպերատիվների հետ։ Նախարարի պաշտոնակատարը նաև հավելել է, որ անասնաբուծության ոլորտում էական փոփոխություններ են սպասվում:

«Այժմ քննարկումներ ենք իրականացնում կաթի տեսակների հատկորոշման հետ կապված։  Լիզինգով գյուղատնտեսական կենդանիների ձեռքբերման ծրագիր են իրականացնելու, փորձելու ենք հեշտացնել ներկրումը։ Բայց նաև պիտի արձանագրենք, որ գյուղատնտեսությունը բիզնես է, որով զբաղվելու համար անհրաժեշտ է ունենալ որոշակի հմտություններ, և այստեղ էլ մենք որոշակի չափանիշներ պետք է սահմանենք»,- մանրամասնել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը։

 Գեղամ Գևորգյանը նաև առաջարկել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների արտադրական պրակտիկան ընկերությունում կազմակերպել, ինչը հնարավորություն կտա ունենալ բարձրորակ պրակտիկ կադրեր, որոնք շուկայում մրցունակ կլինեն և բարձր վարձատրություն կունենան,և խոշոր ընկերությունները ստիպված չեն լինեն արտերկրում մասնագետներ փնտրել:

Տպել
8120 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ