Երևան
12 °C
Նոյեմբերի 7-ին ողբերգական ավտովթարից մահացած զինծառայող Հրանտ Գասպարյանի ծնողները դիմել են ՀՀ պաշտպանության նախարարություն, որպեսզի նրանց կրտսեր որդին՝ Նարեկը, վաղաժամկետ զորացրվի:
Ավագ որդու դեպքից հետո ծնողները չեն ցանկանում որդուն կրկին բանակ ճանապարհել, այն էլ այն զորամասում, որտեղ եղբոր հետ ծառայել է:
20-ամյա Հրանտ Գասպարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ էր, նա սույն թվականի հունվարին պետք է զորացրվեր: Ողբերգական դեպքը տեղի էր ունեցել Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին. զինծառայողներին տեղափոխող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը: Այդ օրը Հրանտ Գասպարյանի եղբոր՝ Նարեկի ծննդյան օրն էր. նա զորամասում սպասելիս է եղել եղբորը, որպեսզի Հրանտը Կուբաթլուից գա, կարճատեւ արձակուրդ վերցնեն ու նշեն ծննդյան տարեդարձը, սակայն կեսօրին գուժել են եղբոր մահվան մասին: Եղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար Նարեկ Գասպարյանին 10-օրյա արձակուրդ են տվել, արձակուրդը նոյեմբերի 16-ին լրացել է եւ հայրը՝ Արայիկ Գասպարյանը, դիմել է, որպեսզի կրկին երկարաձգեն որդու արձակուրդը, ինչն էլ արվել է:
«Խնդիրն այն է, որ նույն զորամասում են եղբայրներով ծառայել, կրտսեր տղայիս մնացել է մեկ տարի գրեթե, իմ խնդրանք է, որպեսզի տղայիս ծառայությունը համարեն ավարտված եւ մեկ տարի շուտ զորացրեն, գոնե միջամտեն՝ այս հարցին լուծում տրվի: Մեր վիճակը հիմա շատ վատ է, երեխան նույնպես սթրես է տանում, մեր հույսը էս որդին է, էս մի որդին մեզ մնաց»,- մեր զրույցում ասաց զինծառայողի հայրը՝ Արայիկ Գասպարյանը:
Վերջինս համաձայն է ողբերգական վթարից մահացած, «Կամազ» մակնիշի մեքենայի վարորդ Էդգար Հունանյանի ծնողների այն հայտարարություններին, որ մեքենան անսարք է եղել: Նրա խոսքով՝ մեքենայի անսարք լինելու մասին վկայում են անգամ Քննչական կոմիտեի տարածած լուսանկարները՝ հատկապես անիվների անսարք լինելու մասին են վկայում:
«Բոլոր պատասխանատու անձինք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: 18-20 տարեկան երեխային դնում են մեքենայի ղեկին, հրամայում են, որ մեքենա վարի, էն դեպքում, երբ ինքն ասել է, որ էդ անսարք մեքենան չի վարի, հո պարտադրելով չէ՞ր, բա որ 22 զինծառայողներն էլ տենց լինեին, ո՞նց պետք է լիներ: Դեպքից 2-3 օր առաջ այցելել էինք Հրանտին, ասեց, որ էլի պետք ա գնան Կուբաթլու, բայց երեք-չորս օր առաջ էին նույն տեղից եկել, էլի տանում էին: Սպաների անփութության պատճառով է եղել դեպքը: Ի՞նչ գործ ուներ «Կամազ» մեջ զենքեր, երկաթներ, կոյկաներ. ե՛ւ բեռնատար է եղել ե՛ւ մարդատա՞ր: Պիտի մարդատարն առանձին լիներ, բեռնատարը՝ առաձնին, զենքերն ու կոյկաները առանձին մեքենայով պիտի բերեին, կարտոշկի պես լցել են մեջն ու տարել: 2 ամսից երեխեքը գալու էին տուն, ախր էդ երեխեքը նոր էին եկել, նորից ինչի՞ էիք ուղարկում, թողեիք էդ երեխեքը հանգիստ իրենց համար էդ երկու ամիսը ծառայեին, հասնեին իրենց ծնողներին»,- մեր զրույցում պատմեց զինծառայողի հայրը: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում զինծառայողի ծնողներին կանչել են վարույթն իրականացնող մարմնին՝ իրավահաջորդ ճանաչելու համար: Թե ինչ փուլում է նախաքննությունը, նրանք տեղյակ չեն: «Ես գիտեմ, որ էնտեղ լավ ճանապարհ էլ կա, քարտեզով եմ նայել, 10 լիտր սալյարկի խաթր չեն ուզում նորմալ ճանապարհով տանեն երեխեքին, տանում են վատ ճանապարհով՝ ավելի կարճ ու վատ: Գումարները գրպաններն են դնում, ինչ են անում, ամենավատ ճանապարհներով են երեխեքին տանում»,- նկատեց Արայիկ Գասպարյանը:
Այժմ ծնողները սպասում են Պաշտպանության նախարարության պատասխանին: Հրանտ Գասպարյանի մայրը՝ տիկին Քրիստինեն, մեր զրույցում պնդեց, որ թույլ չի տալու, որպեսզի կրտսեր որդուն արձակուրդից հետո տանեն բանակ. «Կարգին երեխա եմ ուղարկել, նկարն են բերել, հիմա էլ շորերը պիտի բերե՞ն, ես թույլ չեմ տալու տանեն»,- ասաց նա: Արայիկ Գասպարյանը հավելեց, որ եթե իմանան՝ պատերազմ է, բոլորով կգնան, կկանգնեն զինծառայողների կողքին: «Մենք Հրանտի հետ կապված շատ նպատակներ ունեինք: Անգամ առաջարկել էին, որ զորացրվելուց հետո ծառայի պայմանագրային հիմունքներով, բայց Հրանտս ասել էր, որ կգա, ծնողների հետ կխորհդակցի, ըհը խնդրեմ՝ չհասցրեց երեխեն գա: Որդիս շատ լավ, խելոք զինծառայող էր: Լավ, հիմա կրստեր որդիս գնաց ծառայեց, բա հետո վիճակը ո՞նց է լինելու, կարող է սթրեսային վիճակից վիճաբանություն լինի... էլ երեխա չունեմ տալու, թողեք գոնե էդ երեխով ուրախանանք, վայելենք էդ երեխու ներկայությունը»,- նշեց որդեկորույս հայրը:
Ողբերգական վթարից հետո նշանակված ծառայողական քննության արդյունքում աշխատանքից ազատվել եւ խիստ նկատողություն են ստացել մի շարք պատասխանատու հրամանատարներ: Այդ մասին տեղեկացրել էր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Նախարարի հրամանով՝ զինվորական ծառայությունից ազատվել են 1-ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ կապիտան Շ. Ա.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ.-ն»,- գրել է նա: Հրանտ Գասպարյանի ծնողները, սակայն, ազատվածներին չեն ճանաչում, բայց պնդում են, որ մինչեւ վերջ պահանջելու են, որպեսզի բոլոր պատասխանատուները պատժվեն:
Զինծառայողի ծնողները բնակվում են մեկ սենյականոց կիսանորոգված բնակարանում. Հրանտ Գասպարյանի նպատակներից մեկն այն էր, որպեսզի բանակից վերադառանար ու նորոգեր այն: Այժմ սենյակի մի անկյունում Հրանտ Գասպարյանի լուսանկարն էր դրված, զինվորական գլխարկը, մեդալները, շնորհակալագրերն ու պատվոգրերը:
Վթարի հետեւանքով զոհվել է եւս երեք զինծառայող՝ Դավիթ Մելքոնյանը, Հայրապետ Նարինյանը եւ Էդգար Հունանյանը: 4-ն էլ մի քանի ամսից զորացրվելու էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Հարուցված քրեական գործի շրջանակում, ակայն, դեռ ձերբակալված կամ կալանավորված անձինք չկան: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր հարցին ի պատասխան միայն ասաց, որ նախաքննությունը շարունակվում է, քննության արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ:
Արայիկ Գասպարյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել
Նեղվում ենք «Արևմտան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան
Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը
Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան
Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով
Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան
Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում
Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ
Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային
ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները
Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել
Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները
Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել
Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները
Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս
Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը
Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին դեսպանները հրավիրված չեն. Պապուաշվիլի
Մկրտիչը 33 տարեկան էր. մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկը
Ձեր աջակցությամբ կարող ենք քայլ առաջ անել ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ. Պապոյանը՝ Էնջելին
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները
Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը
Ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը հաղթել է հնդիկ մրցակցին
Հայաստանի օրենսդրության մոտեցումը Եվրոպական միությանը կարևոր տեղ ունի նախարարության ռազմավարության մեջ. Գալյան
Ձեր դիմագիծը և հետքը մնայուն ժառանգություն են սերունդների համար. Նորայր Մեհրաբյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով
Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման
«ԶԻԼ»-ը բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու կոտրել այն
ՔԿՀ հանձնուք տարած կինը ձերբակալվել է. ինչեր են հայտնաբերվել աղցաններում
Լոնդոնում ոստիկանությունը շրջափակել է ԱՄՆ դեսպանատան շենքը. կասկածելի առարկա է հայտնաբերվել
Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել նորընտիր նախագահին
Ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել
Հաղթանակ մրցագորգում, բարձր տրամադրություն՝ դահլիճում. հայ զինվորները պարում են աշխարհի առաջնության ժամանակ
Նախընտրական բանավեճի չգնացած Մարությանը պատրաստակամություն է հայտնել Ավինյանի հետ բանավիճել տրանսպորտի հարցով
Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը
«Կանաչ Հայաստան»-ի նիստում անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերի ավերիչ ջրհեղեղի հետևանքներին
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT