Երևան
12 °C
Երեւանի ավագանու ընտրություններից հետո «Զիբիլիքս» անվանումը ստացած սկանդալային գործով դատական նիստն այսօր երկար չտեւեց:
Այս գործով անցնում է 11 ամբաստանյալ, նրանց թվում են Տարոն Մարգարյանի ընտրական շտաբի պետ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանը եւ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը:
Այս աղմկոտ գործը քննվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ: Այսօրվա նիստը հետաձգվեց Ստեփան Սահակյանի պաշտպանի բացակայության պատճառով. վերջինս գրություն էր ուղարկել դատարան՝ նշելով, որ վատառողջ լինելու պատճառով չի կարող ներկա գտնվել նիստին, ուստի, խնդրում է հետաձգել այն եւ նշանակել մեկ այլ հերթի: Միաժամանակ միջնորդությամբ դատարան էր դիմել նաեւ նրա պաշտպանյալը՝ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը, խնդրելով թույլատրել իրեն որոշ ժամանակ բացակայել հանրապետությունից: Դատարանը, սակայն նշեց, որ առանց պաշտպանի այս միջնորդությունը չի քննվի, ինչին ի պատասխան Սահակյանը պարբերաբար կրկնում էր՝ միջնորդությունը քննել պաշտպանի բացակայության պայմաններում: Դատավորը չփոխեց որոշումը եւ նիստը հետաձգեց:
Թե՛ Ստեփան Սահակյանը եւ թե՛ Հրայր Անտոնյանն այսօր դատարանում հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին, բացի դրանից ամբաստանյալները պաշտպաններին նույնպես խոսելու թույլտվություն չէին տվել: Այլ կերպ ասած՝ Անտոնյանն ու մյուսները որոշել են քար լռություն պահպանել սույն գործով:
Հրայր Անտոնյանին ու Ստեփան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2017թ. մայիսի 14-ին Երեւանի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում՝ նախնական համաձայնությամբ, իրենց համախոհների օժանդակությամբ, ընտրողներին տվել են կաշառք` Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար: Մեզ հաջողվեց ճշտել, որ Հրայր Անտոնյանը, գործով անցնող մյուս ամբաստանյալներ Ալեքսան Խաչատրյանը եւ Երվանդ Բեգլարյանը ընդունում են իրենց առաջադրված մեղադրանքը, ավելին՝ մեր տեղեկություններով, նրանք ցանկանում են, որպեսզի գործը քննվի արագացված կարգով:
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունում, սակայն չի նշվում, թե կաշառքի չափը որքան է կազմում: Մեր ունեցած տեղեկություններով, այն հասնում է շուրջ 100 հազար դոլարի:
Անցած տարի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչության վերջին օրը «Ելք» դաշինքը իրավապահներին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով Հանրապետական Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ տեղադրված աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք, ընդդիմադիր դաշինքի պնդմամբ, վկայում են, որ Հանրապետականի կողմից ընտրակաշառքի բաժանումը կրել է համակարգված եւ կենտրոնացված բնույթ:
Ըստ ԵԼՔ-ի՝ մոտ 30-էջանոց այդ նյութերը իրենց մոտ հայտնվել են, երբ Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի աշխատակիցը դրանք նետել է աղբամանը: Մոտ 30 էջից բաղկացած այդ նյութերում առկա էին ընտրողների ցուցակներ, մանրամասն նկարագրված էր՝ որտեղ եւ ինչպես է հարկավոր ընտրողներին գումարը փոխանցել:
Ընդ որում, ԵԼՔ-ի պնդմամբ, ընտրակաշառքի բաժանման գործընթացում ներգրավված են եղել նաեւ իրավապահները, մասնավորապես՝ թղթերից մեկը Հանրապետականի շտաբ է ուղարկվել ոստիկանության ֆաքսի համարից, որտեղ նշված են եղել ոստիկանների անուն-ազգանունները, կոչում, պաշտոն, եւ թե որը քանի ձայն է բերելու:
Այս քրեական գործը դեռ 2017-ի հուլիսին կարճվել էր՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: ԵԼՔ-ը բողոքարկել էր ՀՔԾ-ի որոշումը եւ այս ամսվա սկզբին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա՝ դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին, որն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` քրեական գործով նախաքննություն կատարելու համար: Մայր գործով նախաքննությունը դեռ շարունակվում է:
Սույն գործով մյուս 9 ամբաստանյալներից Արմեն Ազոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է 2017թ. մայիսի 14-ին Երեւանի ավագանու հերթական ընտրություններում ավագանու անդամի թեկնածու առաջադրված Հրայր Անտոնյանի եւ վերջինիս ընկեր Ստեփան Սահակյանի կողմից ընտրողներին` հիշյալ ընտրություններին մասնակցելու եւ Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար կաշառք տալու հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը: Արմեն Ազոյանը ավագանու ընտրությունների ժամանակ հանձնաժողովի նախագահ է եղել:
Գործով անցնող մյուս ամբաստանյալներին՝ Երվանդ Բեգլարյանին, Աշոտ Գեւորգյանին, Հովհաննես Գալստյանին, Մինաս Շահինյանին, Ալեքսան Խաչատրյանին, Տարոն Սարգսյանին, Սեյրան Հակոբյանին եւ Հեղինե Փոգրարյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար կաշառք են տվել:
Ավելի վաղ ԵԼՔ-ը հրապարակել էր փաստաթղթերից մի քանիսը, որտեղ անուն-ազգանունների դիմաց գրված է եղել գումարների չափը: Դրանց թվում կան նաեւ այս գործով ամբաստանյալներից Հովհաննես Գալստյանը եւ Մինաս Շահինյանը: Ըստ այդ փաստաթղթի՝ 4/14 ընտրատեղամասին պատասխանատու Հովհաննես Գալստյանը 6 միլիոն 250 հազար դրամ է ստացել 600 կողմ ձայն ապահովելու համար: 4/15 տեղամասի պատասխանատու Մինաս Շահինյանը 6 միլիոն 250 հազար դրամ է ստացել 600 ձայն ապահովելու համար:
Նշենք, որ 11 ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Եթե 11-ն էլ ընդունեն առաջադրված մեղադրանքը, ապա չի բացառվում, որ գործը քննվի արագացված կարգով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանի ներկայացուցիչ Պարգը՝ «Եվրատեսիլ 2025»-ի պաշտոնական բացման արարողությանը
Ավտովթար Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհին. կա տուժած
Գառներին պահ տվեցին գայլին. Կոնջորյանը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մասին
Ի՞նչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից․ մանրամասներ
Գազամատակարարման պլանային դադարեցում Երևանի որոշ հասցեներում
Ընդդիմադիր թևն այլևս չի խոսում ԼՂ-ից, Կարսից, դա Իրական Հայաստանի հաղթանակի վառ վկայությունն է․ Ալեքսանյան
Կոտայքում «ՈՒԱԶ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել այլ մեքենայի
Կատարի թագավորական ընտանիքը պատրաստվում է Թրամփին 400 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռ նվիրել
Իրար աչքերի մեջ շուտ-շուտ նայեք ու կտեսնեք ԼՂ-ի հանձնումը․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր, խողովակներ. քամու հետևանքով գրանցվել է 57 արտակարգ դեպք
Ի՞նչ է իրականում փորձել թաքցնել Մակրոնը Մերցի հետ հանդիպման ժամանակ. տեսանյութ
Կյանքից հեռացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա
Մեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին ու գլորվել․ կան տուժածներ
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Թուրքիա
«Ռենջ Ռովեր»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա հայտնվել մայթին՝ բախվելով երկաթե ճաղավանդակին
Աբովյան փողոցի «De France» սրճարանում տղամարդու մարմին է հայտնաբերվել
33-րդ հանդիպում. «Կրթվելը նորաձև է» շարժումը նոր մեկնարկ է՝ սովորելու, ինքնակրթվելու, մտածելու, բացահայտելու
Ճանապարհին մտանք Որոտնավանք՝ մոմ վառելու. Նիկոլ Փաշինյան
Ստեփանավան-Ալավերդի ճանապարհ. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ում ծվարած օլիգարխների գումարները օգտագործվելու են ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմում. ինչի՞ են ուզում հասնել
«Կրթվելը նորաձև է» շարժման 33-րդ հանդիպումը Քաջարանում էր, որտեղ ծնվեցին նոր կարգախոսներ. Հակոբյան
Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում
Իտալիան ԵՄ ընդհանուր միջոցներից 2,5 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
Ադրբեջանը հայտնում է Իրանի 4 քաղաքացու՝ Խուդաֆերինի կամրջի վրայով ադրբեջանական տարածք մտնելու մասին
Վերահաստատվել է ԵՄ-ի հետ մերձենալու ՀՀ կառավարության հանձնառությունը․ ԱԳՆ
Նիգավանում հովիվը գետում տղամարդու մարմին է հայտնաբերել
Տեղեկատվություն՝ ի գիտություն Սալոնիկում կայանալիք Եվրոպայի շախմատի առաջնության մասնակիցների
Արարատի մարզում բախվել են «BMW»-ն և ՎԱԶ 2107-ը, վերջինը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին
2-ամյա Տիգրանից լուր չկա արդեն 1 շաբաթ. որոնումները շարունակվում են գետում, գյուղում ու կից տարածքներում
Ռոբերտ Թամարյանը` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ
Եղանակը կտրուկ կփոխվի, կցրտի 8-10 աստիճանով. սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, բայց միայն զինադադարի հաստատումից հետո. Զելենսկի
Աղեկյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու, նվաստացնելու վերաբերյալ պնդումները կեղծ են. ՆԳՆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT