Երևան
12 °C
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ և ոչ միայն` դեռ ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի լիդեր իր պայքարի քաղաքական նպատակը չէր հռչակել երջանկությունը: Եվ ուրեմն, թավշյա հեղափոխությունն աննախադեպ էր ոչ միայն իրականացման մեթոդներով, այլև հռչակագրերով, որ հնչեցին հրապարակներում և ամենատարբեր հարթակներում: Լինել ազատ և երջանիկ` ասաց Նիկոլ Փաշինյանը:
Երջանկությունը կոչված է իբրև քաղաքական նպատակ: Կարելի է համարձակ երազել ոչ թե գալիք, այլ ստեղծելիք երջանկությունը, որովհետև այս հեղափոխությունը կատարվում է հենց ազատ ու երջանիկ լինելու համար: Հիմա: Արդեն իսկ: Ինչպե՞ս է կառուցվում ՀՀ հպարտ քաղաքացիների երջանկության մասին հավաքական գիտակցությունը: Ո՞րն է ազատ և երջանիկ հայրենիքի հավաքական տեսլականը: Որտե՞ղ են հատվում ՀՀ հպարտ քաղաքացու անձնականին և հանրայինին վերաբերող երազանքի գծերը: Որքանո՞վ են ուժեղ և ինչո՞վ են սնուցված երջանկության մեր երազանքները` իբրև հասարակական կամք և ուղերձ:
Սրանք են այս ծրագրի ուրվագծերը: Եվ ես հույս ունեմ, որ ամեն զրուցակցի երջանկության և երազանքի պատմությունը կհամալրի ազատ և երջանիկ հայրենիքի կոնկրետացող պատկերը, կօգնի ձևակերպել երջանիկ երկրի նոր կոնցեպտներ` ի մի բերելով երջանիկ երկիր, հայրենիք, հանրապետություն ստեղծելու պատկերացումներն ու առաջարկները: Այս ամենը կամրագրվի «Երջանկության նախագիծ» շարքում:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյան.
Հիմա մտածում եմ և հասկանում, որ չեմ կարող մեկ բառով նկարագրել, թե ինչ է երջանկությունը:
Անձնական երջանկություն
Հազար ու մի պարզ մարդկային երջանկություններ կան` երեխաս ծնվեց` երջանկացա, հաջողություններ ունեցավ` երջանիկ եմ, կնոջս հետ մեր սիրած սրճարանում մեր սիրած սուրճից մի բաժակ վայելեցինք՝ արդեն երջանիկ եմ, Հենրիկ Մխիթարյանը գոլ է խփում` ես երջանիկ եմ:
Հասարակական երջանկություն
Հիշում եմ, որ 1991 թվականին, երբ հռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, և երբ Արամ Մանուկյանը կարդում էր Անկախության հռչակագիրը, այդ պահին երջանիկ էի: Իրոք, երջանիկ էի ու հպարտ: Երբեք չեմ մոռանա:
Մասնագիտական երջանկություն
Ես, ճիշտն ասած, մեծադղորդ տեսարաններով երջանկացող չեմ. մի շարք երկրներում դեսպան եմ եղել և չեմ կարող ասել, թե այսինչ երկրի նախագահին հավատարմագրեր հանձնելու պահին կամ պետական պահակազորի առջևով քայլելիս երջանիկ էի: Ես երջանիկ եմ, երբ իմ որևէ գործ արդյունք է տալիս: Կարող է շատ փոքրիկ գործ լինել, բայց երբ զգում եմ, որ հասավ իր նպատակին՝ երջանիկ եմ:
Եղիշեն ասում էր, որ բոլոր տեսակի դժբախտությունները ծնվում են տգիտությունից: Մատենադարանի խնդիրներից մեկը, բացի հետազոտական և այլ աշխատանքներից, նաև հասարակությանը կրթելն է: Հանրային գիտակցության մեջ Մատենադարանը գրեթե սրբացված տարածք է, որտեղ կան բարձր ու վեհ արժեքներ, բայց դրանք բաներ են, որ կապ չունեն իրենց առօրյա կյանքի, իրենց անձի, իրենց անձնական պատմության հետ: Մենք ինքներս մեզ լավ չենք ճանաչում: Եվ ճանաչելու լավագույն ձևը մեր հարուստ մատենագրությունը միայն տեսնելը չէ, այլ կարդալը, ուսումնասիրելը, յուրացնելը, մեր մի մասը դարձնելը: Մատենադարանը միայն թանգարան չէ, այն նաև գրադարան է ու հետազոտական ինստիտուտ: Այդ առումով դժվար է միաժամանակ պահել Մատենադարանի գիտական խորությունը և հանրայնացնել այստեղ ամփոփված գիտելիքը, բայց դա պետք է արվի: Ինչպե՞ս գիտելիքը դարձնել հանրամատչելի հասարակական լայն շերտերի, անգամ երեխաների համար: Դա շատ լուրջ խնդիր է:
Ի դեպ, Մատենադարանում գործում է խմբակ, որտեղ 7-12 տարեկան երեխաները սովորում են մանրանկարչություն: Երջանկություն կլինի, եթե հետագայում այս խմբակը զարգանա և ներառի այլ տարիքային խմբեր ևս:
Երևանի որոշ ավագ դպրոցներում որպես ֆակուլտատիվ առարկա գրաբար է դասավանդվում: Երկու տարի առաջ գրաբար ուսանող լավագույն աշակերտների համար մի ծրագիր իրականացրինք Մատենադարանում, որը մեծ ոգևորություն առաջացրեց: Կարծում եմ` պարբերաբար կարելի է վերադառնալ նման ծրագրերի: Շատ կարևոր է, որ աշակերտը գրաբար կարդալիս ոչ միայն հասկանա բառերի իմաստը, այլև հաճույք ստանա լեզվի գեղեցկությունից, սա էլ է երջանկության մի ձև: Գտնել եղանակներ «Զվարթ գիտության» տարածման համար` այդ ճանապարհին փնտրտուքն ու փոքրիկ նվաճումները ևս դարձնելով երջանկության պահեր:
Երջանիկ հասարակություն, երջանիկ երկիր.
Մարդկանց երջանկությունից զրկում է հոգսը: Եվ մարդուն աշխատանքը չէ որ հոգսաշատ է դարձնում: Մարդը կարող է առավոտից երեկո ծանր աշխատանք կատարել, բայց նրա դեմքին հոգս չտեսնեք: Գուցե հոգնություն, բայց ոչ հոգս: Հոգսի հիմնական դրդապատճառը, իմ կարծիքով, անորոշությունն ու անկայունությունն է: Երջանիկ հասարակություն ունենալու հավանականությունը մեծ է կայուն հիմքեր ունեցող պետություններում: Այո, ժողովրդավարությունը շատ թերություններ ունի, բայց, ինչպես ասում են, աշխարհում դրանից լավ կառավարման մոդել դեռ չի ստեղծվել: Եվ ես կարծում եմ, որ երջանիկ կամ դժբախտ հասարակություն ունենալը կախված է ժողովրդավարության և բարեկեցության մասին պատկերացումներից: Մեզանում մինչև հիմա բարեկեցություն ասելով հասկացել են կա'մ մի տեղից մի բան փախցնելը, կա'մ մեծահարուստ մարդու կողքին կանգնելն ու նրա թափած փշրանքներից օգտվելը: Ես հասկանում եմ` քանիցս ձախողվել են արդար ճանապարհով բարեկեցություն ստեղծելու ջանքերը: Ուստի, շատերը ժողովրդավարությունը լավագույն դեպքում կապում են ազատության հետ, բայց ոչ բարեկեցության: Եվ ես կարծում եմ, որ երջանիկ հանրույթ կարող է լինել այն ժամանակ, երբ ժողովրդավարությունը կապվի բարեկեցության հետ: Դա երկար ու տանջալից ուղի է, բայց այլ տարբերակ չկա: Քայլ առ քայլ ամրապնդել ժողովրդավարությունը ու նույնպես քայլ առ քայլ ձևավորել բարեկեցիկ ու ապահով հասարակություն:
Մարինա Բաղդագյուլյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT