Երևան
12 °C
Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում մեկնարկել են «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումները՝ համաձայն նախապես հաստատված ժամկետացանկի: Մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված նիստը վարել է խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյան: Նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, գործադիր իշխանության պատասխանատուներ:
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ԱՀ Կառավարության լիազոր ներկայացուցիչ՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գալիք տարվա բյուջեն կազմելիս առաջնորդվել են Հանրապետության նախագահի 2017-2020 թ.-ի ծրագրային դրույթներից: Նախարարի խոսքով՝ 2019 թ.-ին համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կանխատեսվում է 333,2 մլրդ դրամ՝ ապահովելով շուրջ 8% իրական աճ: Գնաճը կկազմի շուրջ 4%: Գալիք տարվա պետական բյուջեի եկամուտները կկազմեն 112 մլրդ 340 9մլն դրամ, ծախսերը՝ 110մլրդ 987,7մլն դրամ, որն ավել է ընթացիկ տարվա ցուցանիշից 4,2%-ով: Բյուջեով նախատեսվող հավելուրդը (պրոֆիցիտ) կկազմի 1մլրդ 353,3 մլն դրամ, որը կուղղվի նախկինում ներգրաված փոխառու միջոցների մարմանը:
Ֆինանսների նախարարի խոսքով՝ 2019 թ.-ի հարկային եկամուտների պլանավորման ժամանակ հաշվի է առնվել նաեւ այս տարվա հունիս ամսում կառավարության կողմից հաստատված հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգում նախատեսված փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար հարկային բեռի թեթեւացմանն ու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը, որի ընդունման պարագայում էականորեն կնվազեցվի արտոնագրային եւ հաստատագրված վճար վճարողների հարկային բեռը: Այս արտոնությունից կօգտվեն մոտ 2000 հարկ վճարող կամ հարկատուների ավելի քան 35%-ը: Արթուր Հարությունյանը նաեւ ներկայացրել է 2019-ի ոլորտային ցուցանիշները եւ պատասխանել պատգամավորների հարցերին:
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ամփոփելով բյուջեի ներկայացումը անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցերին եւ առանձնացրել գալիք տարվա բյուջեի առանձնահատկություններն ու սպասվող փոփոխությունները: Պետնախարարը նշել է, որ գալիք տարվա բյուջեն ունի ընդգծված տնտեսական ուղղվածություն՝ ավելացել են տնտեսությանն ուղղված ծախսերը՝ ոչ միայն բացարձակ թվով, այլ՝ տեսակարար կշռի մակարդակով: Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ առաջին անգամ ներկայացվում է պրոֆիցիտային բյուջե, որը կնպաստի պետական պարտքի նվազմանը:
Գալիք տարվա բյուջեի խոշոր ձեռքբերումներից պետնախարարը առանձնացրել է նաեւ առողջապահության բնագավառում նախատեսված աշխատավարձերի աճը:
Նոյեմբերի 23-ից ԱԺ-ում նախատեսվում են 2019թ.-ի բյուջեի նախագծի քննարկումները Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ու գլխադասային մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎեդիի տարածքում բախվել են բեռնատարն ու «ՎԱԶ 2101»-ը․ կա վիրավոր
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Գերմանիայի Հայդելբերգի կլինիկայի միջև
Ի՞նչ են ուզում ՀՀ-ից, եթե չեն ուզում քաղաքացի դառնալ, թող Զորի Բալայանի «արտաթորանքին» սևացնեն. տեսանյութ
Ռումինիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները հետաձգվել են ճանապարհների և կամուրջների վատ վիճակի պատճառով
Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Բուլղարիան պատմական համաձայնագիր են ստորագրել
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետ կբարձրանա. անձրևներ կտեղան
ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ անհայտ ծագում ունեցող ալիքներին հղում կատարելուց․ ՊՆ
Թրամփի վարչակազմը սխալ նամակներ է ուղարկել՝ ուկրաինացիներին հրամայելով հեռանալ ԱՄՆ-ից
Վերջին տարիներին կառուցվել և շահագործման է հանձնվել 16 դպրոց. 19 հասցեում շինաշխատանքները շարունակվում են
Իրականացել է «Հաղորդակցության հմտություններ» խորագրով ևս մեկ վերապատրաստման դասընթաց. «Իմ Քայլը» հիմնադրամ
Վարորդական իրավունք չունեցող 37-ամյա վարորդը բախվել է տուֆով բարձված «ԶԻԼ»-ին․ կա վիրավոր
Մոտ 450 քուրդ զինյալ լքել է Հալեպը. Al Arabiya
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 5-ին
Պաշտոնական այցով Հայաստանում էր Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը. տեսանյութ
Կրասնոյարսկում ուժեղ փոթորիկներ են. տեսանյութ
Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է. նախարարը միջոցառումների ծրագիր է հրապարակել
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ցունամիի վտանգ կա
Սպորտային նպաստ՝ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին. նախագիծ
Այս տարվա ամենալավ կողմը. Գագիկ Սուրենյանը գրառում է արել
Կանանց Մ-19 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ
Հայաստանի Հանրապետությունը միացել է Ամման-Բեռլինի հռչակագրին
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
«Նիսսան»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը. կա զոհ
Վալոդիա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
Ձեր աջակցությունը անհրաժեշտ է քրոնիկ հիվանդությունները կառավարելու գործում. Անահիտ Ավանեսյանը՝ Ասսադ Հաֆֆարին
Իրանի և Հայաստանի ժողովուրդներն իրական ընկներներ են. դեսպանն այցելել է Կարբիի միջնակարգ դպրոց
Գյումրեցին ընտրեց «օդից փող» տարբերակով. ի՞նչ հետևություններ պետք է անել Գյումրու ընտրություններից. Ադամյան
Հոգևորականի սքեմով քաղաքական գործչի սիրտը Երևանում քաղաքական գործընթացներ է տենչում. Պալյան
Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները
Մարտուն Գրիգորյանը «լիզեց թքածը». ընդդիմությունը «ցնծում է», «Քաղաքացիական պայմանագիրը»՝ զգուշացնում
ՀՀ-ն պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը. Բադալյան
ՏԿԵ նախարարն ու Իտալիայի դեսպանն այցելել են շոգեգազային ցիկլով աշխատող «Արմփաուեր» ընկերություն
Մեքենան բախվել է հողաթմբին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվել, հայտնվել դաշտում. 25-ամյա վարորդը հիվանդանոցում է
Համատեղ աշխատանքային խումբ կստեղծվի. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Օսկար Եկդահոլին
Ռազմավարության հիմնական խնդիրը պետք է լինի պատասխանել 1 հարցի՝ հիմնական հարվածի ուղղությունը ո՞րն է. վարչապետ
26 օր հետս կապի չես եղել, պիտի 26 տեղից խփեմ. ինչ է արել 28-ամյա կնոջ հետ նախկին ընկերը
Իսրայելը, հարվածելով Սիրիային, զգուշացնում է Թուրքիային. The Jerusalem Post
Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը խաղը փոխելու է. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Ինչպե՞ս պաշտպանել Ձեր բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակը
Մերսման սրահում մատուցված ծառայության դիմաց վճարել են կեղծ թղթադրամով․ երիտասարդները ձերբակալվել են
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT