Նիկոլ Փաշինյանը մասնակցում է տնտեսական զարգացման հիմնախնդիրներին նվիրված խորհրդաժողովին

Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միությունն ու Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը կազմակերպել են «Հայաստանի տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողով:

Խորհրդաժողովի նպատակն է՝ ներկայացնել և վերլուծել Հայաստանի տնտեսությունում առկա ելակետային իրավիճակը, հավասար մրցակցային պայմաններում տնտեսության զարգացման տեսլականը, ինչպես նաև տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունները: 

Խորհրդաժողովին ներկա են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, բիզնեսում եւ տնտեսական կառավարման մեխանիզմներում խոչընդոտներն ուսումնասիրած եւ հաղթահարելու ուղիները վերլուծած ՀՀ առաջատար բուհերի տնտեսագետները, ՀՀ կառավարության, գործարար համայնքի, մասնագիտացված բուհերի եւ այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները:

Գիտաժողովին ելույթ ունեցավ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը՝ «Իշխանության գերխնդիրը սահմանադրականության մակարդակի բարձրացումն է» թեմայով։

Այնուհետեւ դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը ելույթ ունեցավ «Հայաստանի տնտեսության պետական կառավարման համակարգի բարելավման հիմնական ուղիները» թեմայով։ Նա ասաց, որ ակնհայտորեն այսօր առաջացել է անհրաժեշտություն՝ Հայաստանի տնտեսությունում կատարել արմատական փոփոխություններ։ Վերջինս սա պայմանավորում է երեք պատճառով․ «Առաջին՝ Հայաստանի պետական կառավարման համակարգը ծախսատար է, հետո՝ այն չի համապատասխանում հատկապես տնտեսությունում եւ բուն կառավարման համակարգում տեղ գտած փոփոխություններին եւ երրորդ՝ այն արդյունավետ չէ։ Ինչու է այն ծախսատար․ սովորաբար այս կամ այն երկրի պետական կառավարման համակարգը բնութագրելու համար հաշվարկվում են պետական մարմինների հետ կապված ծախսերը եւ այն համեմատում ՀՆԱ-ի ներքին արդյունքի ցուցանիշի հետ։ 2000 թվականին Հայաստանի պետական կառավարման համակարգն օգտագործել է 72,5 մլրդ դրամ, 2015 թվականին այդ թիվը հասել է 478,8 միլիարդ դրամի»,- ասաց Աշոտ Մարկոսյանը՝ նշելով, որ նույնիսկ զարգացած երկրներում, որոնցում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 30-35 անգամ ավելի է, նման շռայլություն թույլ չեն տալիս։

Նա ասաց, որ տնտեսական ծրագրերի հիմանական նպատակն այն է, որ բյուջեի վրա ծանրաբեռնվածությունը պետք է նվազեցվի, ինչն անցած ժամանակահատվածում տեղի չի ունեցել, եւ բուն կառավարման համակարգում, Տիգրան Սարգսյանի կառավարման օրոք, չնայած եղել են տեխնիկական փոփոխություններ, դրանք ամենեւին չեն ազդել ծախսային մեծությունների վրա։

Ինչ վերաբերում է արդյունավետությանը՝ դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Մարգարյանը նշեց, որ միշտ հարաբերվում են երկու թվեր՝ ինչ ծախսեր են կատարվել եւ ինչ ձեռքբերումներ են եղել․ «Եթե նայում ենք 2015-ի ժամանակահատվածը՝ ՀՆԱ-ի ցուցանիշն ավելացել է 489 տոկոսով, իսկ կառավարման ոլորտում 469,8 տոկոսով։ Այսինքն՝ ՀՆԱ մեկ տոկոսի աճին բաժին է ընկել կառավարման ապարատի 136 տոկոս աճ։ Սա նույնպես չի խոսում այդ փոփոխությունների արդյունավետության մասին»,- ասաց նա։

Տպել
3076 դիտում

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը