Փոկայում 33-ամյա տղամարդու սպանության մեջ մեղադրվողը կալանավորվել է. պաշտպանի պնդմամբ՝ նա սթրեսի մեջ է եղել

Դեկտեմբերի 3-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղում համագյուղացուն սպանելու մեջ մեղադրվող Գալուստ Մկրտչյանը դեկտեմբերի 5-ին կալանավորվել է:

Գալուստ Մկրտչյանը մեղադրվում է համագյուղացուն՝ 33-ամյա Խաժակ Թորոսյանին դիտավորյալ սպանելու համար:

Դեպքը տեղի է ունեցել Փոկա գյուղի հասարակական կենտրոնի մոտ. Մկրտչյանը իր մոտ եղած զենքով 5 անգամ կրակել էր Խաժակ Թորոսյանի ուղղությամբ: Վերջինս ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել էր: Մեղադրյալի պաշտպան Ավթանդիլ Թելիաշվիլին միջնորդել է, որպեսզի իր պաշտպանյալ Գալուստ Մկրտչյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվի գրավը:

Վրաստանի լրատվամիջոցները, սակայն, չեն հայտնում, թե որքան գրավ է առաջարկել պաշտպանական կողմը եւ դատարանն այդ միջնորդության վերաբերյալ ինչ դիրքորոշում է հայտնել: Ըստ պաշտպանի՝ մեղադրյալի եւ սպանվածի միջեւ տեղի ունեցած կոնֆլիկտը սպանությունից մի քանի ամիս առաջ էր ծագել:

Նրա խոսքով՝ դեպքից ամիսներ առաջ՝ սեպտեմբերին, սպանված Խաժակ Թորոսյանը գերեզմանոցում վիճել է Գալուստ Մկրտչյանի հետ, վիրավորական արտահայտություններ հնչեցրել, ինչից հետո ծեծի ենթարկել նրան՝ հարվածներ հասցնելով գլխի շրջանում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո Գալուստ Մկրտչյանը տեղափոխվել էր հիվանդանոց:

Բժիշկները մոտ մեկ ամիս պայքարել են նրա կյանքի համար: Պաշտպանը նշել է, որ վերջին ամիսներին Գալուստ Մկրտչյանը ամուբուլատոր բուժում էր ստացել:

Պաշտպան Ավթանդիլ Թելիաշվիլիի խոսքով՝ այդ դեպքից հետո Խաժակ Թորոսյանը կրկին սպանության սպառնալիքներ է հնչեցրել Մկրտչյանի հասցեին: Այդ սպառնալիքներից հետո էլ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակում Թորոսյանը ձերբակալվել էր: Սակայն մի քանի օր անց՝ 3000 լարի գրավի դիմաց ազատ է արձակվել:

Դեպքի օրը՝ դեկտեմբերի 3-ին, ըստ պաշտպանի, Թորոսյանը կրկին վիճել է իր պաշտպանյալի հետ, սպառնացել նրան, ինչն էլ ավարտվել է Թորոսյանի սպանությամբ: Պաշտպանը պնդել է, որ այն բանից հետո, երբ իր պաշտպանյալը ստացել է գլխի վնասվածք, գտնվել է սթրեսային վիճակում, գործել չմտածված, ինչն էլ հետեւանք է դարձել սպանության:

Սակայն սպանվածի ընտանիքի անդամները պնդում են, որ Գալուստ Մկրտչյանը պարբերաբար վիրավորանքներ է հասցրել իրենց որդուն, մինչդեռ ոստիկանությունը չի արձագանքել: Սպանվածի հայրը պնդում է, որ հենց այդ պատճառով է գյուղի բնակչությունը դուրս եկել սպանողի դեմ: 

Դատարանում Մկրտչյանի պաշտպանը նշել է, որ իր պաշտպանյալը քննությունից չի թաքնվել, ընդհակառակը՝ սպանությունից հետո Մկրտչյանն անձամբ է զանգահարել ոստիկանություն: Դատախազ Մամուկա Կոմոշվիլին, սակայն հակառակն է պնդել. նա մասնավորապես, նշել է, որ Գալուստ Մկրտչյանը սպանությունից հետո չի հանձնվել, այլ՝ փորձել է փախուստի դիմել, ինչը կանխվել է ոստիկանների հետապնդման արդյունքում եւ ձերբակալվել:

Հիշեցնենք, որ հենց սպանությանը հաջորդած գիշերը գյուղացիները հրդեհել են Գալուստ Մկրտչյանի երկու առանձնատներն ու թվով չորս մեքենաները: Վերջիններս անգամ ցանկացել են Մկրտչյանի 6 ամսական երեխային տան մեջ այրել: Սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ կատարվածից անմիջապես հետո վերջինիս ընտանիքը տեղափոխվել է. նրանց գտնվելու վայրը հայտնի չէ:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ստիպված է եղել հատուկ ջոկատայիններ մոբիլիզացնել շրջանում: Դեպքից հետո ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փաստի առթիվ: Խաժակ Թորոսյանի սպանության գործով հաջորդ դատական նիստը նշանակված է 2019 թվականի հունվարի 24-ին:

Տպել
3093 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)