Երևան
12 °C
Դեկտեմբերի 2-ին Գյումրիում դաժան ծեծի հետեւանքով մահացած 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի գործով նախաքննությունը շարունակվում է: Դեպքից 8 օր է անցել, սակայն այս պահին դեռ կասկածյալ չկա: ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ դեռ մեկ-երկու օր պետք է սպասել: «Այս դեպքի հետ կապված կարող եմ ասել, որ մի երկու օրից արդեն կունենանք անձ, ում հետ կապված էլ կկարողանանք ենթադրել, որ այդ ամենը հենց նա է արել: Մենք հիմա գտնվում ենք այդ ճանապարհին: Եվ հավանաբար 2 օրից մեր ձեռք բերած ապացույցները կկարողանանք ամբողջացնել, եւ դեպքի ու կատարվածի, ինչպես նաեւ այդ անձի մասին արդեն խոսել ավելի հստակ»:
Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):
Ջուլիետա Ղուկասյանի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը, ՀԺ-ի հետ զրույցում վրդովված ասաց, թե մոր սպանությունից արդեն մեկ շաբաթ է անցել, բայց իրեն ոչինչ հայտնի չէ, թե ով էր այն մարդն, ով իր մորն այդպես դաժանաբար սպանեց:«Ըսպես բան կեղնի՞, չիդեն, թե ով է էրել: Ինչխոր մեր հետ պատահած չեղնի էս ամեն ինչը: Ըդտեղ տներ կան, դրանց կամեռաներն էլ են վերցրել, բայց հլը հեչ բան էլ չեն պարզել: Մամայիս հետեից է մոտեցել ու առաջինը գլխին է հարվածել, հետո դեմքին ու կրծքավանդակին, երեւի դրա համար էլ չի կարողացել գոնե վազել, կամ ձայն հանել: Շատ դաժան բան էր, սաղ դեմքը ջնջխված էր: Հա, բայց ինչի՞ համար»,-հարցնում է Անահիտը:
Պաշտոնական որեւէ տեղեկատվություն չկա, սակայն կան խոսակցություններ, որոնց համաձայն՝ գյումրեցի կնոջ վրա հարձակվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի դասալիք մի զինվորական՝ գինու շշով, որով էլ ծեծել եւ անճանաչելի է դարձրել նրան: «Դե դա վարկած է»,-ասաց ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը:
«Մամաս սովորականի նման ժամը 7-ին ելավ, գնաց, որ 7:30 հասնի իրա գործին: Ու էդ ժամանակ էլ դեպքը եղել է: Մեր տան անկյունը արանքըմ կա, մտցրել է ըդտեղ, ծեծել է, մենք ըմպես մարդիկ չենք, որ թշնամիներ ունենայինք»,-ավելի վաղ ՀԺ-ին պատմել էր սպանվածի դուստրը:
Ջուլիետայի աղջիկը՝ Անահիտը, եւս մոր հետ աշխատում էր քաղաքապետարանի նույն բաժնում: Դեպքից հետո դեռ աշխատանքի չի գնացել: Խնամքին անկողնային խնամք պահանջող տատիկ ունի՝ Ջուլիետայի մայրը: Դրանից բացի վախենում է փողոց դուրս գալ: «Ես էլ մամայիս նման առավոտ շուտ դուրս գուկամ աշխատանքի, 7-ին, յոթն անց կես: Բայց հմի, էս դեպքից հետո կվախենամ: Չնայած որ իմ վախենալս ի՞նչ: Ուզեմ-չուզեմ, պիտի էրթամ, էնքան պարտք ունինք որ: Հետո էլ մենակ ես մնացի աշխատողը: Առանց էդ գործի մենք ապրել չենք կարողանա»,- ասաց Անահիտը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում10-15 միլիոն դիտումով ավելացել է իմ համեստ անձի հանդեպ հետաքրքրությունը. Աննա Հակոբյանն ասել է՝ ինչի շնորհիվ
ԲԴԽ նախագահն ու ՌԴ դեսպանը խոսել են 2 երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարների մասին
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը արտագնա ծառայություններ կմատուցի Լաթաքիայում և Քեսաբում. ժամանակացույց
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 24-ին
Խուդաթյանը խորհրդակցություն է անցկացրել․ քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքման ցուցանիշները
Երևան քաղաքում հրավառությունների թիվը շեշտակի կրճատվել է. Ավինյան
Նրանք շփվելու հնարավորություն կունենան․ Պեսկովը խոսել է ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հնարավոր հանդիպման մասին
Ուկրաինայի հակամարտությունը կավարտվի 2025 թվականին. Օրբան
Նոր նստարաններ ու աղբամաններ են տեղադրվել Տերյան փողոցում․ Գյումրու համայնքապետարան
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
Չի եղել քաղաքական կամ անձնական ճնշում իմ գործունեության նկատմամբ․ Հարությունյանը վայր է դնում ավագանու մանդատը
«Զվարթնոց»-ը ճանաչվել է «Հիանալի աշխատավայր»
Որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Գրավոր առաջարկ եմ ուղարկել, որ Հին երևանցի փողոցը նույնպես լինի վճարովի կայանատեղի. Գալջյան
Դաշնակցային հարաբերություններն այսուհետ ևս հաջողությամբ կզարգանան․ Պուտինը զանգահարել է Ալիևին
Եթե «կարմիր գծերի» վերաբերյալ որոշումը չընդունվեր, հիմա ավելի խայտառակ իրավիճակ էինք ունենալու․ Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանը 1 օրում 3 նախագահին «ծալեց ու դրեց տակը», քաղաքական գործիչը հաղթեց. Սաֆարյան
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի․ մանրամասներ
Իրանը մինչև հունվարի 22-ը չեղարկել է բոլոր չվերթերը դեպի Սիրիա
Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ-ը հիշեցնում է
ԱԺ խորհուրդը արտահերթ նիստ է գումարել. ինչ հարց է քննարկվել
Մեկիդ չեն թողել խոսի, մյուսիդ ասել են՝ ինչ խոսի, էն մյուսն էլ ընդհանրապես հայերեն հազիվ է խոսում. Հովհաննիսյան
Դեկտեմբերի 24-ին և 25-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
Միրզոյանը շնորհավորել է Բարրոյին Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ
Բանավեճից խուսափող նախկին նախագահների պահվածքը հիշեցնում է տղամարդ խաղացող հեքիաթի հայտնի հերոսին. Չախոյան
Պուտինը կմասնակցի ՀՀ վարչապետի նախագահությամբ անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Նախկին նախագահները հո չե՞ն գնալու ու լսեն, թե ոնց է ապացուցվում, որ ժողովրդին հիմարի տեղ են դրել. Ալեքսանյան
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
«Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը այս մտքի հեղինակի անձնական տանջանքներին վերջ դնելն է. Աննա Հակոբյան
Մեր դիրքորոշումը կարտահայտենք վերաքննիչ բողոքում․ Գրիգորյանը՝ կարմիր գծերի վերաբերյալ դատարանի որոշման մասին
Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին․ վարչապետը՝ նախկին նախագահներին
Թուրքիայում գործարաններից մեկում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
Պապիկյանը շնորհավորել է Լըկորնյուին Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
Կարմիր գծերի հարցը երբևէ գումարի հարց չի եղել․ քաղաքապետ
Ռուսական բեռնանավը խորտակվել է Միջերկրական ծովում․ հայտնի է պատճառը
3001 և ավելի քմ մակերես ունեցող շինությունների շինթույլտվության տուրքը 8-րդ գոտու համար փոխվեց․ մանրամասներ
Վիգեն Սարգսյանի ԱՄՆ առանձնատան և 4 գույքի վրա կալանք է դրվել
Երևան քաղաքի բյուջե մոտավորապես 24 մլրդ դրամ մուտք է ապահովել․ Ավինյան
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
Աշոտ Սարգսյանը՝ ավագանու նոր անդամ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT