Քարոզչության ժամանակ հիմնականում շահարկվեց եկեղեցու, Արցախի եւ ԼԳԲՏ համայնքի թեմաները. փորձագետ

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչությունը որոշ ուժեր՝ մասամբ, որոշ ուժեր էլ հիմնականում սոցցանցերի միջոցով էին իրականացնում:

«Իրար դեմ դուրս եկան վատ դեմքերով քաղաքական ուժերն ու նրանց ներկայացուցիչները, եւ այստեղ ավելի շուտ՝ ոչ թե կեղծ տեղեկատվության դեմ պայքար էր, այլ հիմնականում գաղափարախոսական` հիմնականում ավանդական արժեքների շուրջ»,- այս մասին մեր զրույցում ասաց ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

- Պարոն Մարտիրոսյան, արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ի՞նչ տեխնոլոգիաներ կիրառվեցին քարոզչության համար:

- Կարծում եմ՝ ինչ-որ շատ արտառոց բան չեղավ: Հիմնական խնդիրը երեւի եղել է ժամանակի բացակայությունը: Հիմնականում շեշտը դրվել է սոցցանցերում, գովազդային հարթակներում առաջխաղացումը: Այս ամենի յուրահատուկն այն էր, որ գրեթե բոլոր գովազդային հարթակներում կար գովազդ` կայքերի վրա, խաղային հավելվածներում էին հաճախ այդ գովազդները հայտնվում անգամ: Հիմնական գործիքը եղել է ֆեյսբուքը:

Ֆեյսբուքում մի քանի մակարդակով եղավ: Մեկը հիմնական դերակատարների միջեւ «փոխհրաձգություններն» էին` գաղափարախոսական, երկրորդը՝ ռեյտինգայինների մեծ ներգրավվածությունը: Երեւի թե այդ քանակի անհատական մեծ ներգրավվածություն երբեք չի եղել: Մի քանի օրվա մեջ մի քանի հարյուր անհատական էջ բացվեց, եւ ռեյտինգային թեկնածուները առաջին անգամն է, որ թե քանակով, թե որակով փորձում էին շփվել ընտրողների հետ: Նաեւ տեղադրվեց գովազդ՝ շատ մեծ քանակի, որը ինչպես քաղաքական ուժերն էին դնում, այդպես էլ ռեյտինգայիններն էին դնում:

Դա 2017 թվականի ընտրություններին էլ կար, բայց այն ժամանակ այդ ամենը շատ տարօրինակ ձեւերով էր արվում: Այն, որ ասում են «մամայի ընկերուհու տղան էր զբաղվում գովազդներով» այդ վիճակն էր: Այն ժամանակ արտառոց բան կարող էր լինել, որ տաքսի ծառայությունը տեղադրեր թեկնածուներից մեկի պաստառը եւ դա գումարով պտտեր ֆեյսբուքում: Այս անգամ այդպիսի բաներ գրեթե չկային: Հիմնականում թեկնածուները հենց իրենց էջերով էին գովազդը տեղադրում:

- Իսկ այդ գովազդային թիրախավորումն ինչքանո՞վ էր ճիշտ ընտրված:

- Այ դա շատ բեւեռացված է: Կար շատ նուրբ թիրախավորում, երեւում էր, որ աշխատում են մարզերով կամ կոնկրետ Երեւանի ինչ-որ հատվածներով: Եւ կային թեկնածուներ եւ ուժեր, ովքեր թիրախավորում էին 13 կամ 16 տարեկանից բարձր բոլորի վրա: Դա կարելի է ենթադրել, որ կամ մտածել են, որ իրենց բյուջեն անսահմանափակ է եւ կարելի է փորձել բոլորի վրա ազդել կամ պարզապես մասնագետներ ներգրավված չէին եւ տնավարի էր արվում ամեն ինչ:

- Որքանո՞վ էր արդյունավետ համացանցային քարոզչությունը եւ ինչքանո՞վ այն ազդեցություն ունեցավ ընտրությունների վրա:

- Բարդ հարց է, որին շատ դժվար է պատասխան տալ, քանի որ պետք է ուսումնասիրություններ արվեն: Բայց կարծում եմ՝ ակնհայտ է, որ ցանցի ազդեցությունը լայն պետք է ընկալենք: Չնայած նախընտրական քարոզչությունը տեւեց ընդամենը 10 օր, բայց եկեք համաձայնենք, որ այդ ընտրությունների նախընտրական փուլը սկսվել է դեռեւս ապրիլին` ինչ-որ առումով: Ու բնականաբար, եթե նայենք ավելի լայն, որպես մեծ գործընթացի մի փոքր հատված, ապա համացանցի ազդեցությունը գերմեծ է, եթե չասեմ՝ հիմնական, որովհետեւ նույն հեղափոխությունը, կարծում եմ, առանց համացանցի կարող է չհաջողեր:

- Իսկ կեղծ տեղեկատվությունների տարածում, հակաքարոզ շա՞տ եղավ այս ընտրություններին, եւ արդյո՞ք հանրությունը դրանց արդեն սովորել է եւ պատրաստ է դիմակայել:

- Հանրությունը պատրաստ էր ավելի շատ ֆեյքային պատերազմի, բայց իրականում եղավ այլ բան: Իրար դեմ դուրս եկան վատ դեմքերով քաղաքական ուժերն ու նրանց ներկայացուցիչները եւ այստեղ ավելի շուտ, ոչ թե կեղծ տեղեկատվության դեմ պայքար էր, այլ հիմնականում գաղափարախոսական` հիմնականում ավանդական արժեքների շուրջ:

Այսինքն՝ իշխող կուսակցության դեմ հիմնականում օգտագործվում էր մի քանի թեմա, որը պարզ է՝ կառավարության անդամը չի կարող բաց լինել եւ ասել, նա պարտավորություններ ունի նաեւ արտաքին աշխարհում իր հասարակության հանդեպ, դրա համար էլ ամենաթույլ կետերից էին ընտրել, հիմնականում եկեղեցու թեման, ԼԳԲՏ թեման եւ Արցախը հանձնել-չհանձնել, հող ծախել-չծախելու թեման էր: Այս երեք թեման միշտ եղել են շահարկվող, հիմա դրանք դարձել են առավել ազդեցիկ: Եւ հիմնականում հենց քարոզչությունը սրանց միջոցով էր իրականացվում, քան թե ինչ-որ ֆեյքերի:

Տպել
3827 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ