Երևան
12 °C
Մի քանի օր է՝ Արցախի հանրապետության առանցքային պաշտոնյաների պաշտոնանկության մասին լուրեր են շրջանառվում: Խոսքը, մասնավորապես, Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Արշավիր Ղարամյանի մասին է: Ի դեպ, վերջին երկուսը Արցախի ազգային հերոսներ են:
Պաշտոնանկությունների մասին լուրերն ավելի մեծ թափ ստացան, երբ Երեւանում դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը: Վարչապետի եւ նախագահի աշխատակազմերը հայտարարություններով հանդես եկան, որ հանդիպման ժամանակ քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձեւավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Սակայն շրջանառվեցին տեղեկություններ, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են նախընտրական քարոզարշավի ժամանակ միմյանց հասցեին հնչեցրած հայտարարությունները:
Արդյո՞ք քննարկվել են ՀՀ-ում քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած հայտարարությունները եւ ճի՞շտ է տեղեկությունը, որ Արցախում պաշտոնանկությունների շքերթը պայմանավորված է այդ հայտարարությունների հետ. «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեկնաբանեց. «Այն հարցերը, որ քննարկվել են, շատ կարեւոր են արտաքին, ներքին քաղաքականության, անվտանգության եւ սոցիալ-տնտեսական ոլորտներում: Կարծում եմ, որ սա ինքնին տարբեր հարցերի պատասխաններ է տալիս: Բավարարվեք այդ պաշտոնականով: Ես կարծում եմ, որ այդ հարցերին մենք չպետք է կրկին անդրադառնանք, աժիոտաժ մտցնենք Մայր Հայաստանի եւ Արցախի միջեւ, քանի որ միասնականությունը բոլորիս համար գերագույն արժեք է: Մենք չպետք է մոռանանք, որ ունենք հակառակորդներ, բայց թող նրանք չուրախանան, թե կարող է Հայաստանի եւ Արցախի միջեւ սեւ կատու անցնել»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ բավականին սուր քննադատություններ էր հնչեցրել Արցախի մի քանի պաշտոնյաների մասին եւ նշել էր, որ Արցախի նախագահից պարզաբանումներ է ուզելու: Բանն այն է, որ ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը թավշյա հեղափոխությունը կարեւոր էր համարել Արցախյան ազատամարտից: «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը: Արցախյան ազատամարտում հաղթանակեցինք հայ քաջորդիների շնորհիվ, եւ այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին: Մեր ժողովուրդը չհասկացավ հաղթանակի գինը, ժողովուրդը չպատկերացրեց` ինչ մարդիկ ինչի համար գլուխը դրեցին զոհասեղանին: Այսօր եկել է ժամանակը, որ այդ ամենով գնանք դեպի փայլուն ապագա»,- ասել էր Միքայելյանը: Այս հայտարարությունը առիթ էր հանդիսացել, որ ԱՀ-ի պաշտոնյաները քննադատական կարծիքներ հնչեցնեին:
Տեղեկություններ կան, որ Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը հենց այդ պատճառով է պաշտոնանկ արվում: Ի դեպ, նրա մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը մի գրառում էր կատարել, որը դիտարկվեց որպես Մնացականյանի տեսակետ: «Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երեւույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը: Աշխատե՛ք հրաժարվել այդ «սովորությունից», մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հազարավոր հերոս նահատակների արյամբ կերտված Արցախյան հերոսամարտին»,- գրել էր Հասրաթյանը, սակայն մեկ օր անց այդ գրառումը ջնջվեց։
ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք Լեւոն Մնացականյանն այս արարքի համար է պաշտոնանկ արվում, Դավիթ Բաբայանը հերքեց, իսկ պաշտոնանկության մասին նշեց. «Եթե լինում են հրամանագրեր, ապա մենք տարածում ենք եւ հանրությանը տեղեկացնում ենք»:
Տեղեկություններ ստացանք նաեւ, որ Բակո Սահակյանին Երեւան Նիկոլ Փաշինյանն է հրավիրել եւ քննարկման առանցքում հենց պաշտոնանկություններն են եղել: Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք, թե՝ ու՞մ նախաձեռնությամբ է հանդիպումը կայացել: «Դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ երկու հայկական հանրապետությունների ղեկավարները հանդիպում են: Շատ նորմալ հանդիպումներ են եղել, ջերմ, գործնական, նորմալ է ամեն ինչ, խնդիր չկա: Մենք չպետք է աժիոտաժ անենք, շահարկենք: Երկու ղեկավարները պարբերաբար հանդիպում են: Երկու երկրների ղեկավարները հաճախակի են հանդիպում, ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում: Սա մեկ երկրի երկու զավակների հանդիպում էր»,- պատասխանեց նա:
Հարցին՝ Արցախի ՊԲ հրամանատարի փոփոխությունը ցնցումների առիթ կդառնա՞, թե՞ ոչ, Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում ցնցումներ, բարեբախտաբար Արցախը կայուն երկիր է եւ ընդհանրապես ես ցնցում հասկացությունը չեմ ուզում օգտագործել: Ի՞նչ ցնցման մասին է խոսքը, նախ եւ առաջ նման հրամանագիր չկա: Արցախի ՊԲ-ն շատ հզոր կառույց է, պարոն Մնացականյանը նույնպես ներդրում ունի ՊԲ-ի կայացման, մարտունակության գործում: Նա լավ սպա է, հրամանատար է, կան շատ պատրաստված հրամանատարներ, որոնք մեծ ներդրում ունեն»:
Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն էլ նշեց, որ իր կամ Արշավիր Ղարամյանի պաշտոնանկության հետ կապված որեւէ խոսակցություն Բակո Սահակյանի հետ տեղի չի ունեցել: Նրանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Լեւոն Մնացականյանն ազատվելու է աշխատանքից. Բալասանյանը նշեց, որ այդ մասով հայտարարություն կլինի, քանի որ մամուլի հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT