Գործարարների սեփականությունը կունենա բարձր պաշտպանություն. ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով Սահմանադրական դատարանը վերջերս հակասահմանադրական է ճանաչել Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1373-Ն որոշմամբ սահմանվող մի շարք դրույթներ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից:

Դիմումում Պաշտպանի աշխատակազմը մանրամասն վերլուծել է, որ ՀՀ հարկային օրենսգիրքը, սահմանելով շահութահարկի որոշման եւ վճարման կարգավորումները, բավականաչափ հստակորեն չի ամրագրում դրանում օգտագործվող որոշ եզրույթներ: Արդյունքում՝ այդ եզրույթները սահմանվում են առավել ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով՝ Կառավարության որոշմամբ: Ընդ որում՝ օրենքը չի նախատեսում դրանում կիրառված եզրույթների բացահայտումը Կառավարության որոշմամբ՝ հակասություններ առաջացնելով որոշակիության սկզբունքի հետ: Միեւնույն ժամանակ պարզվել է, որ ստեղծված իրավիճակում խնդիր է առաջանում գործարար կազմակերպության սեփականության իրավունքի իրացման՝ Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքների տեսանկյունից:

Հաշվի առնելով դիմումով բարձրացված խնդիրը՝ Սահմանադրական դատարանը գտել է (ՍԴՈ-1436 որոշում), որ վիճարկվող կարգավորումների արդյունքում ոչ իրավաչափ կերպով միջամտություն է տեղի ունենում սեփականության իրավունքին։ Նշվել է նաեւ, որ հարկի բովանդա­կությունը եւ հարկային պարտավորության ծավալները պետք է սահմանվեն օրենքով, իսկ յուրաքանչյուր կոնկ­րետ դեպքում հարկային պարտավորությունը կհամարվի օրենքին համապատաս­խան սահմանված, եթե ոչ միայն զուտ ձեւական առումով այն ամրագրվի օրենքով, այլեւ դրա բովանդակությունը կազմող տարրերն իրենց ամբողջական արտացո­լումը գտնեն օրենքում:

Սահմանադրական դատարանն արձանա­գրել է նաեւ, որ շահութահարկ վճարողների համար հարկվող շահույթը համախառն եկամտի եւ նվազեցումների դրական տարբերությունն է, ընդ որում, եթե համա­խառն եկամտից նվազեցվում են ձեռնարկատիրական ծախսերը, կորուստները եւ այլ նվազեցումները, իսկ հարկվող շահույթը որոշելիս հաշվի են առնվում եկա­մուտները եւ ծախսերը, ապա «եկամուտ չհամարվող տարրերը» եւ «ծախս չհամար­վող տարրերը» չեն հաշվառվում եւ չեն արտացոլվում հարկային մարմին ներկա­յաց­վող շահութահարկի հաշվարկներում։

Միեւնույն ժամանակ, Սահմա­նա­­դրու­թյանը հա­­կասող ճանաչ­ված դրույթների ուժը կորցնե­լու վերջնաժամկետ է սահ­մա­նվել 2019 թվա­­­կա­նի մայիսի 1-ը՝ հնա­րա­վորություն տալով Ազգային ժողո­վին Հայաստանի Հանրապետության հարկա­յին օրենսգրքի իրավա­կար­գավորումները համապատաս­խա­­նեց­նե­լու սույն որոշման պահանջներին՝ խուսափելու համար պետության կամ հանրության համար այնպիսի ծանր հետեւանքների առաջացումից, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ իրավական ակտի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3198 դիտում

Ալեն Սիմոնյանը արձագանքել է մեղադրանքներին, թե ՔՊ-ն Գյումրիում փորձում է ձայն գողանալ

Աղավնաձորում գտնվող 37,5 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ իրավունքը. վարչապետ

Դավիթ Աղաբալյանը նշանակվել է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ

Իրանի ԱԳ փոխնախարարն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը

Գիշերը խոցվել է ավելի քան հարյուր անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ. տեսանյութ

65-ամյա կինը վրաերթի է ենթարկվել

Անձը հեռախոսում մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է պահել և տարածել դրանք. նա կալանավորվել է

Անկախ քաղաքական տարաձայնություններից՝ արարքն անթույլատրելի է. Գալջյանը՝ Ստեփանյանի մեքենայի հրկիզման մասին

Ինչպե՞ս են ձեռք բերվել «Շանթ» ՀԸ 48 տոկոս բաժնեմասերը. Մինասյանի՝ փողերի լվացման գործն ուղարկվել է դատարան

Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել. ՆԳՆ-ն ներկայացրել է քայլերը

Ռեկորդային տեղատարափ. Սուրենյանը մանրամասներ է հայտնել մայիսի 5-ի տեղումներից

Ակտիվ ցիկլոն է գործել. ՀՀ ողջ տարածքում դիտվել են հորդառատ անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ

Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-կատարական համագործակցության խորացման ուղիները

Դեբեդն ընկած ուղևորի մարմինը դեռ չի հայտնաբերվել. հատուկ դրոններ են օգտագործվում

Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները

Երևանում հրկիզել են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան

Հայ-վրացական սահմանի Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը. ՊԵԿ

Չինաստան մեկնած մեր շահառու կին գործարարները կիսվում են իրենց փորձով ծրագրի մյուս մասնակիցների հետ. «Իմ քայլը»

ԱՄՆ-ն ու Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Հոդեյդա քաղաքին և Եմենի մայրաքաղաք Սանային. տեսանյութ

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի քանի երկրի հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար

Վարչապետի որոշմամբ Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով կստեղծվի

Ինչպե՞ս անվանել մեկին, ով ցանկանում է իշխանության գալ մի երկրում, որը կլինի կայսրության ծայրագավառ. Չախոյան

Արցախի ԱԺ աղբակույտահատվածը և նախկին տխրահռչակները պահանջեցին՝ «բացարձակ անկախություն և միայն ռուս». Սաֆարյան

Քոչարյանը Սերժ Սարգսյանին տվել է իշխանություն, որի տակ ռումբ է եղել, նա էլ «քցել է» Քոչարյանին. տեսանյութ

Աշխարհի տարբեր անկյուններից կարդինալները ժամանել են Վատիկան. նրանք կընտրեն Հռոմի նոր պապին

Մարսելը՝ որպես քաղաք, ինչ-որ չափով հայություն է իր մեջ կրում. քաղաքապետ Բենուա Պայանը՝ ՀՀ նախագահին. տեսանյութ

Գագիկ Սուրենյանը Երևանից տեսանյութ է հրապարակել

Շվեդիան պատրաստ է շարունակելու աջակցել. կայացել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան»-ի խորհրդի նիստը

Նիդերլանդներում հարձակվել են Լեհաստանի վարչապետի վրա. տեսանյութ

ՀՀ-ում գրիպով և այլ վիրուսներով հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են․ ի՞նչ վտանգներ կան, ի՞նչ անել

Վեդիի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա. ի՞նչ են քննարկել նախագահները հեռախոսազրույցի ընթացքում

Փարաքարում ավտոմեքենա է այրվել

Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում

Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ընթացքը

Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Նոր նշանակում Առողջապահության նախարարությունում