Երևան
12 °C
ՀՀ-ում ամենաբարդ պայմաններում մարզվող մարզիկների թվում են սինքրոն ջրացատկորդները: Հայաստանում չկան պայմաններ, որպեսզի սինքրոն ջրացատկորդները կարողանան միաժամանակ ցատկել: Այդ պատճառով այստեղ նրանք մարզվում են հերթով ցատկելով, իսկ մրցավայրում մինչեւ մրցումները մի քանի անգամ փորձում են միասին: Այդպես Լեւ Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը 2018 թ. Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ են նվաճել: Այդ թեմայով այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը:
«2018 թ. ջրացատկի համար, կարելի է ասել, գագաթնակետն էր անկախ Հայաստանի պատմության մեջ: Եվրոպայի առաջնությունում սինքրոն ցատկերում մեր մարզիկներ գրավեցին 3-րդ տեղը: Դա ամենամեծ արդյունքն էր: Անհատական մրցումներում Լեւ Սարգսյանը գրավեց 7-րդ տեղը, որը եւս շատ լավ արդյունք է ջրացատկի համար: Մինչեւ այդ մասնակցել էին համաշխարհային Գրան պրիին, որտեղ եւս վատ արդյունքներ չէին գրանցել: Ուկրաինայի բաց առաջնությանը Վլադիմիր Հարությունյանը եւ Վարդան Բայանդուրյանը գրավել էին 2-րդ, 3-րդ տեղերը (խմբ. խոսքը նույնպես 2018 թ. մասին է)»,- ասաց Չանդիրյանը:
Մասնագետն առիթներ ունեցել է խոսելու մարզաձեւի խնդիրների մասին: Վերջերս հանդիպել է նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի հետ ու քննարկում ունեցել: Այսօր էլ հերթական անգամ նշեց, որ մարզաբազա չունեն: «Օլիմպավանն» էլ, ինչպես նշում է Չանդիրյանը, չի համապատասխանում պահանջներին. այնտեղ աշտարակներ կան, բայց ոստնակներ չկան:
«Խնդիրներ շատ կան: Հիմնականը մարզաբազայի պակասն է: Եթե ունենանք նորմալ մարզաբազա՝ դահլիճ եւ լողավազան իր աշտարակներով... Մրցումների տեղում ենք փորձեր անում, քանի որ չունենք այնպիսի աշտարակ, որ 2 հոգի միաժամանակ կարողանա ցատկել: Ամբողջ Եվրոպան զարմացած էր, որ Հայաստանը, չունենալով ոչ մի հնարավորություն, կարողացավ Բելառուսի ու Գերմանիայի նման թիմերին հաղթել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ 80-ականների վերջին, երբ նորմալ պայմաններ կային, 6-7 հայ մարզիկ ընդգրկված էր ԽՍՀՄ տարբեր հավաքականներում:
Ամեն դեպքում մարզիկները չեն ընկճվում: Վլադիմիր Հարությունյանը ոգեւորված է իր ու ընկերոջ նվաճումով: Դրա շնորհիվ այժմ նրանք պայքարում են ՀՀ 2018 թ. լավագույն 10 մարզիկների թվում հայտնվելու համար (նրանց օգտին քվեարկելու համար 1006 համարի պետք է ուղակել 08): Հարությունյանը նշում է, որ հետագայի համար իրենց առաջ մարզական ավելի մեծ նվաճումների նպատակներ են դնում:
«Տարին գերազանց փակեցինք: Ամենատպավորիչը մեզ համար Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալն էր, որին շատ էինք սպասում: Ավելի բարձր արդյուքնենրի ենք ուզում հասնել, հուսով ենք կստացվի»,- ասաց նա:
2019 թ. հայ մարզիկները մասնակցելու է Հարավային Կորեայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որտեղ պայքարելու են Տոկիո 2020-ի ուղեգրերի համար: Այնտեղ ուղեգիր է տալու սինքրոն ցատկերում 1-3-րդ, իսկ անհատականում՝ մինչեւ 12-րդ տեղը: Այնուհետեւ մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը: 2020 թ. առաջին եռամսյակում կմասնակցեն Ճապոնիայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը, որը գուցե օլիմպիական ուղեգրեր նվաճելու նրանց վերջին հնարավորությունը լինի: Այնտեղ անհատականում ուղեգիր է տալիս մինչեւ 18-րդ տեղը, իսկ սինքրոնում՝ 1-4-րդ տեղերը, սակայն, եթե այս մրցաշարում 1-4-րդ տեղերը զբաղեցնեն մարզիկներ, որոնք աշխարհի առաջնությունում արդեն նվաճել են, ուղեգիրը կարող է բաժին հասնել մինչեւ 7-րդ տեղը գրաված մարզիկներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեր ընդդիմադիր հատվածի գործելակերպն արդեն ամոթի հարց չէ, այլ ավելի շատ՝ ազգային անվտանգության. Խանդանյան
«Քաշվանք»․ Սիմոնյանը սարկազմով արձագանքեց 5 պատգամավորի՝ իմպիչմենտին միանալու գործընթացին
ՔՊ խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Արմենուհի Հարությունյանի թեկնածությունը
Ալեն Սիմոնյանը արձագանքել է մեղադրանքներին, թե ՔՊ-ն Գյումրիում փորձում է ձայն գողանալ
Աղավնաձորում գտնվող 37,5 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ իրավունքը. վարչապետ
Դավիթ Աղաբալյանը նշանակվել է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ
Իրանի ԱԳ փոխնախարարն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը
Գիշերը խոցվել է ավելի քան հարյուր անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ. տեսանյութ
65-ամյա կինը վրաերթի է ենթարկվել
Անձը հեռախոսում մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է պահել և տարածել դրանք. նա կալանավորվել է
Անկախ քաղաքական տարաձայնություններից՝ արարքն անթույլատրելի է. Գալջյանը՝ Ստեփանյանի մեքենայի հրկիզման մասին
Ինչպե՞ս են ձեռք բերվել «Շանթ» ՀԸ 48 տոկոս բաժնեմասերը. Մինասյանի՝ փողերի լվացման գործն ուղարկվել է դատարան
Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել. ՆԳՆ-ն ներկայացրել է քայլերը
Ռեկորդային տեղատարափ. Սուրենյանը մանրամասներ է հայտնել մայիսի 5-ի տեղումներից
Ակտիվ ցիկլոն է գործել. ՀՀ ողջ տարածքում դիտվել են հորդառատ անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ
Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-կատարական համագործակցության խորացման ուղիները
Դեբեդն ընկած ուղևորի մարմինը դեռ չի հայտնաբերվել. հատուկ դրոններ են օգտագործվում
Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները
Երևանում հրկիզել են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան
Հայ-վրացական սահմանի Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը. ՊԵԿ
Չինաստան մեկնած մեր շահառու կին գործարարները կիսվում են իրենց փորձով ծրագրի մյուս մասնակիցների հետ. «Իմ քայլը»
ԱՄՆ-ն ու Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Հոդեյդա քաղաքին և Եմենի մայրաքաղաք Սանային. տեսանյութ
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի քանի երկրի հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար
Վարչապետի որոշմամբ Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով կստեղծվի
Ինչպե՞ս անվանել մեկին, ով ցանկանում է իշխանության գալ մի երկրում, որը կլինի կայսրության ծայրագավառ. Չախոյան
Արցախի ԱԺ աղբակույտահատվածը և նախկին տխրահռչակները պահանջեցին՝ «բացարձակ անկախություն և միայն ռուս». Սաֆարյան
Քոչարյանը Սերժ Սարգսյանին տվել է իշխանություն, որի տակ ռումբ է եղել, նա էլ «քցել է» Քոչարյանին. տեսանյութ
Աշխարհի տարբեր անկյուններից կարդինալները ժամանել են Վատիկան. նրանք կընտրեն Հռոմի նոր պապին
Մարսելը՝ որպես քաղաք, ինչ-որ չափով հայություն է իր մեջ կրում. քաղաքապետ Բենուա Պայանը՝ ՀՀ նախագահին. տեսանյութ
Գագիկ Սուրենյանը Երևանից տեսանյութ է հրապարակել
Շվեդիան պատրաստ է շարունակելու աջակցել. կայացել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան»-ի խորհրդի նիստը
Նիդերլանդներում հարձակվել են Լեհաստանի վարչապետի վրա. տեսանյութ
ՀՀ-ում գրիպով և այլ վիրուսներով հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են․ ի՞նչ վտանգներ կան, ի՞նչ անել
Վեդիի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա. ի՞նչ են քննարկել նախագահները հեռախոսազրույցի ընթացքում
Փարաքարում ավտոմեքենա է այրվել
Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում
Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT