Լոռին տարին կփակի ցածր հավաքագրման ցուցանիշներով

Լոռու մարզը շարունակում է հետ մնալ սեփական եկամուտների հավաքագրման առումով: Ընդամենը հաշված օրեր են մնացել հաշվետու տարվա ավարտին, իսկ մարզի սեփական եկամուտների հավաքագրման պլանը 100 տոկոսով կատարելու համար պակասում է 407 մլն դրամ: Մարզում ավելի քան 14 համայնք կա, որոնց հավաքագրումը պակաս է 80 տոկոսից: Խնդրի հնարավոր լուծման ուղիներ գտնելու նպատակով Լոռու մարզպետարանում մարզպետը խորհրդակցություն անցկացրեց՝ սեփական եկամուտների ցածր ցուցանիշներ ապահոված համայնքների ղեկավարների հետ:

Հավաքագրումների առումով ամենախնդրահարույցը Ձորագյուղ և Վահագնի համայնքներն են, որոնց նախորդ ղեկավարները հրաժարական էին տվել թերեւս հենց վատ հավաքագրումների պատճառով: Մասնավորապես Ձորագյուղի գյուղապետը հստակ ասել էր՝ կամ պետք է իր բնակչին դատի տար, կամ հրաժարական տար:

Նշված համայնքների նորընտիր համայնքապետերը խոստացան առավելագույն ջանքեր ներդնել և հավաքագրումների մակարդակը հասցնել 70-80 տոկոսի: Իսկ Ազնվաձոր, Անտառաշեն, Հալավար, Շնող, Քարաբերդ, Հարթագյուղ, Նոր Խաչակապ. Քարաձոր, Սարալանջ, Դսեղ համայնքները՝ 80-90 և ավելի տոկոսի: Վատ հավաքագրումներն, ըստ համայնքների ղեկավարների, պայմանավորված են բազաների անճշտություններով, սեփականատերերի՝ երկրում չլինելով, հողերի ոչ ճիշտ չափագրման և մի շարք այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ հարցերով: Սրան էլ գումարվում են նաեւ որոշ խոշոր հարկատուներ, որոնք չեն վճարում ու փոքր բյուջեներ ունեցող համայնքների համար լուրջ գլխացավանք առաջացնում, ինչպես օրինակ Նոր Խաչակապ և Թումանյան խոշորացված համայնքների համար՝ «Լոռու ՃՇՇ-ի»՝ տարիներով կուտակած ու միլիոնավոր դրամների հասնող պարտքը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տվյալ դեպքում խնդրի լուծման միակ տարբերակը համարում է ոչ պարտաճանաչ հարկատուներին դատի տալն ու դատական կարգով գումարները բյուջե վերադարձնելը: Մարզի ղեկավարը չի հերքում՝ վատ հավաքագրումների մեջ իրենց դերն ունեն նաեւ համայնքապետերը, ովքեր շատ հաճախ մատերի արանքով են նայում հավաքագրմանը:

Համայնքների ղեկավարների կողմից որպես խնդիր՝ ներկայացվեց նաև այն, որ եթե մինչև համայնքների խոշորացումը, խոշորացված համայնքների ներկայիս կենտրոնները՝ Թումանյանը, Սարչապետը, Մեծավանը, Գյուլագարակը հավաքագրումներն իրականացնում էին 100 և ավելի տոկոսով, ապա միավորումից հետո, մի քանի անբարեխիղճ բնակավայրերի պատճառով, թերանում են: Այս առումով ևս մարզպետն առաջարկեց վարչական ղեկավարների նկատմամբ ավելի խստապահանջ լինել, հարկ եղած դեպքում ազատել աշխատանքից՝ նրանց փոխարինելով առավել բարեխիղճ աշխատակիցներով. «Տարին հարկերի հավաքագրումների առումով վատ փակելու դեպքում, համայնքների նկատմամբ համարժեք վերաբերմունք կլինի հաջորդ տարի: Առկա ծրագրերը կուղղորդվեն այն համայնքներ, որոնք բարեխիղճ են ու պարտաճանաչ»,-ասաց մարզպետը:

Խոշորացված Շնող համայնքի ղեկավարի խոսքով, իրենց մոտ հավաքագրումների ցածր ցուցանիշը կապված է Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցման հետ. եթե հանքը աշխատեր, մարդիկ նորմալ կվճարեին:

Հատկանշական է, որ հեղափոխությունից հետո, երբ կառավարության կողմից ներվեցին հազարավոր քաղաքացիների վարկերի ու հարկերի տույժ-տուգանքները, գյուղացիների շրջանում լուրեր տարածվեցին, թե կառավարությունը ներելու է նաեւ նրանց հարկերը, մինչդեռ մարզային իշխանությունները հնարավոր բոլոր միջոցներով գյուղացիներին տեղեկացրեցին, որ նման բան պարզապես չի լինելու, եւ իրենք պարտավոր են վճարել:

Գյուղապետերը, սակայն, դատի տալ իրենց համայնքի բնակիչներին, չեն պատրաստվում, քանի որ, ինչպես իրենք են նշում՝ ավելի լավ է հրաժարական ներկայացնեն, քան թե ապրելու միջոց չունեցող գյուղացուն դատարան տանեն:

Հանդիպման վերջում Ձորագյուղի նորընտիր համայնքապետը ներկաներին, ի դեմս մարզպետի ու փոխմարզպետի, հիշեցրեց՝ լավ կլիներ, որ մի օր էլ հավաքվեին ու համայնքների խնդիրները քննարկեին, ոչ թե հարկերն ուր է, փողերն ուր է:

Տպել
6828 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով