Ինքը մեզ մարդ հաշվեց, եկավ մեր մեջ նստեց. Աննա Հակոբյանի այցելությունը թիվ 1 տուն ինտերնատ

Այսօր առաջին տիկին Աննա Հակոբյանն այցելել էր Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ: Շուրջ 240 տարեց բնակիչ ունեցող այս ինտերնատի ընտրությունն Աննա Հակոբյանը որեւէ ձեւով չառանձնացրեց՝ ասելով, որ ընտրություն որեւէ հատուկ կերպով չի կատարվել: «Ընդամենը պետք էր այցելել տներից մեկը: Եթե կարողանայի այս տարի բոլորը այցելել՝ շատ լավ կլիներ, բայց կդժվարանամ, քանի որ տարին մոտենում է իր ավարտին»,- ասաց նա:

Աննա Հակոբյանը նկատեց, որ մոտենում է Ամանորը եւ Սուրբ ծնունդը եւ տարվա այն ժամանակահատվածն է, երբ յուրաքանչուր ոք պետք է իր շուրջը նայի եւ ուշադրության կարիք ունեցող մարդկանց հատուկ ուշադրության արժանացնի. «Պետք է փորձենք իրենց ուրախացնել, որպեսզի կարողանան տարին ամփոփել ավելի ուրախ նոտայով»:

Աննա Հակոբյանը թվարկեց ինտերնատ տարած նվերներից մի քանիսը. «Տատիկների, պապիկների համար նախատեսված հագուստ է՝ ժակետներ, գուլպաներ: Տեղական արտադրության ապրանքներ են, ինչը մեզ համար սկզբունքային էր, որ լիներ տեղական արտադրության»,- ասաց նա:

Հակոբյանը նկատեց, որ «Իմ քայլը» հիմնադրամի շրջանակներում կարող է աջակցություն տրամադրել եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահել տարեցների խնդիրները: Եվ որքան ժամանակ ու ներուժ ունենա՝ առավելագույնս կփորձի տրամադրել նրանց:

Թիվ մեկ ինտերնատում այսօր իսկապես տոն էր: Տատիկներն ու պապիկներն անչափ ուրախ ու ոգեւորված էին: Տատիկները հագել էին իրենց ամենագեղեցիկ ու շքեղ զգեստները եւ բարձր տրամադրությամբ հետեւում էին իրենց մատուցվող անակնկալներին:

Նրանք մեկ սեղանի շուրջ վայելում էին ուտելիքներն ու զրուցում առաջին տիկնոջ հետ: Աննա Հակոբյանը չմերժեց տարեցների խնդրանքն ու պարեց նրանց հետ:

Այս մարդկանց առավել քան զարմացրեց Աննա Հակոբյանի անմիջականությունն ու ջերմ վերաբերմունքը. «Երբ նա եկավ մեր մեջ նստեց, ու չառանձնացավ, դուք չե՜ք պատկերացնի, թե մեզ համար դա ինչ ուրախություն էր»:

Ինտերնատի բնակիչներից տիկին Ազնիվ Խաչատրյանի խոսքով՝ նախորդ իշխանությունների կողմից էլ են եղել նման այցելություններ, սակայն առաջին անգամ է, երբ առաջին տիկնոջ հետ միեւնույն սեղանի շուրջ են նստած. «Ինչքան հաճելի է, դուք չեք պատկերացնի: Նախկինում, երբ գալիս էին ղեկավարությունից, միշտ պիտի առանձին նստեին: Ինքը մեզ մարդ հաշվեց, եկավ մեր մեջ նստեց: Դա մեզ համար ամեն ինչ է: Պարզապես երջանիկ ենք»:

Աննա Հակոբյանը շնորհավորեց ներկաների գալիք Ամանորն եւ Սուրբ ծնունդը. «Ձեզ պաշտոնական, մեծ տեքստեր ասել չեմ ուզում, դրա փոխարեն կնստեմ յուրաքանչուրիդ հետ միեւնույն սեղանի շուրջ, պատրաստ եմ զրուցել ու լսել բոլորիդ: Բոլորիս պարզապես մի բան կմաղթեմ՝ կարողանանք շատ շուտով ունենալ այնպիսի երկիր, որպեսզի ձեր բոլորի երազանքներն իրականություն դառնան, եւ դուք ամենաբավարարվածը լինեք ձեր ապրելակերպով, ձեր կյանքով եւ յուրաքանչյուր ապրած օրով»,- ասաց Աննա Հակոբյանը:

Թիվ 1 տուն ինտերնատի բնակիչներն Աննա Հակոբյանի համար նվերներ էին պատրաստել: Տիկին Լառան որպես իրենից հիշատակ՝ ձեռքից հանեց մատանին եւ դրեց Աննա Հակոբյանի մատին: Տիկին Ժաննան էլ իր պատրաստած ձեռագործ աշխատանքն էր բերել եւ նվիրեց: Ասում է՝ որոշել էր արժանավոր մարդու նվիրել: Աշխատանքներից մեկը նվիրել է Քուվեյթի դեսպանի կնոջը, իսկ մյուսը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը: «Որոշեցի նվիրել տիկին Աննային, որովհետեւ իրենք արդար մարդիկ են, արդարության համար են կռվում»,- ասաց տիկին Ժաննան:

Թիվ 1 տուն ինտերնատ էին այցելել նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության անդամները: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Զարուհի Բաթոյանը տուն ինտերնատի բոլոր բնակիչներին ցանկացավ, որ ապրեն այնպիսի մթնոլորտում, որպեսզի միշտ ջերմությամբ ու ուշադրությամբ շրջապատված լինեն: «Կարեւորում եմ նաեւ մեր համայնքային ծառայությունների ստեղծումը, եւ մեր առաջիկա ծրագրերն ուղղված են լինելու նրան, որպեսզի մեր տարեցները կարողանան իրենց համայնքում, իրենց ընտանիքում լիարժեք ապրել»,- ասաց Զարուհի Բաթոյանը:

Տպել
5033 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)