Հանդիսավոր կերպով վառվեցին ՀՀ նոր գլխավոր տոնածառի լույսերը (լուսանկարներ)

21/12/2018 schedule20:04

Հանրապետության հրապարակում քիչ առաջ հանդիսավոր կերպով վառվեցին ՀՀ գլխավոր տոնածառի լույսերը:

Ամեն տարվա նման այս տարի էլ լույսերի վառման արարողությունը վերապահված էր քաղաքապետին: 

«Բայց միեւնույն ժամանակ ես՝ որպես շատ պրակտիկ եւ գիտությանը հավատացող մարդ, հասկանում էի, որ հրաշքները հենց այնպես չեն կատարվում, միակ պայմանը, որ քո երազանքը կկատարվի, պետք է լինի այն, որ դրա մասին երազեն բոլորը: Մենք պետք է բոլորս երազենք մի բանի մասին, որ կատարվի: Եվ փաստորեն 2018 թ-ի Ամանորին բոլորս երազել ենք նույն բանի մասին՝ ապրել ազատ, անկախ եւ ժողովրդավարական Հայաստանում»,- ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հայկ Մարությանը նշեց, որ այս երազանքը բոլորով միասին ի կատար ածեցին այս հրապարակում: «Մենք գարնանը տոնել ենք մեր ազգի հաղթանակը, եւ ամբողջ աշխարհը զարմացած եւ հիացած հետեւում էր մեզ: Այսօր մենք բոլորս, այստեղ կանգնած այս հրաշք տոնածառի առջեւ, այս գեղեցկուհու առաջ, մտածում ենք վաղվա օրվա մասին»,- ասաց նա եւ նշեց, որ հրապարակի լույսերի հետ կվառվեն նաեւ բոլորի հույսերը:

«Այդ հույսը կսկսի հենց այսօրվանից, կգնա 2019 թ-ին եւ մոտակա տասնամյակներին, հարյուրամյակներին մեր ճանապարհը լույսով լի է լինելու այսուհետ»,-ասաց նա:

Երեւանի քաղաքապետը իր դստեր հետ բեմականացված միջոցառմանը բանալիով վառեց գլխավոր տոնածառի եւ հրապարակի լույսերը:

Երեւանի Հանրապետության հրապարակում ընթացող հանդիսավոր արարողությանը ներկա է նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը երկրի գլխավոր տոնածառը տեղադրելու վրա ծախսել է 70 միլիոն դրամ։ 35 մետր բարձրությամբ գլխավոր տոնածառի արժեքի մեջ, որը արհեստական է և ռուսական արտադրության, մտնում են դրա տեղափոխումը, մոնտաժը, 1500 խաղալիք և ավելի քան 200 կմ լուսադիոդային լույսեր։ Գումարը խնայվել էր Էրեբունի-Երեւան տոնակատարության համար նախատեսված ծախսերից:

Տպել
30460 դիտում

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

1 զոհ, 1 վիրավոր․ ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Անալենա Բերբոքին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ԵՄ-ն ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

Ինչ է հայտնաբերվել տեսակցության գնացած քաղաքացու տաբատի մեջ

Շուշիի հայության վերադարձի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին

«Ամենաշատը 7-10 օր՝ վարչապետին հեռացնելու համար». Գալստանյանի «հավեսը» եկե՞լ է

Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա

Ալեն Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել

Երբ եղանակը կտաքանա, մինչև երբ անձրևները կշարունակվեն. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Որոշ ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ․ ԱԺ է այցելել Քիշնևի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Վահե Հովհաննիսյանն ու Սլովենիայի ֆինանսների նախարարը քննարկել են հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարները

Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ Զուրաբիշվիլի

Վահան Կոստանյանը Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին է ներկայացրել միգրացիայի ոլորտում ՀՀ-ում ընթացող բարեփոխումները

Փորձել են թալանել Գուավայի «բունկերը»․ հնչել է կրակոց, գողերը և անվտանգության աշխատակիցները փախել են տարբեր ուղղությամբ

Արարատ Միրզոյանը Ավստրիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ալմաթիում կայացած բանակցությունների մանրամասները

Վազգեն Գալստանյանը ամփոփում է օրը

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանցիսկոս Պապին

Սլովակիայի վարչապետը կրկին վիրահատվել է․ ինչ վիճակում է Ռոբերտ Ֆիցոն

Բելառուսը Լեռնային Ղարաբաղում նոր գյուղատնտեսական քաղաք կկառուցի

Բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը և հետադարձի ժամանակ բախվել է մեկ այլ մեքենայի, փակել ճանապարհը

Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան

Ադրբեջանը նախիջևանացնում է ԼՂ-ն, որովհետև այդպես էլ չարժանացավ պատժի և պատասխանատվության․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Դատախազի միջնորդագրով Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից