Երջանկության նախագիծ. Ալիկ Ասատրյան

26/12/2018 schedule19:20

Ականավոր հոգեբան, Նոբելյան դափնեկիր և վարքագծային տնտեսագիտության հիմնադիր Դանիել Կահնեմանն իր «Հիշողության փորձը» դասախոսության մեջ օրինակներ բերելով արձակուրդների թեմայից մինչև կոլոնսկոպիա, բացատրում է, թե ինչպես են մեր «ապրումի ենթակա եսը» և «հիշող եսը» տարբեր ձևերով ընկալում երջանկությունը: Կահնեմանը նկատում է, որ փողի պակասը որոշ շեմից ներքև խոչընդոտում է երջանկությանը, թեև այդ շեմից բարձրանալիս չի ավելացնում երջանկությունը: Բեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում մասնավորապես սոցիալական քաղաքականությունը մշակելիս պետական գործիչներն սկսել  են լրջորեն մտածել հասարակական երջանկության մասին: Կահնեմանը համոզված է, որ շատ ժամանակ չի անցնի, երբ մարդիկ կսկեն վիճել, թե ինչ են նրանք ուզում` երջանկություն, թե կյանքի բարձր որակ: «Երջանկության նախագիծն» իր տևողությամբ դեռևս թույլ չի տալիս որոշակի եզրահանգումներ անել երջանկության համահայկական ընկալման շուրջ: Թերևս, ընդհանուր եզրակացություններ երջանկության մասին, որ այն պահն է` որսա, հոգու, սրտի, մտքի և գործողության ներդաշնակությունն է,  սիրելու ունակությունն է, սիրած գործով զբաղվելն է, հայրենի երկրում ապրելն է, ամեն օր արթնանալն է: Բայց մի բան հաստատ է` Հայաստանի քաղաքագիտական միտքը շուտով պետական մակարդակով հաշվի է նստելու քաղաքականության մշակման այս նոր ըմբռնման հետ, որ մեծ նշանակություն ունի տնտեսագիտության, հանրային քաղաքականության և ինքնաճանաչման համար: Մոտ ապագայում երջանկությունը հստակ քաղաքական օրակարգ է դառնալու` չափման կոնկրետ միավորներով ու ձևաչափերով: «Երջանկության նախագիծը», կարծում եմ, կնպաստի երջանկության պատկերացման և հաշվառման քայլերին:

Նկարիչ Ալիկ Ասատրյան.

Մարդը հաճախ երջանկությունը փնտրում է դրսում, որ հաջողություններ ունենա, հարուստ լինի, առողջ լինի, սիրի ու սիրված լինի, սեր ունենա և խնդիրներ չունենա: Մարդը կարծում է, որ եթե ոչ մի խնդիր չունենա, երջանիկ կլինի: Բայց դա այդպես չէ: Կյանքում խնդիրներին վերջ չի լինելում. դրանք միշտ կան` շատ կամ քիչ: Ինչքան շատ բան ուզես երջանիկ լինելու համար, այդքան քիչ է երջանիկ լինելու հավանականությունը, քանի որ ուզածները հեշտությամբ չեն տրվում, և մարդն սկսում է տառապել իր ցանկությունների չիրականացումից: Շատերն իրենց երջանկությունը տեսնում են նյութական հարստության մեջ: Ձգտում են, չարչարվում, խաբում, հազար ու մի փորձությունների միջով անցնում, ի վերջո կուտակում այդ հարստությունը: Հետո սկսում են վախերով ապրել, որ կկորցնեն իրենց հարստությունը: Եթե նրանց հարցնես` «Երջանի՞կ ես արդյոք», և եթե նրանք ազնիվ լինեն, կասեն, որ ամեն ինչ ունեն, բայց երջանիկ  չեն: Ես երկու միլիոնատիրոջ հետ խոսել եմ, մեկը հոլանդացի էր, մյուսն` իտալացի: Նրանք իրենց երջանիկ չէին համարում, որովհետև միլիոն դոլարն ունի միլիոն խնդիր: Մարդիկ կան, որ ուզում են իրենց ընտանիքը, երեխաները հաջողակ լինեն. սա էլ է խաբկանք, սա միայն էգոյի հանգստության համար է: Չկա հավերժական երջանկություն: Երջանկությունը պահն է ապրելու ընթացքում:

Անձնական երջանկություն.

Մարդիկ կան, որ ստանալիս են երջանիկ զգում` կարճատև երջանկություն: Եվ կան մարդիկ, որ տալիս են երջանկանում: Ես ինձ համարում եմ աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկը, չնայած ունեմ և' անձնական, և' նյութական խնդիրներ: Բայց երջանիկ եմ, որովհետև կարողանում եմ երջանիկ րոպեներ, ժամեր պարգևել ուրիշներին: Ես նրանց նյութական որևէ բանով չէ, որ օգնում եմ: Ես օգնում եմ պատմությամբ, որ նրանց ուժ է տալիս շարունակելու ապրել: Եվ նրանք գրում եմ ինձ այդ մասին, և ես ինձ երջանիկ եմ զգում դրանից, որ իմ գոյությունը, գործունեությունն ու ստեղծագործությունն իզուր չեն այս կյանքում:     

Ամեն առավոտ, երբ քնից արթնանում եմ, նախ զարմանում եմ, որ արթնացա, քանի որ ոչ ոք ինձ չէր խոստացել, թե կարթնանամ այս առավոտ էլ: Ժպտում եմ և երջանիկ զգում, որ մեկ օր էլ ունեմ ստեղծագործելու համար: Մինչև մարդ չհասնի ինքնաճանաչման, չիմանա, թե ով է ինքն իրականում, չի կարող երջանիկ լինել արտաքին փոփոխություններից: Մարդու երջանկությունն իր մեջ է, որիշ տեղ չէ: Մեկ ուրիշը կարող է ավելացնել մյուսի երջանկությունը, բայց չի կարող լիարժեք երջանիկ դարձնել, ինչին շատերը սպասում են` կգա իրեն սիրող մեկն ու երջանիկ կդարձնի իր կյանքը: Հիշում եմ` երբ ծնվեց իմ աղջիկը, ես իսկապես երջանիկ էի:

Մասնագիտական երջանկություն.

Ես բավական հաջող ցուցահանդեսներ եմ ունեցել տարբեր երկրներում: Գերմանիայում իմ աշխատանքները ցուցադրվել են Շագալի գործերի կողքին: Մինչ այդ ինձ թվում էր, որ երբ իմ նկարները ցուցադրվեն Շագալի ստեղծագործությունների կողքին, ես այնքան երջանիկ կլինեմ... Բայց երբ դա կատարվեց, ամենևին էլ չունեցա այդ զգացողությունը: Ոչինչ չզգացի: Չհպարտացա և չթռա երկինք: Ոչինչ չկատարվեց ինձ հետ: Բայց նույն օրն ինձ այցի եկավ իմ ֆեյսբուքյան ընկերներից մեկը տեսնելու իմ նկարները: Նրա հետ հանդիպումն ինձ ավելի երջանկացրեց, և մենք հաճելի զրույց ունեցանք և գեղեցիկ ժամեր: Ինձ համար մասնագիտական երջանկությունը ստեղծագործելու ընթացքն է: Երբ ես ստեղծագործում եմ, լիարժեք երջանիկ եմ զգում` կստացվի նկարը, թե` ոչ, կարևոր չէ: Բավական մեծ և շատ ցուցահանդեսներ եմ ունեցել եվրոպական գրեթե բոլոր մեծ քաղաքներում. դա ուրախացրել է ինձ: Գործերս վաճառվել են. դա ուրախացրել է: Բայց չեմ երջանկացել: Ինձ ավելի երջանկացրել են իմ ընկերների հետ հանդիպումներն այդ ցուցահանդեսներին, քան իմ հաջողությունները: Եվ շատ անգամ է պատահել, որ չեմ գնացել իմ ցուցահանդեսի բացմանը, իհարկե, նախապես հայտնել եմ, որ չեմ գալու: Ես լարվում եմ բացման օրերին պարտադիր հնչող գովաբանություններից: Իրականում, իմ երջանկությունն իմ ընկերներն են: Երբ որևէ տեղ եմ գնում, միշտ ունեմ գիշերելու տեղ, նույնիսկ ընկերներս վիճում են, թե ում տանը պիտի մնամ: Մեկ ամիս առաջ Իսրայելից ընկերս ասում էր`«Գնում եմ քո ընտանիքի համար տոմսեր, միայն թե մի շաբաթով արի մնա»: Կարոտել էր: Իհարկե, դա ինձ երջանկացնում է: Չգնացի, շատ զբաղված էի: Վերջերս էլ մյուս ընկերս էր Ֆրանսիայից գրում, կանչում իր մոտ: Ես երջանկանում եմ, որովհետև զգում եմ, որ պետք եմ մարդկանց, կարողանում եմ թեկուզ 10 րոպեով երջանկացնել մարդուն:     

Հանրային երջանկություն.

Երբ Հաց բերողն ազատվեց բանտից, ես երջանկությունից այնպես էի թռչկոտում, որ գլուխս կպնում էր առաստաղին: Կատակ չեմ անում: Իսկապես այդպես էր: Երբ Միայնակ Գայլն ազատվեց բանտից, իմ կյանքի երջանիկ օրերից մեկն էր: Երբ հեղափոխոթյունը հաղթեց, իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր:

Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն.

Ես Հոլանդիայում եմ ապրում: Եթե ասեմ, որ Հոլանդիան, լինելով հարուստ և առաջադեմ երկիր, ունի երջանիկ երջանիկ հասարակություն` ճիշտ չեմ լինի: Խոսեմ փաստերով: Ես 13 տարի հոգեբուժարանում եմ աշխատել, այդտեղից գիտեմ որոշ տվյալներ: Հոլանդիան ունի 16 միլիոն  բնակչություն: Հոլանդիայի պես ապահով երկրում այսօրվա դրությամբ կա 4 միլիոն մարդ, որ այս կամ այն պատճառով հայտնվել են հոգեբուժարանում: Այդ 4 միլիոնը պաշտոնական տվյալներ են. հաստատ կլինի ևս մեկ միլիոն, որ չեն դիմել և չեն գրանցվել հոգեբուժարանում: Կարծում եմ` նույն պատմությունը բոլոր եվրոպական երկրներում է: Սա վկայում է, որ միայն նյութական ապահովությունը, որոշակի ազատությունը, խոսքի ազատության իրավունքը և նման բաները դեռևս լիարժեք երաշխիք չեն երջանիկ լինելու համար: Երջանիկ մարդկանցով երկիր ունենալու համար պետք է լինի սիրո պետություն, որտեղ միմյանց նկատմամբ կլինի սեր, անշահախնդիր սեր: Էգոն մարդկային գենետիկ թերությունն է, որ ծնունդով դրված է մարդու մեջ, ընդ որում բոլորի մեջ` նույն քանակությամբ: Երբ մարդն սկսում է սնել իր էգոն, այն ավելի ու ավելի է մեծացնում, և մարդը սկսում է ղեկավարվել էգոյի կողմից: Կան նաև կոլեկտիվ էգոներ` դա երկրների էգոն է, որի դրդմամբ պետությունները մրցում ու պատերազմում եմ միմյանց հետ, փորձում են իշխել և թելադրել իրենց կամքը մեկ ուրիշ երկրի: Մարդկության դժբախտությունը հենց էգոյի պատճառով է, ինչպես և բոլոր պատերազմները, որ եղել են մինչև հիմա մեր մոլորակի վրա և դեռ պետք է լինեն: Այո, բոլոր պատերազմների պատճառն այս մոլորակի վրա կոլեկտիվ էգոյի կռիվն է: Մարդը չի կարող լիարժեք երջանիկ լինել, մինչև չճանաչի իր էգոն և չտեսնի իր սեփական խավարը և չընդունի, որ այն կա և չաշխատի, որ այն այլևս չլինի: Հենց հասնում ես այդ գիտակցությանը, քեզ պատում է երջանկության բերկրանքը: Սերն էլ` էգոյի պահանջ է` ուզում ես քեզ սիրեն ու տան, թե ուզում ես սիրել ու տալ. սա շատ կարևոր հարց է: Քանի մարդուն իշխում է իր սեփական էգոն, մարդն ինչ էլ ունենա, թեկուզ իր բոլոր  ցանկությունները կատարվեն, հոգու խորքում երջանիկ լինել չի կարող: Դա իմ համոզմունքն է:

Մարինա Բաղդագյուլյան

Տպել
13917 դիտում

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին