Երևան
12 °C
Սերժ Սարգսյանն այլեւս Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ չէ։ Վերջինս իր նախաձեռնությամբ է հրաժարվել այս պաշտոնից։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից։
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Այս խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում եւ հաuտատում է ԵՊՀ կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը, ռեկտորի ընտրության կանոնակարգը, ռեկտորի տարեկան հաշվետվությունը, կանոնադրության մեջ փոփոխությունների եւ լրացումների իրականացումը եւ այլն:
Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների ներկայացուցիչներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրված կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ գործընկեր գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ, իսկ առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատում է ՀՀ վարչապետը:
Եւ չնայած հեղափոխությունից եւ իշխանափոխությունից անցել է արդեն ութ ամիս, անուամենայնիվ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը դեռ չի փոխվել։ ԵՊՀ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ խորհրդի անդամներ են Սերժ Սարգսյանը, ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը եւ այլք։ Այս կազմը հաստատվել է 2015 թվականին։
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 25-ին։ Քանի որ վերջին շրջանում նիստ չի եղել, ապա Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, խորհրդի նախագահի պաշտոնից հեռանալու մասին դեռ միայն բանավոր է հայտնել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին։
ԵՊՀ-ից տեղեկացնում են, որ անհայտ է, թե երբ է տեղի ունենալու խորհրդի հաջորդ նիստը, քանի որ այն կարող է տեղի ունենալ միայն ՀՀ վարչապետի կողմից խորհրդի նոր կազմի հաստատումից հետո։ Իսկ խորհրդի կազմը չի կարող նախկինը լինել, որովհետեւ դրա անդամների մի մասն ընդգրկվել էր խորհրդի կազմում կամ ի պաշտոնե, կամ անձնական համաձայնությամբ, իսկ այդ պաշտոնները, փաստորեն, հեղափոխությունից հետո այլեւս չկան։
ԵՊՀ-ում առաջացել է ճգնաժամային իրավիճակ․ առանց հոգաբարձուների խորհդրի նիստի համալսարանը ֆինանսական որեւէ գործարք չի կարողանա կատարել։ ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը մեր զրույցում ասաց, որ ռեկտոր Արամ Սիմոնյանի փոխանցմամբ՝ եթե նիստ տեղի չունենա, Երևանի պետական համալսարանը կհայտնվի անելանելի իրավիճակում, քանի որ առանց խորհրդի նիստի՝ հունվարի 8-ից ԵՊՀ-ն չի կարողանա նույնիսկ աշխատավարձ եւ ուսանողական թոշակ վճարել։
ԿԳՆ բարձրագույն կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ բուհերի հոգաբարձուների խորհրդի կազմերի վերանայման գործընթացն արդեն սկսված է, հունվարի վերջին՝ նոր կառավարության ձեւավորումից հետո կփոխվի նաեւ ԵՊՀ հոգաբարձուների խորհդրի կազմը․
«Խորհուրդը կձեւավորվի, ֆինանսական գործարքները կկատարվեն։ Կարծում եմ՝ այդ մի քանի օրն էականորեն չի խանգարի։ Մինչեւ հունվար ամսվա վերջը հարցը կկարգավորվի, վարչապետը կհաստատի խորհրդի նոր կազմ։ Գործընթացները սկսված են, այս պահից սկսած՝ բուհերն ուղարկում են իրենց թեկնածուների անունները»,- հայտնեց ԿԳՆ բարձրագույն կրթության վարչության պետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է
Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին
Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի
Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը
Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան
Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով
Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ
Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին
Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ
ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի
«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»
Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից
Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ
Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. տեսանյութ
Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. ՌԴ ԱԳՆ
ՀՀ վարչապետի հետ Ալբանիա է մեկնել նաև Արարատ Միրզոյանը
Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը
Մերձավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը խիստ դատապարտելի է և ամոթալի. Բաքոյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT