Կառավարությունը «Հին Երեւան» ծրագրի հետ կապված ծայրահեղ որոշում ընդունեց

Կառավարության նիստում որոշեց Երեւանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել:

Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնապատար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ Երեւան քաղաքի գլխավոր հատակագծով եւ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Երեւանի այդ տարածքի գոտեւորման նախագծով նախատեսվում է Երեւանի գլխավոր պողոտայի վերակառուցման եւ կառուցապատման աշխատանքներ: Կառուցապատման աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ:

Սուրեն Պապիկյանը նշեց, որ այդ տարածքը ներկայումս կառուցապատված է հին եւ խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով եւ շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին եւ կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների:

«Տարածքի անմիջական հարեւանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել եւ մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, մասնակիորեն կառուցապատվել է գլխավոր պողոտան:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ նշված տարածքների նկատմամբ ճանաչվել էր հանրության գերակա շահ եւ օտարման վերջնաժամկետ է ճանաչվել 2018-ի հունիսի 30-ը: Տարածքների ձեռքբերող էր ճանաչվել «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությունը:

Այդ ընկերությունը որոշ սեփականատարերի չի ուղարկել տարածքի օտարման պայմանագրերի նախագծերը եւ 48 միավոր գույք դեռեւս չի իրացվել: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը»,-ընդգծեց Պապիկյանը:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նշեց, որ սա նախկինից ժառանգություն ստացած ծանրագույն հարցերից մեկն է. «Այդ տարածքի հանրային գերակա շահ ճանաչելը տխուր պատմություն ու վատ համբավ ունի: Հիմա մենք ստիպված ենք ծրագիրն ավարտին հասցնելու համար գնալ այսպիսի ծայրահեղ քայլի, բայց պետք է երաշիքներ ունենաք եւ բոլոր ջանքերը գործադրենք, որ այս պրոցեսը չպետք է իրականացվի այն տխրահռչակ մեթոդով, ինչպես իրականացվել է տարիներ առաջ: Մենք ունե՞նք այդ երաշխիքները, պարոն Պապիկյան»:

Ի պատասխան Պապիկյանն ասաց, որ համապատասխան ընկերությունը հավաստիացրել է, որ քաղաքի տարբեր հատվածներում ունեն իրենց կառուցած բազմաբնակարան շենքեր եւ կարող են այդ բնակարաններով փոխհատուցել բնակիչներին»:

Նշենք, որ խոսքը «Հին Երեւան» ծրագրի մասին է, որով նախատեսվում է իրականացնել պատմաճարտարապետական միջավայրը եւ հնարավորություն ստեղծվում կորցված եւ քանդված պատմության եւ մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր:

Թաղամասը վերակառուցելու նպատակը՝ պատմական կառուցապատված տարածքների կիրառական-գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ արգելանոցային գոտու սահմանումը եւ ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ:

Պատմական կառույցների հիմնական ֆոնդում 19-րդ դարի եւ 20-րդ դարասկզբի շինություններն են, որտեղ յուրաքանչյուր կառույց ուրույն երանգ է հաղորդում փողոցների ճարտարապետագեղագիտական ձեւավորման եւ ցուցադրանքի արտահայտչականության մեջ: Արգելանոցային գոտու տարածքը լրակազմվում է այլ փողոցներից կազմաքանդված 15 պատմական կառույցներով:

Տպել
3854 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը