Գյումրու պատմական ծածկած շուկան վաճառված է

Առաջին հայացքից հսկա եւ մեծ ավերակ հիշեցնող Գյումրիի պատմական շուկան իրականում նման տեսք ստացավ 2017 թվականի մարտից, այսինքն այն ժամանակվանից, երբ շուկան ամբողջությամբ գնեց Լենտեքս ընկերության սեփականատեր Կարեն Գոմցյանը: Նոր սեփականատերը նախ տարածքից հեռացրեց առեւտրականներին, ովքեր ակամա իրենց ապրանքներով հայտնվեցին փողոցում, այնուհետ հիմքից քանդվեց ամբողջ շուկան: Բուռն թափով սկսված աշխատանքները, սակայն, նույն ընթացքը չունեցան: Աստիճանաբար ոգեւորության ալիքը մարեց, քիչ-քիչ տարածքից հեռացան շինարարները, այնուհետ շուկայի մուտքերը կողպվեցին եւ այդպես մնացին մինչ օրս:Չնայած ոչ մի շինարարական աշխատանք չի իրականցվել 2017 թվականից, փողոցային առեւտրով զբաղվող գյումրեցիները սպասում են, թե երբ է վերջապես գործելու շուկան, որ մայթերից կրկին տաղավարներ տեղափոխվեն:Այս սպասումը, սակայն, արդարացված չէ, բոլոր դեպքերում առաջիկա մեկ տարում իմաստ չունի նման ակնկալիք ունենալ, առավելեւս Կարեն Գոմցյանին անհանգստացնել: Պարզվում է` Գոմցյանը Գյումրուց գնած մեր պատմական շուկան վաճառել է: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց` գնորդը «Թումո» կենտրոնն է:

««Թումո» -ն է վերցրել շուկան, էնտեղ խոհարարական դպրոց պետք է կառուցվի եւ հին շուկայի սիստեմը պետք է վերականգնվի: Իդեալական են սարքելու»,-ասաց Սամվել Բալասանյանը:

Ինչու՞ փոխվեց սեփականատերը` ՀԺ-ի հարցին, Սամվել Բալասանյանը պատասխանեց. «Դե հիմա, ճիշտն ասած, շատ ճիշտ էլ փոխվեց, որովհետեւ Կարենը չուզեցավ: Վաճառեց իրենց, հիմա էլ արդեն ինքը իրա գումարը վերցրել է: Ճիշտն ասած, Կարենը սկսեց աշխատել, բայց դե, հաշվարկ կատարեց, ասեց` ես չեմ կարող սրա տակից դուրս գալ»:

Սամվել Բալասանյանը նաեւ տեղեկացրեց, որ Գյումրու պատմական շուկայի վերականգնումը «Թումո» կենտրոնը կսկսի միայն այն ժամանակ, երբ կավարտի Գյումրու հին թատրոնի շինարարությունը: Կենտրոնական այգուն հարակից Շչորսի 1 հասցեում գտնվող պատմական կառույցը 2015-ի հոկտեմբերի 8-ին էր հատկացրել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին՝ կրթական եւ մշակութային կենտրոն ստեղծելու պայմանով՝ 960 մլն դրամ ներդրման դիմաց: Նշենք, որ այդ շինաշխատանքները դեռ ընթացքի մեջ են:

Տպել
3790 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)