Ծառահատումը կատարվել է ԱԺ ընտրությունների օրը. «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն

ՀԺ-ն այսօր հրապարակել էր «Բնապահպանի տուն» նախաձեռնության ահազանգը այն մասին, որ «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումներ են արվել: Նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երեւում են հատված ծառեր եւ դրան կից գրել էր, թե «Դիլիջան» ազգային պարկի Փիշիկ տեղամասում կտրվել են բացառապես մեծ, թանկանոց եւ կահույքի համար հարմար ծառեր:

«Դա կատարվել է դեկտեմբերի 9-ին, ԱԺ ընտրությունների օրը եւ այդ նույն օրը հայտնաբերվել է, արձանագրվել է, ե՛ւ դատախազությանը ե՛ւ ուժային մարմիններին տեղյակ է պահվել: Այսօր էլ քննական պրոցեսներ են ընթանում այս գործի հետ կապված»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Սուրեն Աղաջանյանը:

Մեր հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ մարդիկ կարողացել են ծառահատում իրականացնել, Աղաջանյանը պատասխանեց. «Ժողովուրդը, որ ընտրությունների են եղել, մի քանի անբարոյական գնացել են այդ գործողությունը կատարել են»:

Մեր դիտարկմանը, թե անտառապահները չե՞ն կարողացել վերահսկել այդ ամենը, Աղաջանյանը արձագանքեց. «Վերահսկում են գիշեր ցերեկ: Այդ 4-5 ամիսը նորմալ պահվել է: 34 հազար հեկտար է, ամեն ծառի տակ մեկ մարդ էլ դնես, հերթափոխի ժամանակ էլ կկտրեն: Այստեղ վերաբերմունքն է փոխվել: Մարդիկ պետք է փոխվեն այստեղ, այդ հարցն է»:

Մեր հարցին, թե ովքե՞ր են այդ կտրողները, կահույքի արտադրության բիզնեսո՞վ են զբաղվում, Աղաջանյանը պատասխանեց. «Ոչ, Դիլիջանում կահույքի գործ անող չկա»:

Մեր հարցին՝ այդ դեպքում սա տա՞ն կարիքների համար էր՝ հաշվի առնելով, որ կառավարությունը գյուղացիներին թույլ է տվել չոր փայտերը հավաքել, Աղաջանյանը պատասխանեց. «Բոլորին ապահովել է ամբողջ մարզում, գյուղերով, գյուղապետերը լրիվ այդ հարցը լուծել են: Մարդիկ կան, որ 25 տարի շարունակ բիզնեսի մեջ են եղել, այսօր որ միանգամից այդ ամենը արգելել ենք, մարդկանց մի մասը չի գիտակցել: Դրա համար եմ ասում՝ նրանց հեղափոխել է պետք»:

Աղաջանյանը նշեց, որ դեռ չեն բացահայտել, թե ովքեր են այդ ծառահատումն իրականացնել. «Հենց էլեկտրական սղոցն աշխատել է, անտառապահները միանգամից գնացել են այնտեղ, հիմա քննությունը կպարզի՝ ովքեր են եղել»:

Հիշեցնենք՝ «Բնապահպանի տուն» նախաձեռնությունը գրել էր.

««Դիլիջան» ազգային պարկի նորանշանակ տնօրինությունը տեսախցիկների առաջ բազմիցս կրկնել է, որ իրենց մոտ ծառահատումներ չկան, կա միայն թափուկի՝ քամատապալ ծառերի հավաքում, որն իրենց անմիջական հսկողության տակ է ամեն վայրկյան:

Իսկ հիմա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերը նշված քամատապալ ծառերը և դրանց առաջացման տարբերակներից ընդամենը մեկը: Այս վիդեոն արվել է «Դիլիջան» ազգային պարկի Փիշիկ տեղամասում: Կտրվել են բացառապես մեծ, թանկանոց և կահույքի համար հարմար ծառեր:

Սրանք օրվա հացի կարոտ գյուղացու, տաքանալու համար կտրվող ծառեր չեն: Այս ամենը չի արվել մեկ օրում կամ մի քանի օրում: Սա երկարատև գործողության արդյունք է, և մեզ շատ է հետաքրքրում, թե ինչպես տնօրինությունը չտեսավ ու հենց ամենասկզբում չկանգնեցրեց այս ավերածությունը: Այստեղ աշխատել է մեծ, կազմակերպված հանցախումբ և բավականին շատ տեխնիկա: Նորից ենք կրկնում, որ նրանք չեն արել այս ամենը մի քանի ժամում կամ մեկ օրվա մեջ: Մնացածը թող արդեն ոստիկանությունը պարզի»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ պարզաբանում է տարածել նաեւ ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ նշելով, որ «Բնապահպանի տուն» նախաձեռնությունը դեպքը խեղաթյուրված է ներկայացրել եւ իրականում վնասվել է մինչեւ 15 ծառ:

Տպել
2856 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ