Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո. Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարության կառուցվածքին: ՀԺ-ի հարցին, թե Նիկոլ Փաշինյանը «սուպերվարչապետ» չէ՞, եթե ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը մնում են վարչապետի վերահսկողության տակ, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Դուք վստահ եք, որ մնո՞ւմ է»: Նա շեշտեց, որ պնդումների վերաբերյալ հարց չպետք է հնչեցնել:

Մեր մյուս հարցին՝ փոխվելո՞ւ է «սուպերվարչապետական» այս մոդելը, նա պատասխանեց. «Այո: Դետալների մասին կխոսենք հետո»: 

Արարատ Միրզոյանը մանրամասնեց, որ կլինի կառավարության կառուցվածքի մասին նախագծի վերջնական տեսքը, ապա իրենք կխոսեն դրա մասին: «Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության մասը դեռ կարելի է քննարկել: Խնդիրը մի քանի բաղադրիչ ունի՝ ԱԺ-ում հաշվետու լինելու, թափանցիկության առումով»:

ԱԺ պատգամավորը, խոսելով իր մասին տարածված տեղեկություններից, նշեց. «Ես երկու օր ֆեյսբուք չէի մտել: Երեկ, երբ մտա, հասկացա, որ գնել եմ մի մերսեդես, որը հետո դարձել է Մայբախ, որը հետո դարձել է զրահապատ, օրվա վերջին F16-ով ու միգերով սուզանավ էր: Հետո իմացա հոգեւոր կրթություն ստանալու մասին լուր: Հետաքրքիր էր: Դղյակ էլ եմ գնել արդեն: Ես հոգեւոր կրթություն չեմ ստացել, եթե ստացած լինեի՝ հպարտությամբ կնշեի: Հանդերձանքն եմ փորձել»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով վարչապետի ընտրությանը` նա նշեց, որ իրենք, հավանաբար, կքվեարկեն միասնաբար: «Առաջին նիստում առաջին համարը կդառնա վարչապետ»,-հավելեց նա:

«Բազմաթիվ բաներ, որ մենք նախկինում ասել էինք ու պահանջել էինք իշխանությունից ԱԺ-ում հօգուտ ընդդիմադիր ֆրակցիաների անելու, իրականացնելու ենք»,- ասաց փոխվարչապետը:

Ինչ վերաբերում է գազի գնի շուրջ բանակցություններին, Միրզոյանն ասաց, որ հարցը փակ չէ, հետաքրքիր զարգացումներ կարող են ուրվագծվել: «Տարբերակներ կան քննարկելու, թեմա կա, ենթաթեմաներ կան, հարցեր կան: Մի քիչ ավելի կոմպլեքս պետք է նայել այդ հարցին: Ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ: Շատ տարբեր սցենարներ կան, քննարկումն ընթանում է, ինչպիսին կլինի արդյունքը, կանխատեսելն անշնորհակալ է: Քննարկումները տարբեր ելքեր կարող են ունենալ»,- ասաց նա:

Արարատ Միրզոյանն ասաց, որ չի կարող բացել բանակցություններում քննարկվածը: «Ես ուզում եմ երաշխավորել, որ գործընթացում ընդգրկված բոլոր պաշտոնյաները անում են առավելագույնը՝ ՀՀ քաղաքացիների համար առավել նպաստավոր պայմաններ ստանալու համար»,- հավելեց նա:

Տպել
2585 դիտում

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը