Հարցազրույց տալու համար ծեծի ենթարկվեց, հետապնդվեց ու աշխատանքից ազատվեց. 30 տարվա աշխատողը զրկվում է Գառնիի խանութից

Գառնիի տաճարի սկզբնամասում գտնվող հուշանվերների խանութը կռվախնձոր է դարձել Գառնիի արգելոց թանգարանի նախկին տնօրեն Արամ Բաբայանի ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի միջեւ:

Նախկին տնօրեն Արամ Բաբայանն ու կինը՝ Գոհար Բարսեղյանն, աշխատում են Գառնիի պատմամաշակութային արգելոց թանգարանին կից հուշանվերների խանութ-սրահում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գոհար Բարսեղյանն ասաց, որ ամուսինը, մոտ 30 տարի աշխատելով Գառնիի «Պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ, մեկ տարի առաջ հետապնդումների է ենթարկվել, ապա խանութի մուտքի մոտ դաժան ծեծի ենթարկվել ու ստիպողաբար աշխատանքից ազատման դիմում գրել: Իսկ այսօր ընտանիքը կանգնած է ապրուստի միակ միջոցը կորցնելու վտանգի առջեւ:

«Ամուսինս 30 տարի բարեխիղճ ձեւով խնամել է այստեղի ե՛ւ ծաղկանոցը, ե՛ւ հարակից տարածքը: Մեր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փոխվեց մասնաճյուղի վարիչը եւ եկավ Արա Թարվերդյանը»,-պատմեց նա:

Գոհար Բարսեղյանի խոսքով՝ ամեն ինչ սկսվել է, երբ ՀՀ մշակույթի նախարարի 2017 թվականի հունիսի 29-ի հրամանով նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների համար տոմսերի գնային նոր կարգ է հաստատվել, իսկ մամուլում ակտիվ շրջանառվել է «Գառնի» արգելոց-թանգարանի տոմսի արժեքի բարձրացման հարցը, ու մինչ այդ տեղացիների համար 250 ՀՀ դրամ արժողությամբ տոմսը սահմանվեց 500 դրամ, իսկ օտարերկրացիների համար սահմանված 1000 դրամը՝ 1500:

Այդ ժամանակ որոշ լրատվամիջոցներից զանգահարել են Արամ Բաբայանին, հարցրել, թե ինչ է փոխվել տոմսերի թանկացմամբ, արդյո՞ք որեւէ փոփոխություն արվել է, այսուհետեւ որեւէ նոր առավելությա՞մբ է աչքի ընկնելու արգելոց թանգարանը: Նախկին տնօրեն Արամ Բաբայանն էլ պատասխանել է, որ առանձնապես ոչինչ չի փոխվել: Եվ ինչպես Գոհար Բարսեղյանն է ասում, ամուսինն այդ պատասխանի համար բավականին թանկ գին վճարեց: Նախ հետապնդումների ենթարկվեց, հալածվեց ու աշխատանքից հեռացվեց, ապա տարիներով աշխատեցրած խանութը կորցրեց:

«Արամի հարցազրույցի նույն օրը, երեկոյան ժամը 23:00-ից էլ ուշ Արա Թարվերդյանը զանգահարեց նրան եւ չցանկանալով լսել որեւէ բացատրություն՝ հայտնեց, որ պետք է դիմում գրի ու ազատվի: Երեկոյան ուշ ժամին չճալով Թարվերդյանը պահանջում էր նրա հրաժարականը»,-պատմեց Գոհար Բարսեղյանը:

Մի քանի տեղակալներով հավաքվել, Արամ Բաբայանին են տվել դիմումի թուղթն ու ստիպել ստորագրել:

Արամ Բաբայանն ու իր կինը յուրաքանչյուր ամիս 55 հազար դրամ վարձավճար են տալիս իրենց աշխատեցրած խանութի համար եւ ամեն տարի պայմանագիրը թարմացնում: Սակայն Արամ Բաբայանին աշխատանքից ազատելուց մոտավորապես երկու ամիս անց, երբ Գոհար Բարսեղյանը հերթական անգամ գնում է պայմանագրի ժամկետը երկարարցնելու, Արա Թարվերդյանը հայտնում է, որ արդեն Վահե Իսպիրյանի հետ է պայմանագիր կնքել: «Ինքը շատ տարօրինակ բնավորություն ունի, սկսեց շոու անել, վեր կենալ, գնալ ու գալ, հայտարարեց, որ տարածքը աճուրդի են դնում, Վահեին էլ չեն տալիս»,-պատմեց Գոհար Բարսեղյանը:

Վերջինիս խոսքով՝ ավելի ուշ Արա Թարվերդյանը կանչել է իրենց ու ասել. «Պատրա՞ստ ես 200 հազար դրամ տարածքի վարձավճար տալ եւ 4 միլիոն դրամ էլ ներդրում կատարել: Այն վիճակն էր, որ մենք ամեն գնով պետք է համաձայնվեինք, քանի որ 15-20 միլիոն դրամի ապրանք կար: Համաձայնվեցինք, բայց պարզվեց՝ դա էլ էր շոու»:

Հաջորդ օրը, երբ գնացել է պայմանգիր կնքելու, ՊՈԱԿ-ի աշխատակիցները հրաժարվել են, պատճառաբանելով, որ ամուսիններն այդքան գումար չեն կարող ձեռք բերել:

Գոհար Բարսեղյանի խոսքով՝ Թարվերդյանն ամեն անգամ մատնանշել է, որ ինքը Սերժ Սարգսյանի աշխատակազմից է գնացել եւ ինչ ուզի՝ այն էլ կանի: Ընտանիքը տեսել է, որ այլընտրանք չունի, դիմել է իրավապահ մարմիններին: Դատարանում հայց ներկայացրել ընդդեմ ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի:

«30 տարվա աշխատղներին հանեցին ամուսնուս դեմ, շատ վիրավորական է, հիմա անգամ մեզ բարեւել չեն ուզում»,-ասաց Գոհար Բարսեղյանը: Ըստ նրա, շատ հավանական է, որ Վահե Իսպիրյանն աշխատեցնի այն խանութը, որի համար պայքարում են իրենք: Վահե Իսպիրյանն այժմ Արամ Բաբայանի պաշտոնն է զբաղեցնում, Գառնիի արգելոց թանգարանի տնօրենն է:

«Վահեն՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի նախկին տնօրեն Արա Իսպիրյանի եղբայրն է: Իրենք միշտ էլ մեզ ասել են, որ ֆլեշ Բարսեղի (Բարսեղ Բեգլարյան) միջոցով են եկել, որն էլ 10 մլն դրամ գումար է տվել եւ պահանջել, որ Վահեն լինի մասնաճյուղի վարիչ»,-ասաց Գոհար Բարսեղյանը:

Պատմեց, որ 2017 թվականի գարնանը Սերժ Սարգսյանն ու Արմեն Ամիրյանը այցելություն են կատարել Գառնի տաճար: Ամիրյանն իրենց հարցուփորձ է արել խանութի շրջանառությունից, եկամուտից, արդյունքները գոհացրել են նախկին նախարարին: «Ներդրում պետք է անեին Գառնիի տաճարի վրա: Եկան, ուսումնասիրեցին, որից հետո էլ որոշ մարդկանց ախորժակը բացվեց»,-ասաց Գոհար Բարսեղյանը:

Արամ Բաբայանին աշխատանքից ազատելու վերաբերյալ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը որեւէ մեկնաբանություն տալ չցանկացավ: «Հայկակակն ժամանակ»-ի հետ զրույցում ՊՈԱԿ-ի տնօրենն ասաց, որ չի ցանկանում որեւէ մեկնաբանություն տալ, քանի որ գործը քննվում է առաջին ատյանի դատարանում. «Կհրապարակվի վճիռը եւ ամեն ինչ պարզ կլինի»:

Մեր հարցին՝ արդյո՞ք համապատասխանում է իրականությանը Գոհար Բարսեղյանի այն հայտարարությունը, թե վերջինս Արամ Բաբայանին աշխատանքից հեռացրել է նրա աղմուկ հանած հարցազրույցից հետո՝ կապված արգելոց թանգարանի մուտքի տոմսերի թանկանացման հետ, Թարվերդյանը ժխտեց, ասելով, որ դա եղել է աշխատանքային խոսակցություն:

«Ինքը ապատեղեկատվություն էր սփռել, բայց ազատման հետ դա չի կարելի կապել: Այնտեղ արդեն բազմաթիվ խնդիրներ էին առաջացել Արամի հետ կապված: Այցելուների կողմից էլ էին բողոքներ գալիս, որ տարածքը իրենք վերածել էին ընտանեկան բիզնեսի մի վայրի»,-ասաց Թարվերդյանը՝ հավելելեով, որ 30 տարի աշխատելով մի վայրում, Բաբայանը դրան նայում էր որպես  ուղղակի բիզնեսվայր:

Թարվերդյանը նշեց, որ Գոհար Բարսեղյանի այն հայտարարությունը, թե հուշանվերների խանութը վերցնում են այլ անձի, մասնավորապես՝ Վահե Իսպիրյանին հանձնելու նպատակով, իրականությանը չի համապատասխանում: ՊՈԱԿ-ի տնօրենը վստահեցրեց, որ տարածքը ծառայեցվելու է բացառապես աշխատակիցների հանգստի համար: Քանի որ արգելոց թանգարանի աշխատակիցները շատ վատ պայմաններում են աշխատում, մեզ անհրաժեշտ են նորմալ աշխատանքային պայմաններ:

«Դա պետական տարածք է, որը վարձակալության է տրված մասնավորի: Մենք լիովին իրավունք ունեինք տարեկան պայմանագիրը լրանալու դեպքում նորը չկնքել, չշարունակել համագործակցությունը եւ այդ տարածքը ծառայեցնել բացառապես պետական կազմակերպության խնդիրների լուծման համար, այն է՝ Հայաստանի համար մեկ տեսարժան վայրի անձնակազմի համար ապահովել նորմալ աշխատանքային պայմաններ»,-ասաց նա:

Արա Թարվերդյանի խոսքով՝ խանութից Արամ Բաբայանին վերջնականապես վտարելուց հետո այնտեղ լինելու է հուշանվերների վաճառք, սակայն տեսականին լինելու է մշակույթի նախարարության կողմից խիստ սահմանված. «Թույլ չենք տալու, որ լինի այն սուպերմարկետը, որը գոյություն է ունեցել իրենց նշած 30 անբասիր տարիների ընթացքում»:

Տպել
3254 դիտում

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան