Այս սադրանքի որոշակի նպատակներից մեկը PR-ն է. Բաբաջանյան-Աբովյան մեղադրանքները շարունակվում են ԱԺ միջանցքում

Ես այդ փաստերը բերում էի բացառապես մի նպատակով, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որպես գլխադասային, պարտադրի այսուհետ բոլոր թեկնածուներին, որոնք պատրաստվում են դեսպան նշանակվել որեւէ երկրում, նրանց պետք է անպայման հրավիրել ԱԺ այս հանձնաժողով, հարցեր ուղղել, նրանք էլ պարտավոր են ներկայացնել իրենց պատկերացումները: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին իր հնչեցրած քննադատությանը, որ թեժ վիճաբանության առիթ էր տվել հենց ԱԺ դահլիճում:

«Սա մեր խմբակցության համար չափազանց առանցքային հարց է, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ մինչեւ նշանակվելը այդ կարգը հնարավոր լինի ապահովել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է իր ելույթին հաջորդած վիճաբանությանն ու լարվածությանը, Արման Բաբաջանյանն ասաց. «Չկա լարվածություն: Եթե Անդրանիկ Մանուկյանի որդին էր էստեղ նստած եւ Տողանյանի (ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան) որդին կամ Ռուբեն Սադոյանի որդին նստած չէր, այդ դեսպանները ոչ մի մեղք չունեն, ես էլ իմ ելույթը չեմ կարող կառուցել՝ նկատի առնելով, թե ում որդին է ԱԺ դահլիճում: Ես իմ ելույթները չեմ կարող պայմանավորել ու ծրագրել ինչ-որ մեկի որդու կամ խմբակցության խնամիական հարաբերությունների եւ մնացածի առումով»,- ընդգծեց Բաբաջանյանը:

Դիտարկմանը, որ իր ելույթի ժամանակ Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, ասաց «կարճ կապի» ու շրխկացրեց դուռը, Բաբաջանյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ինքն ինչ ասաց, ես իմ տեքստը կարդացի, իմ ելույթն ունեցա եւ դրանով ամեն ինչ ասված է»:

Արման Աբովյանը, որը Մանուկյանի նախկին օգնականն է, անդրադառնալով Բաբաջանյանի հայտարարություններին՝ ասաց. «Երբ սուտ տեղեկություն է տարածվում, դա ունի հստակ նպատակ: Ես չեմ կարող ասել, թե նպատակը որն էր, մենք կվերլուծենք: Փորձում են վարկաբեկել, որն ունի հստակ նպատակներ, սա իմ անձնական կարծիքն է»:

Հարցին՝ նա Մանուկյանին պաշտպանում է այն բանի համար, որ երեք տարի աշխատել է նրա օգնակա՞ն, թե՞ որ Մանուկյանը Գագիկ Ծառուկյանի խնամին է, Աբովյանն ասաց. «Միայն այն փաստը, որ ես իմ աչքերով տեսել եմ այն աշխատանքը, որն արել է պարոն Մանուկյանը: Հայերի կյանքին վտանգող իրադարձությունների ժամանակ անձամբ Մանուկյանն այդ վտանգը չեզոքացնում էր»:

Արման Աբովյանը, անդրադառնալով Արման Բաբաջանյանի այն հայտարարությանը, որ Անդրանիկ Մանուկյանը Ուկրանիայում հնդկահավերի բիզնես ունի, հերքեց տեղեկությունները: «Ոչ, նա բիզնեսով չի զբաղվում, ես միանշանակ պնդում եմ: Եթե բացի խոսքերից լինեն փաստարկներ, ապա կհչեցվեն»:

Արման Աբովյանն ասաց, որ իրենք պատրաստ են քննադատություններ լսել, բայց՝ ոչ զպարտություններ: Արման Բաբաջանյանը նշում է, որ պատրաստ է դատարանում էլ փաստեր ներկայացնել: Աբովյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ հարցը տեղափոխվի իրավական հարթություն: «Մենք կքննարկենք, ես հասկանում եմ, որ այս սադրանքի որոշակի նպատակներից մեկը PR-ն է: Քաղաքական դաշտում մի տեղ զբաղեցնելու համար սա բավականին հետաքրքիր տեխնոլագիա է»:

Տպել
2976 դիտում

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ