Ի՞նչ կարծիք ունեն մարզպետները մարզպետարանների օպտիմալացման մասին

ՀՀ կառավարությունը պետական համակարգի արդյունավետության շրջանակներում քննարկում է մարզպետարանների օպտիմալացման հարցը եւ սպասվում է, որ շուտով արդեն կլինի համապատասխան նախագիծը: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ սրա շնորհիվ ավելի արդյունավետ կառավարում է լինելու, իսկ այս պահին համակարգն ուռճացված է: ՀԺ-ն զրուցեց մի շարք մարզպետների հետ՝ հասկանալու, թե ի՞նչ կարծիք ունեն նրանք այս նախագծի մասին:

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շատ դրական է վերաբերվում այս նախագծին. «Քանի որ ծրագիրը ներկայացվում է կառավարություն մեր քաղաքական թիմի կողմից, բնականաբար ինքս էլ այդ քննարկումների մասնակիցն եմ եղել` այդ թվում նաեւ կուսակցության վարչության անդամի կարգավիճակով եւ շատ դրական են վերաբերվում այդ նախագծին: Ասեմ ավելին՝ նաեւ որոշակի խորհրդակցություններ ենք արել, որպեսզի ավելի արդյունավետ փուլի հասնենք օպտիմալացման արդյունքում` թե՛ պետական ապարատի օպտիմալացման առումով եւ թե՛ աշխատակիցների ՕԳԳ-ի բարձրացման առումով: Ես լիարժեքորեն աջակցում եմ այդ մտքին, ինքս էլ այս 6-7 ամսվա պաշտոնավարման արդյունքում հասկացա, որ բավական ուռճացված է պետական համակարգի, այդ թվում նաեւ մարզպետի ինստիտուտի աշխատակազմը: Այստեղ խորքային պատկերացում կազմեցի եւ հիմա արդեն այն փուլում ենք, որ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի հետ մշակում ենք օպտիմալացման այդ մեխանիզմը` վարչությունների, բաժինների, որպեսզի գանք առավելագույն օպտիմալ հանգուցալուծման»:

Մեր հարցին, թե մարզպետարանի աշխատակիցները ինչպե՞ս են վերաբերում այս նախագծին, Պետրոսյանը պատասխանեց. «Սուբյեկտիվ առումով հնարավոր է, որ որոշ շերտերի մոտ որոշակի դժգոհություն հասունանա, քանի որ որոշ` շատ փոքր շրջանակներ, հնարավոր է՝ օպտիմալացման արդյունքում աշխատանքը կորցնեն: Բայց, եթե հաշվի առնենք, որ 22 տարվա մարզպետի ինստիտուտի արդյունքում շուրջ 15-20 տարվա աշխատակիցներ ունենք, որոնք մասնագիտական աճ չեն ունեցել եւ աշխատանք են կատարել, որը զբաղեցրել է իրենց աշխատանքային օրվա 20-25 տոկոսը, բնականաբար պետք է գիտակցեն, որ վերջապես հանգելու ենք այդ փուլին»:

Պետրոսյանը նշեց, քննարկվում է նաեւ 3 փոխմարզպետների հաստիքները 1-2 դարձնելու հարցը: Պետրոսյանը նշեց, որ սրա արդյունքում հնարավոր կլինի նաեւ վարձատրությունը բարձրացնել. «Այլեւս չեն լինի վիճակներ, որ մարդն ասի՝ դե, 80 հազար դրամ եմ ստանում, ոնց կարում, անում եմ»,- ասաց նա: Պետրոսյանը նաեւ նշեց, որ Կոտայքի մարզպետարանում 137 աշխատակցի հաստիք կա, որից 10-15-ը այս պահին թափուր են, բայց աշխատանքը դրանից չի տուժել:

ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը ճիշտ է համարում այս որոշումը: «Ուռճացված հաստիքներ կան, պետք է կրճատել: Օրինակ, հաստիքացուցակով մարզպետին 3 տեղակալ է հասնում եւ ես 2-ն եմ պահել ու կարծում եմ՝ դա հերիք է: Վայոց Ձորի աշխատակազմը մնացած մարզպետարանների հետ համեմատած փոքր է, իմ կարծիքով՝ մեզ մոտ այդքան շատ կրճատում չի լինի»,- նշեց մարզպետը:

ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եւս դրական կարծիք ունի այս նախագծի մասին. «Որպես կանոն, ուռճացված կառույցներում աշխատանքային խմբեր են ձեւավորված լինում, որոնք հիմնական լուծը տանում են: Մենք նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում այս տարվա տարեսկզբյան խորհրդակցություն ենք անցկացրել, դրա շուրջ մենք մեր առաջարկներն էլ պետք է ներկայացնենք: Շատ նորմալ, առողջ մթնոլորտում պետք է գանք եզրահանգման` հաշվի առնելով առաջնահերթ աշխատանքային որակները: Կա մոտավոր կառուցվածքի սկզբնական ձեւ, որի շուրջ աշխատում ենք, հիմա այդ փուլում ենք: Միանշանակ ճիշտ է, որքան էլ ցավալի է` հասկանում ենք, որ մարդիկ են դուրս մնալու, բայց դա շատ մեղմացուցիչ ձեւով պետք է անենք, տրամաբանության մեջ պետք է լինի ամեն ինչ եւ մարդիկ պետք է հասկանան դա: Այլ ելք չկա, որովհետեւ ակնհայտ է, որ ուռճացված է»,- նշեց Պողոսյանը:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը նույնպես շատ դրական է վերաբերվում սրան. «Ակնհայտորեն ինչպես մեր ամբողջ պետական համակարգը, այդպես էլ մարզպետարանները ուռճացված են եւ ներկայիս կառուցվածքը լավագույն տարբերակը չէ` կառավարման եւ արդյունավետ աշխատանքի տեսանկյունից»:

Մեր հարցին, թե աշխատակիցների քանի՞ տոկոսն է կրճատվելու, Գեւորգյանը պատասխանեց. «Ես իհարկե կարող եմ մոտավոր թիվ նշել, բայց մեր գերխնդիրը ոչ թե ինչ-որ տոկոսի հասնելն է, այլ ավելի արդյունավետ տարբերակի հասնելն է: Այսինքն, ելնելով ավելի արդյունավետ կառավարման մոդելից, ըստ այդմ մենք կհասկանանք, թե որքան կմնան աշխատողները: Ինչո՞ւ ենք մենք վստահ, որ կկրճատվի, որովհետեւ բաժիններ կան, որտեղ 5-6 աշխատողներ կան, ակնհայտ է, որ այդ աշխատանքը կարելի է անել 2-3 հոգով: Մոտավորապես երեւի 30 տոկոսի կարգի կլինի կրճատում»:

Մեր հարցին, թե ի՞նչ է սպասվում այդ աշխատակիցներին, Գեւորգյանը պատասխանեց. «Ես պարզ ասեմ, աշխատակիցներ կան, ովքեր, իմ կարծիքով, ակնհայտորեն չեն կարող հավակնել պետական համակարգում նմանատիպ այլ տեղում աշխատանքի: Որովհետեւ համապատասխան կրթություն, բավարար մասնագիտական որակներ չունեն: Կան աշխատակիցներ, ովքեր 7-8, անգամ 10 տարվա աշխատակից են ու նույնիսկ համակարգչից վարժ օգտվել չեն կարողանում: Ես չեմ պատկերացնում, որ 21-րդ դարում կարելի է գրասենյակային աշխատանք ունենալ ու համակարգչին վարժ չտիրապետել: Ու նմանատիպ շատ հարցեր կան, մարդ՝ որը չի համապատասխանում այդ մասնագիտությանըը այդտեղ աշխատում է կամ ասենք, մյուս աշխատակցի ընտանիքի անդամն է»:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շատ նորմալ է վերաբերվում այս նախագծին. «Մինչեւ այդ գաղափարին գալը, ես ինքս այդ կարծիքին էի, որ ուռճացված է մարզպետարանի հաստիքացուցակը: Ոլորտներ կան, որ պետք է ավելացվեն, ոլորտներ կան, որ գուցե այս պահի դրությամբ իրենց դերն այդքան էլ կարեւոր չէ: Վերակազմավորումը շատ եմ կարեւորում, այս ընթացքում դա անհրաժեշտություն է: Մենք ունենք հնարավորություն եւ մի փոքր ժամանակ, որպես մարզպետարան մեր առաջարկը անելու` տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն եւ մենք կանենք բնականաբար: Այսինքն, քննարկումներ կգնան: Ես աշխատակիցների թվի վրա չեմ ֆիքսվում, ես ֆիքսվում եմ կոնկրետ գործառույթների վրա: Կաշկանդված չենք՝ որեւէ թվի վրա ֆիքսվելու»,- ասաց Ղուկասյանը:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը նույնպես կողմ է օպտիմալացմանը․ «Գիտեք, կարծում եմ, գաղտնիք չի, որ ապարատը բավականին ուռճացված է եւ, շատ գործառույթներ կան, որոնք օպտիմալացման հաշվին, կարծում եմ, շատ ավելի արդյունավետ կլինեն։ Գործառույթներ կան, որոնք կրկնվում են բաժնից բաժին կամ վարչությունից վարչություն։ Կրճատումներից հետո դեռ վստահ չեմ՝ քանի աշխատակից կմնա, քանիսը կկրճատվեն։ Բայց ներկա պահին դեռ քննարկվում է, փորձում ենք նաեւ մեր առաջարկությունները ներկայացնել տարածքային կառավարման նախարարություն։ Կարճ ժամանակ է՝ ինչ պաշտոնավարում եմ եւ թե՛ նախկինում, թե՛ հիմա էլ կարծում եմ, որ գործառույթներ կան, որ կրկնվում են։ Ուղղակի մարդկանց պահելով՝ ինչ է թե մարդիկ աշխատանք ունենան՝ պետության հաշվին, կարծում եմ, ճիշտ չի»,- ասաց Արմավիրի մարզպետը։

Տպել
3369 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)