Ինչու է թանկացել ցորենը եւ արդյոք այդ թանկացումը կբերի հացի թանկացման. մեկնաբանում է ՏՄՊՊՀ նախագահը

Վերջերս մամուլն ակտիվ քննարկում էր, որ Հայաստանում հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները պատրաստվում են վերանայել հացի վաճառքի գները: Որպես պատճառ նշվում է Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի վերջերս կատարած ուսումնասիրությունը: ՏՄՊՊՀ-ն ռուսաստանյան շուկայում ալյուրի թանկացում է նկատել: 1 տոննա ցորենի գինը բարձրացել է մոտ 46 տոկոսով: Ու սրանից բխող հետեւանքներով էլ ենթադրվում է, որ հացի թանկացում կլինի:

«Գների բարձրացումը ամբողջությամբ պայմանավորված է վատ եղանակային պայմաններով, որը տեղի է ունեցել Ռուսաստանում»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Մեր հարցին՝ ըստ ՏՄՊՊՀ-ի իրականացրած ուսումնասիրության՝ հացի գնի թանկացում սպասվո՞ւմ է,  Շաբոյանը պատասխանեց. «Նման տեղեկատվություն ես չեմ կարող տրամադրել: Ես կարող եմ հետեւյալն ասել, որ մեր ուսումնասիրություններով՝ 2018 թվականի ընթացքում էականորեն բարձրացել են ձեռք բերվող ցորենի գները: Իրավիճակը հետեւյալն է՝ մենք սպառում ենք մեր երկրում տարեկան մոտավորապես 144 հազար տոննա ալյուր: ԱՎԾ-ի տվյալներով՝ 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին մեր ալյուրի արտադրության ծավալը եղել է 120 հազար տոննա, եւս 24 հազար տոննա մենք ներմուծել ենք: Այսինքն, ընդհանուր առմամբ 144 հազար տոննա ալյուր է իրացվել մեր երկրում:

120 հազար տոննա ալյուրը ցորենից է արտադրված, իսկ 24 հազարը ներմուծված ալյուրն է: 2018 թվականի տվյալներով՝ մենք 280 հազար տոննա ցորեն ենք ներմուծել»:

Շաբոյանը նշեց, որ սա էական ազդեցություն ունի Հայաստանի ալյուրի արտադրության ծավալների վրա:

«Այս ցորենը, որ մենք 2018 թվականին ներմուծել ենք, հիմնականում Ռուսաստանից ենք ներմուծել: Մենք մասնավորապես ուսումնասիրություն ենք անցկացրել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում, Ռոստովի մարզում ցորենի մեծածախ վաճառքի գները եւ մոտավորապես հետեւյալ պատկերն է ստացվում, որ անցած տարվա ընթացքում 1 տոննա ցորենը 8750 ռուբլուց բարձրացել եւ հասել է 13 հազար ռուբլու: Այսինքն, մոտավորապես 48 տոկոսով Ռուսաստանում ցորենի գները բարձրացել են եւ բնականաբար, դա իր ազդեցությունն է թողել Հայաստանում ներմուծվող ցորենի գների վրա»,- ասաց Շաբոյանը:

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ մեր տնտեսվարողները մոտավորապես մինչեւ 46 տոկոսով բարձր գնով են ցորեն ձեռք բերել:

«Տարվա ընթացքում 2 թանկացում է եղել, մեկը՝ հուլիս ամսին, մեկն էլ՝ տարեվերջին: Ընդհանուր՝ ալյուրը թանկացել է մոտավորաես 10 տոկոսով եւ 1 կիլոգրամ բարձր տեսակի ալյուրը 200 դրամից դարձել է մոտ 220 դրամ»,- ասաց Շաբոյանը:

Մեր դիտարկմանը, թե սրանից ելնելով՝ տրամաբանակա՞ն է, որ հացը նույնպես կթանկանա, Շաբոյանը արձագանքեց. «Չեմ կարող ասել: Դա միանշանակ չէ, որովհետեւ հիմա ցորենի գների բարձրացումը ամբողջությամբ պայմանավորված է վատ եղանակային պայմաններով, որը տեղի է ունեցել Ռուսաստանում: Մասնավորապես չորային ամռան հետեւանքով 2018 թվականին ցորենի գները կտրուկ բարձրացել են: Մասնավորապես, 16 մլն տոննա ցորենի ծավալ էր նախատեսվում Ռուսաստանում, բայց դրա դիմաց ստացել են 13 մլն տոննա: Այսինքն, 3 մլն տոննայի տարբերություն է, որը բավականին մեծ ծավալ է կազմում: Այս տարվա ընթացքում, արդեն կախված եղանակային պայմաններից, կերեւա, թե Ռուսաստանում ցորենի ինչպիսի գներ են նախատեսվում»:

Նշենք, որ ՏՄՊՊՀ-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ Հայաստան ներմուծված ալյուրի 52%-ը ներմուծել է «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն, 23%-ը՝ «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ն, մնացած 25 %-ը` 84 տարբեր տնտեսվարողներ։

Տպել
3497 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)