Արտերկրում ապրող կենսաթոշակառուները չեն կարողանում իրացնել իրենց իրավունքները. բաց նամակ վարչապետին եւ ՄԻՊ-ին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Վարդան Արամի Մանվելյանի լիազոր

ներկայացուցիչ՝ Հարություն Վարդանի Մանվելյանից

 

Հարգելի պրն Փաշինյան եւ Թաթոյան

Ինչպես հայտնի է՝  ՀՀ-ից արտագաղթել են բազմաթիվ մարդիկ, որոնց թվում քիչ չեն կենսաթոշակառուները: Վերջիններս ՀՀ-ից հեռացել են այն հույսով (լեգիտիմ ակնկալիքով), համոզմունքով եւ ապահովության զգացումով, որ ՀՀ-ում թողնված իրենց սեփականությունը եւ սեփականություն ունենալու Սահմանադրական իրավունքը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, մասնավորապես ՀՀ Սահմանադրության.

10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

76-րդ հոդվածի համաձայն՝ սեփականության իրավունքը չի դիտարկում որպես այդ հոդվածի հիմքերով սահմանափակվող իրավունք: Առկա է իրավունքների սահմանափակման այն առանձնահատուկ դեպքը, երբ Սահմանադրությունն է որոշում տվյալ իրավունքի սահմանափակման չափանիշն ու սահմանները` դա չվերապահելով նույնիսկ օրենսդրի իրավասությանը:

83-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք:

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի.

132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների օբյեկտներն են գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները:

163-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Կենսաթոշակը սոցիալական ապահովության միջոց է և դրա նկատմամբ իրավունքը համարվում է գույքային իրավունք:
Սակայն, ՀՀ Պետական կենսաթոշակների մասին օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, կենսաթոշակ վճարելը դադարեցվում է կենսաթոշակառուին (կամ նրա փոխարեն կենսաթոշակ ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին) տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում:

Հավելեմ, որ նույն օրենքի 35-րդ հոդվածի 11 և 12-րդ մասերի համաձայն՝ կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում, սկսած կենսաթոշակը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը, լիազորագիրը տալու հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո կենսաթոշակը տվյալ լիազորագրով չի վճարվում:

Հավելեմ նաև, որ վերոհիշյալ հոդվածի 13-րդ մասի համաձայն, կենսաթոշակ վճարելը լիազորագրով չի վերսկսվում:
Անձին կենսաթոշակ տրամադրելը վերսկսվում է ըստ նույն օրենքի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն, այն է կենսաթոշակառուի անձամբ ներկայանալու և անձամբ դիմում գրելու դեպքում:

Այսպիսով. Կենսաթոշակառուի ՀՀ-ից բացակայելու դեպքում, նրա կողմից լիազորված անձը ընդամենը մեկ տարի կարող է ստանալ կենսաթոշակ, մնացած տարիների կենսաթոշակից անձը զրկվում է:

Հարգելի պրն. Թաթոյան, Պետական կենսաթոշակների մասին օրենքի վերը նշածս կետերի պատճառով առաջացած իրավունքների ոտնահարման հետ, ի  թիվս այլ կենսաթոշակառուների որոնք երկար տարիներ է՝ ապրում են արտերկրում, առընչվում է նաև հայրս, որը 12 տարի է՝ ապրում է Ֆրանսիայում և այսօր փաստը կայանում է նրանում, որ մարդիկ չեն կաողանում իրացնել իրենց իրավունքները: Տիրապետել իրենց սեփականությանը: Իսկ որ կենսաթոշակը համարվում է՝ ա. Վաստակած իրավունք, բ. Սեփականության ձև՝ անհերքելի ապացույցներ են:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն` իր Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի 07.05.2002թ. գործով, Բեյլերն ընդդեմ Իտալիայի 05.01.2000թ. գործով, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի 15.01.2009թ. գործով կայացված դատական ակտերում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կենսաթոշակը կարող է հանդիսանալ «գույք» և դրա չվճարումը դիտել է որպես խոչընդոտ անձի` իր սեփականությունից անարգել օգտվելու իրավունքին:

Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի 15.01.2009թ. գործով կայացված որոշմամբ Եվրոպական դատարանն ամրագրել է, որ սոցիալական ապահովության միջոցը` կենսաթոշակը, համարվում է սեփականություն և դրա չվճարումը համարվում է սեփականության իրավունքի խախտում, այսինքն` Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

Սահմանադրական դատարանը` 04.10.2006թ. կայացրած ՍԴՈ-649 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիքորոշումը, որ կենսաթոշակի վճարումը գործնականում սեփականությունը սեփականատիրոջը փոխանցելու միջոց է: Կենսաթոշակը սոցիալական ապահովության միջոց լինելով հանդերձ, սեփականության ձև է` նաև ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի:

Վճռաբեկ դատարանն իր 30.06.2006թ N 3-1260 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ տվել է հետևյալ մեկնաբանությունները.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների (Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի, 07.05.2002թ, Բեյլերն ընդդեմ Իտալիայի, 05.01.2000թ) համաձայն` «սեփականություն» հասկացությունը բովանդակում է ոչ միայն ֆիզիկական բարիքների սեփականությունը, այլև սեփականություն կարող են համարվել որոշ գույքային այլ իրավունքներ և շահեր, ինչպես նաև անվիճելի և կատարման ենթակա պահանջի իրավունքը:

Տվյալ դեպքում պալատը գտել է, որ կենսաթոշակի պահանջի իրավունքը Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված անվիճելի իրավունքն է, քանի որ Եվրոպական դատարանի վճիռների համաձայն` «պահանջի իրավունք» ևս կարող է համարվել «սեփականություն»` Կոնվենցիայի նշված դրույթի իմաստով, եթե հիմնավորապես հաստատվել է, որ այդ պահանջը ենթակա է կատարման»:

Ըստ Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի, որը երաշխավորում է սեփականության իրավունքը, հիմնարար և կարևորագույն պայման է հանդիսանում սեփական գույքն ազատորեն տնօրինելու իրավունքը: Տվյալ գործով վճռաբեկ դատարանը գտել է, որ անձի կենսաթոշակի վճարումը դադարեցնելը խախտել է Սահմանադրության 31-րդ հոդվածը և Կոնվենցիային 1-ին արձանագրության 1-ին հոդվածը:

Բացի այդ, Եվրոպական դատարանը տվել է Կոնվենցիայի № 1-ին արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացության ընդլայնված մեկնաբանություն` օգտագործելով «օրինական սպասելիք» («լեգիտիմ ակնկալիք») հասկացությունը:

Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքը ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (Պրեսոսն Կոմպանիա Նավիեռան ՍԱ ընդդեմ Բելգիայի, 20.11.1995թ թիվ 17849/91):

«Օրինական սպասելիքը» առկա է այն բոլոր դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղված են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մոտ ստեղծում են իրավաչափ իրավական ակտի տպավորություն և վերաբերում են սեփականության իրավունքին (Կոպեկին ընդդեմ Սլոկանիայի, 28.09.2004թ թիվ 44912/98):

Սահմանադրական դատարանն իր 02.10.2012թ ՍԴՈ-1050 որոշման 6-րդ կետում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը: Այսպիսով՝  ՀՀ Սահմանադրական դատարանը, ՄԻԵԴ-ը արձանագրել են հետևյալը, որ մարդու կենսաթոշակը համարվում է մարդու սեփականությունը, իսկ դրա վճարումը համարվել է սեփականությունը, սեփականատիրոջը փոխանցել:

Ընդ որում, փոխանցել այն եղականով, ինչ եղանակով նախընտրում է սեփականատերը: Որից զրկված են ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, որոնց թվում ինչպես արդեն նշեցի՝ իմ հայրը, ում կողմից լիազորված լինելով հանդերձ, այս պահին չեմ կարողանում վերականգնել կենսաթոշակի վճարումը:

Հարգելի պրն, Թաթոյան, դիմում եմ Ձեզ, ներկայացնելով վերը թվարկածս ծանրագույն փասատարկները, ՀՀ Պետական կենսաթոշակների մասին օրենքի նշածս կետերով մարդու իրավունքների ակնհայտ խախտումները՝ համաձայն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մասին Սահմանադարական օրենքով Ձեզ վերապահված լիազորությունների շրջանակներում վերացնելու խնդրանքով:

Խնդրում եմ, օգտվեք Ձեզ վերապահված, ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունից, ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկեք ՀՀ Պետական կենսաթոշակների մասին օրենքի այն կետերը, ըստ որոնց ՀՀ կենսաթոշակառուները առ այսօր չեն կարողանում ստանալ իրենց տարիներով կուտակված կենսաթոշակը:

Հուսով եմ եւ համոզված, որ ողջամիտ ժամանակահատվածում այս խնդիրը կստանա դրական լուծում:
Մարդկանց կվերադարձվի իրենցից տարիներով խլված սեփականությունը և հնարավորություն կտրվի կենսաթոշակը՝ որպես սեփականություն, անարգել տնօրինել:

Հարգանքներով Վարդան Արամի Մանվելյանի լիազոր ներկայացուցիչ՝ Հարություն Վարդանի Մանվելյան

Ավելի վաղ, սույն դիմումի տպագրված տարբերակը ներկայացրել եմ Ձեզ: Դիմումին կից՝

Անձնագրիս պատճենը

Լիազորագրի պատճենը

Հորս կենսաթոշակի վկայականի պատճենը

Հարություն  Մանվելյան

24.01.2019թ.

Տպել
3618 դիտում

Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ին արձանագրած սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ

Մեքենան գլխիվայր շրջվել է. կան տուժածներ (լուսանկարներ)

Փակ ճանապարհներ ու փողոցներ չկան. ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների նոր թիվը

Ինչպես է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայհոյում քաղաքացուն (տեսանյութ)

Հանրապետություում փակ փողոցներ չկան, ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների մասին. թարմացվող

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Երևանում. միջադեպի մասնակիցների թվում կան անչափահասներ

Բագրատ Գալստանյանի «տոտալ շրջափակման» կոչից հետո որքան է Երևանում փողոցների ծանրաբեռնվածությունը

Վայոց ձորի մարզում ճանապարհ փակելու ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառած անձը կալանավորվել է

Երևանում ճանապարհներից մեկը փորձել են պարալիզացնել չոր խոտի տուկերով (տեսանյութ)

Վարորդները հրում են աղբամանները ճանապարհից դուրս՝ վերականգնելով երթևեկությունը (տեսանյութ)

Մայրաքաղաքի որոշ փողոցներում ակցիաներ են, մարդկանց սակավության պատճառով աղբամաններով են փակվում ճանապարհները

Հրդեհի հետևանքով մեքենան վերածվել է մոխրակույտի

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան

Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից

Մայր Աթոռը կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, անելիքը այժմ եկեղեցու դաշտում է. Խալաթյան

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են