ՀՀ կառավարությունը Ռուսաստանի հետ կարեւոր ներդրումային նախագծեր է քննարկում. վարչապետ (տեսանյութ)

ՌԴ-ում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի, ՌԴ բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովի եւ Ռուսաստանի գործարար շրջանակների եւ տնտեսական գերատեսչությունների այլ կարեւոր ներկայացուցիչների հետ:

Մոսկվայում՝ ԵԱՏՀ գրասենյակում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ռուս լրագրողների մասնակցությամբ:

ՀՀ վարչապետը ասուլիսի հարց ու պատասխանի ընթացքում հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի հետ մի շարք կարեւոր ներդրումային նախագծեր է քննարկում, այդ թվում արդյունաբերական: Ռուս գործընկերների հետ բանակցությունները, ըստ վարչապետի, սկսվել էին Մինչեւ Մոսկվա ժամանելը՝ Դավոսում անցկացվող համաշխարհային տնտեսական համաժողովում:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է,  որ քննարկել են ոչ թե ներդրումների չափերը, այլ դրանց բովանդակությունը, կոնկրետ թվերը կհաշվեն արդեն փորձագետները: «Օրինակ, ՎՏԲ բանկի հետ քննարկվում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ֆինանսավորումը: Ալավերդու հանքավայրը եւ պղնձաձուլական գործարանը Հայաստանի հյուսիսում ստեղծում են ավելի քան հազար աշխատատեղերեր, իսկ պղինձը երկրի արտահանվող խոշորագույն ապրանքների տասնյակում է: Հույս ունեինք, որ մինչեւ 2018 թվականի վերջը հնարավոր կլինի Թեղուտի հանքավայրում աշխատանքը վերականգնել: Բայց այնտեղ դատական խնդիրներ առաջացան: Որքան գիտեմ, հիմա դրանք լուծվում են», - ասել է վարչապետը:

Հարց է հնչել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Դավոսում կայացած հանդիպման մասին, լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ արդյունքներ են գրանցվել:

ՀՀ վարչապետը պատասխանել է, որ դա առանձնահատուկ հանդիպում չի եղել, ըստ երեւույթին նոր քննարկումներ տեղի չեն ունեցել եւ ոչ մի դրական դինամիկա չկա: Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ, խոսվել է ղարաբաղյան հակամարտության մասին, սակայն հանդիպումը բանակցություններանվանել չի կարելի, քանի որ միայն մտքեր են փոխանակվել:

Վարչապետը խոսել է նաեւ Դավոսում ունեցած հանդիպումների, քննարկումների մասին:

Մանրամասները՝ ՀՀ կառավարության լրատվական ծառայության հրապարակած տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3362 դիտում

Արայիկ Հարությունյանին մեկօրյա արձակուրդ է տրամադրվել

ՌԴ ԱԳՆ-ն նշել է Կիևի հետ բանակցությունների համար անհրաժեշտ պայմանները

Վահե Հովհաննիսյանն Իվա Պետրովայի հետ հանդիպմանը ներկայացրել է պահուստային ծրագրի կարևորությունը և մանրամասները

Աշխարհի գավաթ․ չորս հայ մարմնամարզիկ եզրափակիչ փուլում է

Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարարը

Վրաստանը պատրաստ է հարթակ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության համար. Բոչորիշվիլի

ԱՄՆ-ում ուղղաթիռ է կործանվել. ներսում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են

Ադրբեջանի ՊՆ-ն չի դադարեցնում ապատեղեկատվությունների շարքը. հայկական կողմը հերքում է

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Հունաստան

Զինված ուժերում իրավունքների պաշտպանության խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. ՄԻՊ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին կայցելի Հայաստան

Բաքվում շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը. նոր լուսանկարներ են հրապարակվել

Շենքերից մեկի տանիքի տակ աշխատանքներ կատարած քաղաքացին ընկել է ներքև

Հրապարակվել է Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների և նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի գործով վճիռը

ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Սանկտ Պետերբուրգ. ովքեր են կազմում

Քոչարյանի աջակիցները Գյումրիում լծված են Մարտուն Գրիգորյանի հեղինակության ոչնչացման գործին. Ստեփանյան

Քննարկվել են կրիպտոակտիվների շրջանառությանն ու դրա օրենսդրական կարգավորմանն առնչվող հարցեր

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Անօրինական ներգաղթյալներին ապաստան տրամադրող քաղաքը կամ նահանգը կզրկվի ֆինանսավորումից. Թրամփ

Քննարկվել է հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն անիմացիայի ոլորտում

«Հյուսիս-հարավ» նոր կառուցվող, սակայն չգործող ճանապարհին մեքենաներ են բախվել

Մարաղայի ջարդերի և նման վայրագությունների կանխարգելումը պահանջում է հրաժարվել ատելության խոսքից. ԱԳՆ

Նամուս ունենան կմեռնեն, ծոծրակները կտեսնեն, իշխանափոխություն՝ չէ. քաղաքական հանդիպումներ արցախցիների վրանում

Լուսադեմին երիտասարդներ են ձերբակալվել. մեքենայի բեռնախցում գողացված հայելիներ են հայտնաբերվել. տեսանյութ

«Ճանապարհային դեպարտամենտ»-ի նորանշանակ տնօրենը խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ

Հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները. Վահան Կոստանյանը կարևոր քննարկման մասին է հայտնել

Արարատ Միրզոյանն Անթալիայում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ պանելային քննարկման կմասնակցի

73-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա բնակարանի խուզարկությամբ հրազեններ և զինամթերք է հայտնաբերվել. տեսանյութ

Դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են դեղերի գրանցման և ներմուծման խնդիրները

Ստամբուլում ավարտվել են ՌԴ-ԱՄՆ բանակցությունները. կողմերը պահպանել են կառուցողական մոտեցում

Հովիկ Աղազարյանի կաշառքի գործով մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի 20 մասնակից այցելել է Ազգային ժողով. լուսանկարներ

Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանություն կստեղծվի

Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը ձգձգելու արհեստական պատճառներ է փնտրում. Արշակյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին

Ամիօ բանկը մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովին

Մոնիթորինգային այցելություններ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուներին

Հաստատվել է ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը

Վերաբացվեց Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը