Նախկին ՀՀԿ-ականները ՏԻՄ ընտրություններում հանդես են գալիս որպես անկուսակցական

28/01/2019 schedule17:45

Փետրվարի 17-ին ՀՀ մի շարք մարզերի՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Վայոց ձոր, Տավուշ,  համայնքներում տեղի կունենան ՏԻՄ հերթական եւ արտահերթ ընտրություններ։ Մի շարք համայնքներում առաջադրված թեկնածուների անուններն արդեն հայտնի են։ Դատելով ԿԸՀ տեղեկանքից՝ բոլոր թեկնածուները ինքնաառաջադրվել են, եւ բացի այդ՝ առաջադրվածները բոլորն անկուսակցական են, բացառությամբ մեկի՝ Արմավիրի Նալբանդյան համայնքում առաջադրված Արմեն Շմավոնյանի։ Նկատենք, որ մի շարք համայնքներում առաջադրվել են գործող համյանքապետերը, ովքեր պաշտոնավարում էին դեռեւս նախկին իշխանության օրոք եւ ընտրությունների ժամանակ հաղթում էին՝ որոշ դեպքերում որպես միակ թեկնածու՝ «կատաղի» պայքար մղելով իրենք իրենց դեմ։

Ուշագրավ է, որ ՀՀԿ-ական գյուղապետերը այս ընտրություններին ներկայանում են ոչ թե որպես երբեմնի հարազատ կուսակցության անդամ, այլ, ինչպես ասացինք՝ անկուսակցական։ Ստացվում է, որ պարոյանք գյուղապետերը եւս ապրիլյան իրադարձություններից հետո լքել են ՀՀԿ-ն եւ այս անգամ մտնելով պայքարի մեջ՝ հույս ունեն վերընտրվել արդեն անկուսակցականի կարգավիճակում։ ՀՀԿ-ական էին մասնավորապես Արմավիրի Հովտամեջ համայնքի ղեկավար Արմեն Սարգսյանը, Արագածոտնի Տեղեր համայնքի ղեկավար Գառնիկ Հովհաննիսյանը, Օհանավանի համայնքապետ Ալեքսան Ալեքսանյանը, Հայկավան համայնքի ղեկավար, անկուսակցական Ռուբեն Ղազարյանը նախորդ ընտրություններին առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից, Ակնաղբյուր համայնքի ղեկավար Կարեն Դոլմազյանը, Նոր Արմավիր համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանը։ Իսկ Վարդաշեն համայնքի ղեկավար Գեւորգ Բարխոյանը, որը ՀՅԴ-ից էր, այս ընտրություններին եւս ներկայանում է որպես անկուսակցական։

Նկատենք, որ մարզպետարանների կայքերում վերը նշված համայնքների ղեկավարներին վերաբերող կենսագրական տեղեկանքներում վերջիններս շարունակում են ներկայանալ որպես ՀՀԿ-ական․ հավանաբար անհրաժեշտ խմբագրումներ կայքերում պատասխանատուները դեռեւս չեն հասցրել անել։ 

Այսպիսով՝ Տեղերում առաջադրվել է 2, Օհանավանում՝ 4, Վարդաշենում՝ 2, Հայկավանում՝ 2, Հովտամեջում՝ 3, Նալբանդյանում՝4, Նոր Արմավիրում՝ 2, Քաղսիում՝ 4, Հառիճում՝ 2, Ակնաղբյուրում՝ 4, Ծաղկավանում՝ 2։ Թեկնածուների մեծ մասն արդեն գրանցվել է, երկու թեկնածու էլ հետ է վերցրել փաստաթղթերը։

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9849 դիտում

Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանն արցախցիների վրան են այցելել, ԶԼՄ-ների համար փակ քննարկում ունեցել

Եթե ՀՀ անվտանգության մասով սպառնալիք լինի, հանրության հետ կկիսվենք. Արմեն Գրիգորյան

Ես հրաժարական չեմ նեկայացնելու․ Դավիթ Առուշանյան

ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել ու պարզաբանել դատախազին «խոնարհվելու» վերաբերյալ կեղծ պնդումները

Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում․ Տիգրան Դադունց

Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին

Թվային վճարումների էվոլուցիան, «չեկ դուրս գրելուց» մինչև կենսաչափական նույնականացում

Մարդ 30 տարի փարոս է ստանում. վարչապետը հանձնարարել է պարզել` քանի մարդ է տասնյակ տարիներ փարոսի համակարգում

«Նիսսան Մարչ»-ը կոտրել է գազատարն ու հայտնվել ձորակում. վարորդը հոսպիտալացվել է

Այն, ինչ ասացի այսօր, նշանակում է, որ ես 7 տարի «մնացել» եմ նույն դասարանում. Փաշինյան

Նոր Գեղիի ու Բյուրեղավանի քոլեջները կմիավորվեն. սպասվում է օպտիմալացման գործընթաց

Էջմիածնում հիմնանորոգվում են մի շարք շենքերի բակային տարածքներ. տեանյութ

Բացահայտվել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության 800 միլիոն դրամի թերհայտարարագրման դեպք

Ծրագիրը չի գործում. Նիկոլ Փաշինյանը՝ «խելացի անասնաշենքերի» մասին

Դատախազությունը պահանջում է վառելիք ներկրող ընկերության սեփականատիրոջից բռնագանձել 14 գույք, 59 մլն դրամ

Օտարերկրյա ֆիլմարտադրողները ՀՀ-ում ֆիլմ նկարահանելու դեպքում ներդրումների մինչև 35 տոկոսի վերադարձ կստանան

Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայր

Թրամփը հայտարարել է՝ անհրաժեշտ դեպքում պատրաստ է ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ

Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից բռնագանձել 15 անշարժ գույք, շուրջ 6 մլրդ դրամ

Լիբանանում ծեծի են ենթարկել հայ արվեստագետի. «Արևելք»

Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Շենգավիթի դատարանում նիստի ժամանակ մահացել է 51-ամյա դատական կարգադրիչը. նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրան-Հայաստան զnրավարժությունների հիմնական նպատակը սահմանների անվտանգության ուժեղացումն է. ԻՀՊԿ պաշտոնյա

Ադրբեջանի ՊՆ հերթական հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը

ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային վարչարարության մի շարք առանցքային ոոլորտներում արձանագրված բարեփոխումները

Շրջանների մեծ մասում տեղացել են «ցեխային անձրևներ». ի՞նչն է պատճառը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է

Երևանում գողություն կատարելու կասկածանքով 3 երիտասարդ է ձերբակալվել

ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար

Ատելության խոսքի և խտրականության ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից. ՄԻՊ

Եզակի առաքելությամբ ուղեծիր դուրս կբերվի Biomass արբանյակը. հայտնի է՝ որ տիեզերակայանից այն կարձակվի

Քոչարյան-Սարգսյան «սիամական զույգը» արցախցիների պրոբլեմների «սոուսի տակ» փորձում է Երևանը Ստեփանակերտ դարձնել

Ջիաննի Ինֆանտինոն շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին

90-օրյա կասեցում. Թրամփը մաքսատուրքերի մասով որոշում է ընդունել

Լավրովը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի հետ. ի՞նչ են քննարկել կողմերը

Զագրեբում պաշտպանության բնագավառում Հայաստան-Խորվաթիա համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Վայքում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր

«Արարատ-Արմենիա»-ն՝ Սուպերգավաթակիր

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊՆ