Հայկական ֆուտբոլային շրջանակներում կրկին ակտիվացել են հայկական ակումբներում լեգեոներների թվի սահմանափակման մասին խոսակցությունները: Թեմայով իր կարծիքն է արըահայտել ՀՀ հավաքականի եւ պորտուգալական «Շավիշի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը: Նա կարծում է, որ Հայաստանում մարզաձեւի պատասխանատուներն անպայման պետք է մտածեն սահմանափակում մտցնելու մասին:

«Ուզում եմ մի բանի մասին խոսել, որը, իմ կարծիքով, պրոբլեմ է դարձել հայկական ֆուտբոլի համար. մեր երկրում չկա սահմանափակում օտարերկրացի ֆուտբոլիստբերի նկատմամբ:

Ես իմ կարծիքն եմ արտահայտում ու գիտեմ, որ շատ հայ ֆուտբոլիստներ ինձ հետ համամիտ են: Մենք մեկ անգամ չէ, որ այս թեմայով խոսել ենք: Դա շատ լուրջ խնդիր է. օր-օրի մեր թիմերում նվազում է հայ ֆուտբոլիստների պահանջարկը, ու ավելանում է ֆուտբոլիստների պակասը, որոնք պետք է հայկական ֆուտբոլի ապագան լինեն:

Որակապես լավ լեգեոներները կարեւոր են յուրաքանչյուր առաջնությունում, բայց կարծում եմ՝ պետք է լինի սահմանափակում՝ հնարավորություն տալով հայերին դրսեւորելու իրենց ունակությունները համապատսխան որակյալ փորձի փոխանակում ապահովելու նպատակով»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում:

Կարծիքին արձագանքել է ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշատպան Լեւոն Պաչաջյանը, որն այժմ հանդես է գալիս շվեդական «Լինշոպինգում»: Նա համամիտ է նախկին խաղընկերոջ հետ: Ըստ նրա՝ լեգեոներների թիվն ակումբներում կարելի է հասցնել 5-6-ի:

«Նորից կարծիքներ են հնչում հայկական ակումբային ֆուտբոլում լեգիոներների թվի սահմանափակման վերաբերյալ: Չեմ կարող չհամաձայնել նախկին խաղընկերոջս՝ Գեւորգ Ղազարյանի հետ, որը մտահոգություն էր հայտնել այդ հարցի շուրջ:

Սահմանափակեք 5-6-ով, ե՛ւ կստիպեք ակումբներին 2 անգամ մտածել ինչ-որ մեկին պայմանագիր առաջարկելուց առաջ, ե՛ւ հայ ֆուտբոլիստների համար բարենպաստ պայմաններ կստեղծեք խաղաժամանակ ստանալու եւ աճելու համար»,- գրել է նա:

«Գանձասար-Կապանում» հանդես եկող ՀՀ հավաքականի նախկին դարպասապահ Գեւորգ Կասպարովը նույնպես կարծում է, որ խնդիրը կլուծվի լեգեոներների թվի սահմանափակման միջոցով: Ըստ նրա՝ դա միակ տարբերակն է: Ֆուտբոլիստն այդ մասին մեկնաբանություն է գրել սոցիալական ցանցերում թեմայի շուրջ քննարկումներից մեկում:

«Միանշանակ պետք է սահմանափակում լինի»,- գրել է նա:

Այս թեման վերջերս պարբերաբար արծարծվում է: Մասնագետների շրջանում կան նաեւ նշվածների հակառակ կարծիքները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը նշում է, որ, եթե անգամ սահմանափակում մտցվի, դա չի կարելի կիրառել մեկնարկային կազմի վրա, իսկ հայտացուցակի վրա գուցե հնարավոր է: ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշում է, որ ներկա պայմաններում, երբ ոչ բոլոր թիմերն են, որ իրենց ակադեմիաներն ունեն, դա օգուտ չի տա: Հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն էլ ընդգծում է, որ դա ճիշտ չէ, քանի արհեստական միջամտություն կլինի: Նա վստահ է, որ լավ ֆուտբոլիստները ցանկացած պարագայում էլ կարող են դրսեւորել իրենց ունակությունները ու, եթե լավ որակներ ունենան, անպայման իրենց շանսը կստանան:

Տպել
2277 դիտում

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան