Այս գործը մինչեւ հիմա քաղաքական ենթատեքստով է ներկայացվում. Ռուստամյանը` Քոչարյանի մեղադրանքի մասին

Պետք է հստակ արձանագրենք, որ հարձակում Արցախի վրա, նշանակում է` հարձակում Հայաստանի վրա: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ-ն մի քանի օր առաջ հայտարարություն էր տարածել, որում նշվում էր նաեւ, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի` սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է: Սրա վերաբերյալ խոսեց նաեւ Արմեն Ռուստամյանը.

«Միշտ դրա անհրաժեշտությունը կարեւորել ենք: Ռազմաքաղաքական դաշինքն, ըստ էության, մի կողմից` չի թուլացնի մեր դիրքերը բանակցային գործընթացում, մյուս կողմից` կարձանագրի Հայաստանի եւ Արցախի անմիջական կապը: Այսինքն` այն ամենն, ինչ դե ֆակտո ունենք, դե յուրե իրավական դաշտ բերելու իրավական հարցն է լուծելու ռազմաքաղաքական դաշինքը: Այս խնդիրների հետապնդման  հետ կապված կոնկրետ քայլեր ենք արել: Եթե հիշեք, ժամանակին դեռ նախագահական ընտրություններին, երբ Վահան Հովհաննիսյանն առաջադրել էր իր թեկնածությունը, խոսել էինք չհարձակվելու մասին Ադրբեջանի հետ ակտ կնքելու վերաբերյալ: Իսկ ապրիլյան պատերազմի հետեւանքներով մեր առաջարկությունն ընդունեց իշխանությունը, հանձնարարություն տվեց ԱԳՆ-ին, որ պատրաստի փաստաթուղթ»,- ասաց ՀՅԴ բյուրոյի նախագահը` հավելելով, որ այդ ամբողջ աշխատանքների մեջ ՀՅԴ-ն միշտ ներգրավված է եղել: 

Ռուստամյանն ասաց, որ ռազմաքաղաքական դաշինքի կնքման վերաբերյալ Դաշնակցությունն արդեն իսկ հանդիպել ու զրուցել է ինչպես Արցախի նախագահի, այնպես էլ ՀՀ վարչապետի հետ. «Գտնում ենք, որ պետք է այդ դաշինքի կնքման` ճիշտ համաձայնեցված քայլերը պայմանավորվենք, ճանապարհային քարտեզ մշակենք ու գնանք դրա կնքմանը: Կարծում եմ` սա պետք է դառնա մեր համաժողովրդական պահանջը` արցախահայության, Հայաստանի եւ Սփյուռքի, որպեսզի մենք միասին արձանագրենք մեր միակամությունը` պաշտպանել մեր համահայկական շահերը` Արցախն ու Հայաստանը միասին վերցրած»: 

ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն էլ նշեց, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքման մասին Դաշնակցության համաժողովն էլ հստակորեն արտահայտվեց` որդեգրելով նախկին մոտեցումները:

«Համաժողովն անհրաժեշտ գտավ, որ ապրիլյան քառօրյայից հետո եւ ներկա իրավիճակից ելնելով` մենք պետք է պատրաստ լինենք պատերազմական գործողությունների` որեւէ ժամանակ սկսվելուն: Ռազմաքաղաքական դաշինքն իրավական հարթության վրա է բերում Արցախի անվտանգության հարցում Հայաստանի դերակատարությւոնը»,- ասաց Տեր-Խաչատուրյանը: 

Ռուստամյանը նաեւ անդրադարձավ Մարտի 1-ի մասին նկարահանված ֆիլմերին՝ նշելով, որ ֆիլմերով չէ, որ պետք է տեղեկանանք՝ ինչ է կատարվել 2008-ի մարտի 1-ին. «Մենք պաշտպանել ենք ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլ՝ արդարադատությունը»,- ասաց ՀՅԴ բյուրոյի նախագահը:

Ռուստամյանի խոսքով՝ Քոչարյանի գործը մտահոգություններ է առաջացնում: «Արդարադատությունը չպետք է ընտրովի լինի, չպետք է վենդետա լինի: Դրվում է մեղադրանք, որը պետք է ապացուցվի եւ հետո միայն գտնենք՝ ով է տապալել սահմանադրական կարգը: Այս գործը մինչեւ հիմա քաղաքական ենթատեքստով է ներկայացվում: Դեռ չի բացահայտվել՝ ովքեր են մեղավոր տասը զոհերի համար»,- ասաց Ռուստամյանը: Նա նաեւ նշեց, որ դեռ չի քննվում՝ ովքեր են կրակել կամ ում հրահանգով, հետեւաբար զոհերի հարազատներին չպետք է մոլորեցնել:

Անդրադառնալով Հայաստանում մի շարք քրեական գործերի, այդ թվում՝ Սամվել Մայրապետյանի գործի առնչությամբ ՄԻԵԴ-ի արձագանքներին՝ Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ մի ընթացք է սկսվում, երբ Հայաստանի հեղինակությունը կարող է տուժել:

Տպել
2128 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ