Երբ կաշառք տալու փորձեր տեսա, թիկնազորին հրահանգեցի՝ որեւէ մեկը, բացի փաստաթղթերից, ուրիշ ոչինչ չմտցնի իմ աշխատասենյակ

Մեզ հաջողվել է Հայաստանում մենաշնորհներն արմատախիլ անել: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՌԲԿ հեռուստաալիքի հետ հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե հաջողվե՞լ է արդյոք առեւտրի ոլորտում մենաշնորհը վերացնել․

«Մեզ մոտ շուկային հասանելիության առումով ոչ մի խոչընդոտ չկա: Քաղաքական հնարավորությունների իմաստով բոլոր գործարարները, բոլոր մարդիկ նույնպիսի հասանելիություն ունեն, ինչ եւ մյուսները: Մեզ հաջողվել է Հայաստանում մենաշնորհներն արմատախիլ անել, բայց սա չի նշանակում, որ որեւէ մեկը դադարել է ինչ-որ բան վաճառել, սա նշանակում է, որ մյուսները նույնպես կարող են մտնել այս շուկաներ: Նախկինում նման հնարավորություններ չկային: Հիմա այս հնարավորությունները ոչ միայն կան, այլեւ երաշխավորված են: Սրան հաջողվել է հասնել մեկ կանոնի հաշվին, եւ այդ կանոնը օրենքն է, եւ այն բոլորի համար նույնն է»,- նշել է Փաշինյանը: 

Հարցին՝ մի՞թե դրա հետ բոլորը միանգամից համաձայնվեցին, մասնավորապես այն մարդիկ, որոնք այլ կանոններով էին խաղում ու այլ կանոնների էին ընտելացել, Փաշինյանը պատասխանել է, որ երբ վարչապետ դարձավ, հավաքեց բոլոր գործարարներին եւ նրանց հետ զրուցեց. «Ես նրանց ասացի՝ բարեկամներ, այս պահից սկսած դուք ոչ մի կոռուպցիոն պարտավորվածություն չունեք: Վե՛րջ, սրանով ամեն ինչ ասված էր: Ոչ ոք ոչ մեկին ոչինչ չպետք է վճարի: Միակ պարտավորությունը օրենքով աշխատելն է եւ հարկերը վճարելը»:

Դիտարկմանը՝ կաշառք կամ թանկարժեք նվեր տալու փորձ չի կատարվե՞լ, Փաշինյանը նշել է, որ ինչ-որ պահի նման փորձեր սկսել է նկատել. «Երբ նման փորձեր տեսա, պարզապես իմ թիկնազորին հրահանգեցի, որ ոչ ոք իմ աշխատասենյակ որեւէ բան մտցնելու հնարավորություն չունենա՝ փաստաթղթերից բացի: Եվ սա խստորեն պահպանվում է»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7367 դիտում

Հայ ժողովրդին մի աչքով չնայեք. ինչ արեցիք Ղարաբաղում, Հայաստանում չի ստացվելու. Ալեն Սիմոնյան

Լավրովը կմեկնի Թուրքիա. օրակարգում նաև Անդրկովկասի տարածաշրջանում առկա վիճակն է

Որպես ապօրինի գույք հօգուտ Հայաստանի բռնագանձվել է 5 մլն դրամ արժեքով ավտոտնակ. վարչապետ

Զազրելի և դատապարտելի է, երբ արցախցիներին փորձում են ներքաշել քաղաքականության մեջ որպես գործիք. Հակոբյան

Ես հրաժարական չեմ տալու. Արմեն Մելիքբեկյան

Զինվորների նստելու ընթացքը մանիպուլացվել է՝ ներկայացվելով իբրև խոնարհում ողջունելիս. դատախազության հերքումը

ՀՖՖ-ի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում. կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել այդ աթոռին. Մելիքբեկյան

Ականի պայթյունի հետևանքով ՊՆ զինծառայող է վիրավորվել

Բելգիայի Սենատի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Այդ երկրները համբուրում են իմ հետույքը. Թրամփն անսապասելի հայտարարություն է արել. տեսանյութ

Վիճակագրությունը մտահոգիչ է. տարեկան կտրվածքով ամեն օր ՃՏՊ-ի զոհ է դառնում միջինում 1 մարդ. Քոչարյան

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ավելի լավ և ավելի ճշգրիտ քարտեզներ չկան. ԱԳՆ

Ինչպիսի՞ն է «Էքսպո 2025, Օսակա» համաշխարհային ցուցահանդեսի հայկական տաղավարը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ գերիների արձակման և ՀՀ անվտանգության ապահովման կոչով

Պատրաստ ենք Հայաստանի հետ վստահություն ստեղծելու ուղղությամբ փոքր քայլեր սկսել. Ալիև

Հայտնի է հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են

Յուրաքանչյուր աշակերտ իր հաջողությամբ ոչ միայն իր ապագան է կերտում, այլև մեր երկրի ու քաղաքի. Ավինյան

Եվս մեկ անվճար մուտք բիզնես-սրահներ․ IDBank

Սուտն էլ պիտի չափ ունենա. Ալեքսանյանը՝ Մարտուն Գրիգորյանին համայնքապետ ընտրելու առաջարկի և իբր մերժման մասին

Մենք այս տարի լավ պրծանք. Գագիկ Սուրենյան

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Մենք փնտրում են ոչ թե կարճաժամկետ շահույթ, այլ երկարաժամկետ գործընկերություն. Պապոյանը՝ Կոնգոյի փոխվարչապետին

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից կրակ չի բացվել, Ադրբեջանը հերթական անգամ մանիպուլացնում է

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ

Փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Ֆրանսիայում մեկնարկել են «Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» խորագրով միջոցառումները

30 կմ առանց կանգառի. վարչապետը հերթական հեծանվային արշավից տեսանյութ է հրապարակել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն. տեսանյութ

Ուժը բռնության մեջ չէ. Լուսինե Թովմասյանն անդրադարձել է Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառմանը

Մեր երեխաները պետք է ունենան վերլուծելու, մտածելու կարողություն, պատասխանատվություն կրելու հմտություն. Ավինյան

Անցորդից բջջային հեռախոս հափշտակած երիտասարդը ձերբակալվել է

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարները կրթության և մշակույթի ոլորտում

«Բենթլի»-ի վարորդը ձերբակալվել է․ ինչ է հայտնաբերվել նրա խուզարկությամբ. լուսանկար

Իրան-ԱՄՆ փոխադարձ «մկանների ցուցադրությունը» արդյոք կվերածվի պատերազմի, և ինչ հետևանքներ կունենա. մանրամասներ

Ըմբշամարտի ԵԱ. Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հայտնի է Ստամբուլում կայանալիք ռուս-ամերիկյան նոր բանակցությունների օրը

Հորդորում ենք լինել զգոն. Երևանում և մարզերում պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել. տեսանյութ

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի մարզում. ժամանակացույց