Պարտավոր չենք պաշտոնյաների անհեթեթ մտքերը ծածկել. «Իմ քայլում» սուր քննադատել են փոխնախարարին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում թեժ քննարկել են ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հունվարի 30-ին հայտնած աղմկոտ կարծիքը: Փոխնախարարը Հարկային օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկման ժամանակ, մասնավորապես, հայտարարել է. «Այսօր եթե մենք փաստաբանական ծառայություններն ազատենք ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում, կներեք բառիս համար, նաեւ հանցագործները։ Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործներին»:

Նրա այս խոսքերն այնքան են զայրացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որ փոխնախարարի կարծիքը քննարկվել է մի քանի պատգամավորների կողմից: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ փակ քննարկման ժամանակ պատգամավորներից մեկը հայտարարել է, որ ապշած է: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ պատգամավորներից մեկն էլ առաջարկել է քննարկել եւ հասկանալ, թե փոխնախարարի այս կարծիքի շուրջ ինչ միասնական դիրքորոշում պետք է հայտնեն, քանի որ լրագրողները սկսելու են աջ ու ձախ հարցեր տալ: Այս կարծիքը փակ քննարկման ժամանակ հայտնել է Արուսյակ Ջուլհակյանը: Նա միաժամանակ փոխնախարարի հայտարարութունը համարել է հակասահմանադրական:

Արուսյակ Ջհուլակյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով քննարկմանն ասաց, որ փոխնախարարի հայտարարությունը խմբակցության նիստում չի քննարկվել, բայց եւ նշեց, որ փոխնախարարի ձեւակերպումները համարում է անընդունելի: «Ես անձամբ գնահատում եմ վատ եւ անընդունելի, բայց ես չէի ասի, որ այդ թեմայով խմբակցությունում քննարկում է եղել: Ես չեմ կարող ասել, թե որոնք են լինելու հետագա գործողությունները: Ամեն դեպքում այս հարցը դեռ կքննարկվի: Այլ մեկնաբանություն չեմ ուզում տալ»:

Պատգամավորներից Հովհաննես Հովհաննիսյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ հարցին անդրադարձել են մի քանի պատգամավորներով:

«Երեկ եմ տեսել հայտարարությունը, դեռ չեմ հասցրել խորանալ: Մի մասն ասում է, որ ոչ նորմալ ձեւակերպում է տվել, այդ միտքը չի ունեցել: Երեկ մենք խմբակցությունով՝ մի քանի հոգով քննարկել ենք, հիմա փորձում ենք հասկանալ՝ ինչ է նկատի ունեցել, որ ռեակցիա կարողանամ տալ»,- ասաց Հովհաննիսյանը:

Մեզ հայտնի դարձավ, որ Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարել է, թե իրենք պարտավոր չեն կառավարության անդամների ասած անհեթեթ մտքերը ծածկել, կամ պետք է լռեն կամ քննադատեն, ինքը քննադատության կողմնակից է:

«Հայկական ժամանակ»-ը Հովհաննես Հովհաննիսյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյո՞ք անձամբ ինքն այդ քննարկման ժամանակ ասել է, որ պետք է քննադատել նման հայտարարություները եւ պարտավոր չեն կառավարության անդամի անհեթեթ մտքերը ծածկել, Հովհաննիսյանը նկատեց. «Ներքին խոսակցության մեջ նման բան ասվել է, բայց ես միշտ էլ ասել եմ, որ օրենսդիրը պետք է հակակշռի գործադիրին: Այսինքն՝ եթե տեսնում է, որ գործադիրը որեւէ բան այն չի անում, օրենսդիրը պարտավոր չի լռել»:

Այնուհանդերձ նկատենք, որ խորհրդարանական մեծամասնության ներսում ցանկություն կա չլռել եւ բարձրաձայնել գործադիրի անդամների թերությունների եւ  «սայթակումների» մասին: Սակայն փաստ է, որ այդ մասին բարձրաձայնելու մշակույթը դեռ չի ձեւավորվել Հայաստանի քաղաքական գործիչների շրջանում:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ Փաստաբանական ծառայությունների հարկման համակարգին առնչվող հարցի քննարկ­ման ժամանակ իր հնչեցրած միտքը պետք է ընկա­լել այլ տրամաբանության մեջ, եւ ոչ թե ընդհանուր մտքից կտրված մեկ­նա­բա­նություններ կատարել:

«Շատ կարեւոր է նաեւ այն, թե ովքեր են օգտվում փաստաբանական ծառայու­թյուն­նե­րից, այսինքն՝ թե ովքեր են ցածր հարկային բեռի շահառուները: Այս առու­մով, եթե, օրինակ, փաստաբանական ծառայություններից օգտվում է ինչպես այն քաղա­­­քացին, որի օրինական շահերն ու իրավունքները կոպտորեն ոտնահարվել են, այն­պես էլ հնարավոր հանցագործություն կատարած քաղաքացին, ապա ինչ հիմնավորմամբ պետք է պետությունը սուբ­սիդավորի ենթադրյալ հան­ցագործի կողմից իր պաշտպանության վրա կատարվող ծախսերի մի մասը»:

Ըստ Արման Պողոսյանի՝ ցածր հարկային բեռի կիրառությունը որեւէ հիմնավորում չունի, քանի որ սոցիա­­լական պետությունում պետք է իրականացնել ճիշտ հակառակ քաղաքականությունը. պետք է հասարակության վճարունակ խմբերին լիարժեք հարկել, կուտակել անհրաժեշտ չափի բյուջետային միջոցներ եւ պետության վերաբաշխիչ գործառույթի ներքո դրանք ծախ­սել հանրօգուտ նպատակներով, այդ թվում, օրինակ, հանրային պաշտպանի ինստիտուտի զար­­գացման նպատակով՝ դրանով իսկ փաստաբանական ծառայությունները ավելի մատ­­չելի դարձնելով հասարակության ոչ վճարունակ խմբերի համար:

Այսինքն՝ փոքրամասնության շահը պետք է ստորադասվի մեծամասնության շահին: Ինչ վերաբերում է քննարկման ընթացքում հնչած «հանցագործ» եզրույթի կիրառությանը, ապա, Պողոսյանի խոսքով, հարցն անհրաժեշտ է դիտարկել ոչ թե իրավական տերմինաբանությամբ, այլ որպես ծառայության շահառու:  

«Բերված օրինակով ընդամենը նպատակ է դրվել քննարկ­ման առարկա դարձնել այն հարցը, թե որտեղից պետք է հավաքագրվեն եւ ինչ առաջ­նահերթություններով պետք է ծախսվեն հանրային միջոցները, որպեսզի բնակչության սոցիա­լապես անապահով եւ խոցելի խմբերը առավելագույնս պաշտպանված լինեն»,- եզրափակեց Արման Պողոսյանը:

Տպել
4845 դիտում

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել