Ո՞ր կառույցն է իրականացնելու լուծարվող ՊՈԱԿ-ի գործառույթները. փոխնախարարի պարզաբանումը` Գորգիսյանի հարցին

Երեկ ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կազմի մեջ մտնող «Հայաստանի ավտոմոբիլային ավտոճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը լուծարվում է:

Նա նշեց, որ այդ ՊՈԱԿ-ի կազմում գտնվում էին 5 բաժիններ, որոնք կատարում էին հետեւյալ 5 կարեւոր գործառույթները`

1. Հանրապետական նշանակության ճանապարհների գնահատման աշխատանքներ:

2. Հիմնանորոգման ենթակա ճանապարհահատվածների մասով տեխնիկական առաջադրանքների կազմման բաժին:

3. Ճանապարհների միջին եւ հիմնական նորոգման ենթարկվող հատվածների որակական հսկողություն:

4. Ճանապարհների անձնագրավորում:

5. Ճանապարհների երթեւեկության ինտենսիվության չափում եւ այլ նմանատիպ գործառույթներ:

Գորգիսյանը նշում է, որ այս ՊՈԱԿ-ը փակվում է եւ չի նշվում, թե որ կառույցը եւ ինչպես է իրականացնելու այս կարեւորագույն գործառույթները եւ թե արդյոք որեւէ այլ կառույցում կան համապատասխան մասնագետներ: Պատգամավորը նաեւ նշեց, որ այս ամենի պարզաբանման համար դիմել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Այդ ՊՈԱԿ-ին փոխարինելու է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներսում նոր ձեւավորվող կառուցվածքային ստորաբաժանումը, որի հիմքում լինելու է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ը»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ո՞ր կառույցը եւ ինչպես է իրականացնելու վերոնշյալ ՊՈԱԿ-ի գործառույթները:

Բադալյանի խոսքով՝ այդ գործառույթները տեղափոխվելու են նախարարություն եւ իրականացվելու են հենց այդ վարչության կողմից. «Այսինքն, մեր կողմից իրականացվում է կոնսոլիդացիա` մեկ նախարարությունում ավելի խոշորացված վարչություններով այդ գործառույթները իրականացնելով»:

Մեր հարցին, թե ովքե՞ր են իրականացնելու այդ աշխատանքը, Բադալյանը պատասխանեց. «Բնականաբար, մենք նույն անձնակազմը նախատեսում ենք տեղափոխել նախարարության կազմ եւ իրականացնել աշխատանքները հենց նույն կազմով»:

Մեր հարցին, թե փաստորեն այս ամենից ՊՈԱԿ-ի իրականացրած աշխատանքը չի՞ տուժելու, Բադալյանը պատասխանեց. «Բնականաբար, եւ մենք հավատացած ենք, որ դրանից ոչ միայն չի տուժելու այլ նաեւ օգուտ է լինելու: Այսինքն, մենք կարողանալու ենք ավելի արդյունավետ իրականացնել մեր առջեւ դրված աշխատանքները»:

Հարցին՝ որն է պատճառը, որ մինչ այժմ չէր հայտարարվել, թե ՊՈԱԿ-ի լուծարումից հետո ո՛ր կառույցն է իրականացնելու գործառույթը, Բադալյանը պատասխանեց. «Քննարկումները սկսել էին անցած տարվա օգոստոս ամսից, երբ 2019 թվականի բյուջեի հայտն էր քննարկվում: Առհասարակ տարբեր տեսակի ՊՈԱԿ-ները եւ կազմակերպությունները լուծարելու եւ նախարարության կազմ տեղափոխելու հարցն էր քննարկվում` որպես պատասխանատու ստորաբաժանում:

Բնականաբար, դա միանգամից իրականացնելու գործընթաց չէ, դա մենք պետք է նախապատրաստենք, ուսումնասիրենք: Այսինքն, լուծարման գործընթացն այդ քայլերից մեկն է եւ դա սկսել ենք իրականացնել»:

Մեր դիտարկմանը, եթե աշխատակիցների քանակը չէր պակասելու եւ նույն մարդիկ տեղափոխվելու էին այլ ստորաբաժանում՝ նույն աշխատանքը կատարելու, էլ ի՞նչ իմաստ կաՐ ՊՈԱԿ-ը լուծարելու, Բադալյանն արձագանքեց. «Բնականաբար« որոշ աշխատակիցների քանակ կրճատվելու է: Տվյալ ՊՈԱԿ-ը« ունենալով 50 հաստիքային աշխատող, ուներ տնօրեն եւ 4 փոխտնօրեն: Մեր կարծիքով՝ դա ավելորդություն է եւ արդեն ՊՈԱԿ-ի կազմում կրճատման` օպտիմալացման գործընթացը սկսել ենք: Իսկ արդեն նախարարության կազմում լինելով, բնականաբար որոշ աշխատակիցներ կարող են կրճատվել, օրինակ` հաշվապահության կամ փաստաթղթաշրջանառության եւ այլն: Սա մյուս կողմից թույլ կտա մնացած աշխատակիցների աշխատավարձերի բաձրացում եւ ընդհանուր գործառույթների ավելի արդյունավետ իրականացում»:

Բադալյանը նշեց, որ ՊՈԱԿ-ում հաստիքային 50 աշխատակից կար, նոր կառուցվածքով որոշակի կրճատում եղավ եւ դարձավ 43 աշխատակից, իսկ տեղափոխման արդյունքում մի փոքր էլ այդ թիվը կնվազի:

Մեր հարցին, թե էլի կա՞ն ՊՈԱԿ-ներ նախարարության ենթակայության տակ, որոնք նախատեսված է լուծարել, Բադալյանը պատասխանեց. «Նախատեսվում են նաեւ այլ ՊՈԱԿ-ներ, սակայն այդ մասին կհրապարակենք, երբ ավելի առարկայական կլինի: Նախատեսվում է այլ ՊՈԱԿ-ներ բերել նախարարության ստորաբաժանումների տեսքով, ինչը թույլ կտա նաեւ նախարարության ներսում մասնագիտական կարողությունների բարձրացում»:

Տպել
2891 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը