Հայաստանի ֆուտբոլի առաջնությունն «արձակուրդում» է, սակայն համացանցում ֆուտբոլային քննարկումները թեժ են: Օրերս կրկին ակտիվացել են հայկական ակումբներում լեգեոներների թվի սահմանափակում մտցնելու մասին խոսակցությունները: Դրանք համացանցում մեծ աղմուկ բարձրացրին, նույնիսկ վեճի առիթ դարձան: Թեման վերաբացեց ՀՀ հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը: Ֆեյսբուքյան իր էջում նա առաջարկեց կիրառել սահմանափակումը: Մի քանի ֆուտբոլիստներ համաձայնեցին: Խոսեցին նաեւ մարզիչները: Կոշտ բնորոշում տվեց Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Նա գաղափարը հիմարություն անվանեց, ինչից հետո մի քանի ֆուտբոլիստների ու նրա միջեւ առցանց լեզվակռիվ սկսվեց:

Այս կանոնին կողմ արտահայտվող ֆուտբոլիստները վստահեցնում են, որ սա հայկական ֆուտբոլը զարգացնելու հիմնական ճանապարհներից է: Ըստ նրանց՝ այդպիսով հայ խաղացողները, հատկապես երիտասարդներն ավելի շատ խաղաժամանակ կստանան, կբարձացնեն իրենց որակները ու կհամալրեն հավաքականը: Մյուս կողմից, սակայն, սահմանափակման կիրառման դեպքում հայկական ֆուտբոլն ընդհանրապես եւ ակումբները մասնավորապես առերեսվելու են նոր իրողության ու խնդիրների, ու, ըստ այդմ, մի շարք հարցեր են առաջանում, որոնց մասին խոսում են նաեւ գաղափարը չընդունողները:

Նախ, որքանո՞վ սա առողջ մրցակցային դաշտ կստեղծի հայկական ֆուտբոլում: Ցանկացած սահմանափակում ցանկացած ոլորտում սովորաբար ոչ թե բարձր մրցակցություն է ապահովում ու նպաստում մրցունակությանը, այլ հակառակը՝ լճացման պատճառ դառնում:

Արդյո՞ք դա բացասաբար չի անդրադառնա նույն հայ ֆուտբոլիստների մոտիվացիայի վրա: Չէ՞ որ նրանք կարող են, այսպես ասած, թուլանալ՝ իմանալով, որ միեւնույն է իրենք են խաղալու, քանի որ հայ ֆուտբոլիստների քանակը քիչ է, ու ակումբը չի կարող ուրիշին գտնել, իսկ այլ երկրի ներկայացուցչի չի կարող բերել, որովհետեւ սահմանափակում կա:

Հայ ֆուտբոլիստների քանակը կբավարարի՞: Ակումբների մեծամասնությունը չունի սեփական ակադեմիա: Այս պարագայում, օրինակ, «Փյունիկն» ու «Բանանցը», որոնք դպրոցներ ունեն, ինչպես մի առիթով ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշել է, ուրիշներին չեն տա իրենց որակյալ կադրերին: Հետեւաբար մյուս թիմերը ստիպված կլինեն բավարարվել այն թույլ խաղացողներով, որոնք «Փյունիկից» ու «Բանանցից» դուրս կմնան: Գումարած սրան, վերջին ամիսներին ՀՖՖ-ից մի քանի անգամ նշել են, որ կա ընդամենը մոտ 120 հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ:

Այդ դեպքում քանի՞ կամ ի՞նչ որակի թիմեր կարող է ունենալ Հայաստանն այս քանակության ֆուտբոլիստներով ու լեգեոներների սահմանափակմամբ: Այս պայմաններում սահմանափակման դեպքում ակումբները կսկսեն միմյանց դեմ պայքարել հայ ֆուտբոլիստի համար կամ փորձել արտասահմանում հանդես եկող հայերին ձեռք բերել: 2 դեպքում էլ ֆուտբոլիստներին համոզելու համար ակումբները ստիպված կլինեն բարձր աշխատավարձներ առաջարկել: Կկարողանա՞ն այդպես գոյատեւել՝ հաշվի առնելով, որ լեգեոներներից հրաժարվելու ու տեղի կադրերով բավարարվելու դեպքում եվրագավաթներում իրենց մրցունակությունը կընկնի ու ՈՒԵՖԱ-ից ստացվող գումարները կնվազեն:

Բացի այդ՝ արդյո՞ք լեգեոներներն են խանգարում հայերին աշխատել իրենց վրա, աճել ու զարգանալ: ՀՀ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, որը նույնպես, ինչպես Գյուլբուդաղյանցն ու Խաշմանյանը հիացած չէ լիմիտի գաղափարով, կարծում է, որ այդպես չէ: Նա վստահ է, որ ուժեղ ֆուտբոլիստը կարող է հաղթել ցանկացած մրցակցությունում, իսկ, եթե որեւէ մեկը չի կարողանում, ապա նա ոչ թիմին օգուտ կտա, ոչ էլ ընտրանուն: Մասնագետն այսօրվա օրինակով ցույց է տալիս, որ ուժեղը կարող է իր տեղը գտնել:

«Իմ կարծիքով՝ սահմանափակումը ճիշտ չէ այս պահին, որովհետեւ կլինի արհեստական: Այն ուժեղ ֆուտբոլիստները՝ հայ ֆուտբոլիստները, որոնք խաղում են ՀՀ առաջնությունում, այսպես թե այնպես իրենց տեղն ունենալու են: Սա ազնիվ, արդար մրցակցություն է. ով ուժեղ է, նա էլ կխաղա: Իմ կարծիքով՝ այն ֆուտբոլիստները, որոնք կարող են ՀՀ հավաքականում հայտնվել, իրենց տեղը հաստատ ունենալու են: Վերցնենք, օրինակ, «Փյունիկը». Ալիկ Առաքելյանը, Պետրոս Ավետիսյանը, Էրիկ Վարդանյանը, Հայրապետյան Վահագնը, բոլորն էլ գրեթե... եթե վնասվածքներ չեն ունենանում, հիմնական կազմի խաղացող են: Եթե ֆուտբոլիստը որակ չունի, բայց ստիպված են նրան խաղացնել, որովհետեւ սահմանափակում կա, դա ոչ թիմի համար է օգտակար, ոչ էլ ազգային հավաքականի»,- ասում է մասնագետը:

Այս ամենի հետ մեկտեղ հեռու չգնանք, մենք ինքներս ունենք սահմանափակման այդ փորձը: Մի քանի տարի արգելքը գործում էր օտարերկրացի դարպասապահների վրա: Ընթացքում, այո՛, հայ դարպասապահներն ավելի շատ խաղաժամանակ ստացան, բայց դա չօգնեց, որ Ռոման Բերեզովսկու՝ կարիերան ավարտելուց հետո հավաքականի դարպասում խնդիրները վերանան:  

Ի վերջո մի՞թե հայկական ֆուտբոլը միայն ազգային հավաքականներն են: Հայաստանի առաջնությունը հայկական ֆուտբոլ չէ՞: Վերջին մի քանի տարիների ընթացքում Բարձրագույն խմբի առաջնության դիտարժանությունն անընդհատ ընկնում էր: Ընթացիկ մրցաշրջանում, սակայն, այլ պատկեր է. թիմերն ավելացել են, դիտարժանություն նույնպես կա, եւ այդ պայմանններն ապահովվում են նաեւ լեգեոներների շնորհիվ: Արժե՞ զոհաբերել ՀՀ առաջնությունը:

Ամեն դեպքում հարցն օրակարգում է, ու ՀՖՖ-ն լրջորեն զբավում է դրանով: 3-4 ամիս առաջ ձեւավորվել է ժամանակավոր կոմիտե, որը բաղկացած է ֆեդերացիայի ներկայացուցիչներից եւ Բարձրագույն ու Առաջին խմբերի ակումբների նախագահներից: Կոմիտեն պարբերաբար քննարկում է առաջնության խնդիրները: Թեմաներից մեկը լեգեոներների սահմանափակումն է: ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը նշել է, որ ֆեդերացիան հարցում է ուղարկել ակումբներին մինչեւ փետրվարի 15-ը նրանց պաշտոնական տեսակետները պարզելու համար: Նա նաեւ ընդգծել է, որ ՀՖՖ-ն այս հարցի վերաբերյալ որոշում չի կայացրել եւ դիրքորոշում չունի:

Տպել
2536 դիտում

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Միջադեպ է տեղի ունեցել Իրանի նախագահին տեղափոխած ուղղաթիռի հետ․ դեպքի վայր են մեկնել փրկարարական խմբերը

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է