«Նատալի Ֆարմը» ՏՄՊՊՀ-ին կներկայացնի թունաքիմիկատների թանկացման հիմնավորումները. հարուցվեց վարչական վարույթ

06/02/2019 schedule10:31

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ թունաքիմիկատների ներկրմամբ զբաղվող «Նատալի Ֆարմ» ընկերության հանդեպ:

Նկատի ունենալով առաջիկայում գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, Հանձնաժողովը կատարել է լայնածավալ ուսումնասիրություն թունաքիմիկատների շուկայում: Այն իր մեջ ընդգրկել է շուկայի կառուցվածքի և մրցակցային իրավիճակի վերլուծությունից մինչև գնագոյացում՝ ողջ շղթան:

Գյուղատնտեսության բնագավառում ներգրավված են շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսություններ, որոնք փաստացի իրենց արտադրանքի մշակման ժամանակ օգտագործում են տարբեր տեսակի թունաքիմիկատներ: Այս հանգամանքը փաստում է, որ գյուղատնտեսական արտադրանքի վրա էական ազդեցություն ունեն թունաքիմիկատների շուկայում տեղի ունեցող զարգացումները, ինչն էլ իր հերթին ուղղակի անդրադառնում է հայկական գյուղ մթերքների վերջնական գնի ձևավորման վրա: Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ մեր երկիր հիմնականում ներկրվում և իրացվում է 3 տիպի թունաքիմիկատ՝ միջատասպան դեղեր (ինսեկտիցիդներ ), մոլախոտերի դեմ դեղեր ( հերդիցիդներ) և հակասնկային հիվանդությունների համար կիրառվող դեղեր ( ֆունգիցիդներ): Ներկրման հիմնական երկրներն են Չինաստանը, Շվեյցարիան, Վրաստանը, Հնդկաստանը և Գերմանիան:

Հանձնաժողովի վերլուծությունն ընդգրկել է 2017-18 թվականները, որոնց համաձայն վերոնշյալ երեք խումբ թունաքիմիկատների ներկրման և իրացման մասով էլ առկա են խոշոր ընկերություններ: Ընդհանուր առմամբ շուկայում գործում է 12 ընկերություն, որոնցից առաջատար ընկերության՝ «Նատալի Ֆարմի» մասնաբաժինը կազմել է 44 տոկոս, երկրորդը «Հրաշք այգին» է՝ 31 տոկոս մասնաբաժնով, իսկ մնացած թվով 10 ընկերությունների մասնաբաժինները միասին կազմում է շուկայի 25 տոկոսը: Համաձայն մրցակցության օրենսդրության դրույթների, նշված ընկերություններն ունեն գերիշխող դիրք և իրենց գործունեության ընթացքում պարտավոր են պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Թունաքիմիկատների շուկայի ուսումնասիրությունը փաստում է, որ 2018-ին «Նատալի Ֆարմը» բարձրացրել է վաճառքի գինը, ինչը կարող է հանդիսանալ գերիշխող դիրքի չարաշահում: Գնի բարձրացման պատճառներն ուսումնասիրելիս, ակնհայտ է դառնում, որ իսկապես, 2018 թվականին 2017-ի համեմատ բարձրացել են որոշ տեսակի թունաքիմիկատների ներկրման գները, ինչն օբյեկտիվորեն կարող էր որոշակի գնաճի հանգեցնել: Սակայն, գյուղացիական տնտեսություններին այն վաճառվել է անհամեմատ բարձր արժեքով, այսինքն ըստ էության վաճառքի գինը բարձրացել է շատ ավելի մեծ չափով, քան ձեռքբերման արժեքները և այլ ծախսերը միասին:

Այսպես. 2017 թվականի առաջին կիսամյակում դիտարկվող ապրանքների ինքնարժեքը կազմել է 1 900 դրամ, իսկ մանրածախ վաճառքի գինը՝ 2 500 դրամ (+600), իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում ինքնարժեքը եղել է 2 100, իսկ վաճառքի գինը՝ 3 100 դրամ (+1000) : Այսպիսով, կարող ենք փաստել, որ թեև ինքնարժեքն աճել է 10 տոկոսով, սակայն վաճառքի գինը ավելի քան կրկնակի՝ 24տոկոսով, ինչը հանգեցրել է նաև ընկերության շահութաբերության աճին:

Վերոնշյալ խնդիրների հիման վրա Հանձնաժողովը իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող «Նատալի ֆարմ» ընկերության նկատմամբ հարուցեց վարչական վարույթ՝ առաջիկայում խնդիրը առավել մանրամասն ուսումնասիրելու, ինչպես նաև տնտեսվարողից տեղեկատվություն և հիմնավորումներ պահանջելու նպատակով, տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2691 դիտում

Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերը

Ucom-ի աջակցությամբ Տաշիրում ամփոփվեց «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումը

Գյումրիում քոչարյանական ուժերի հաղթանակով ցնծացող բոյկոտիստ դերասանը իսպառ պատռեց դիմակը. Չախոյան

Չինաստանում թռչող տաքսիներին առաջին արտոնագրերն են տրվել. տեսանյութ

Թաիլանդում զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավը բռնկվել է հենց ջրի վրա. կան տուժածներ

Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Մյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2700-ը

Անհավանական է դառնում Գյումրիում ՀՀԿ-ի և Քոչարյանի թեկնածուների միությունը. Դալլաքյան

Եթե ինքն էլ միանա Ղուկասյանին՝ կստացվի, որ ՔՊ-ն բացարձակ ճիշտ էր, իսկ ինքը բացարձակ ստախոս է. Հարությունյան

Մարտունիի Վաղաշեն բնակավայրի մանկապարտեզը հիմնանորոգված է. տեսանյութ

Ադրբեջանցի գործընկերս հրապարակայնորեն մերժել է հանդիպման առաջարկը, բայց այն մնում է սեղանին. Խանդանյան

Ինչ եղանակ է սպասվում ապրիլին. Սուրենյանը նորություն է հայտնել

Ով կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում

Եթե քաղաքական դասավորվածության մեջ որևէ փոփոխություն կա, ապա այն հօգուտ ՔՊ-ի է. Գալջյանը մանրամասնել է

ԱԺ-ից հաստատում են՝ ստացել են Վիլեն Գաբրիելյանի դիմումը՝ մանդատից հրաժարվելու մասին

Հայաստանի և աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ երջանկություն և բարօրություն. վարչապետ

59-ամյա տղամարդը մուտք է գործել գրադարան և բոլորի ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել

Նողկալի սեքսիստ բովանդակության, կանանց նկատմամբ բռնության արդարացման խոսք է ասում սույն անձը. Մարգարյան

Պորտուգալիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

ՃՈ տեսուչը շորթմամբ ստացած կաշառքի համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Հայցում եմ ներողություն և հայտարարում՝ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս. Վիլեն Գաբրիելյան

Մեծ թափ են ստացել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները

Սիս գյուղի բնակիչներից մեկի տան հողամասում՝ փորված փոսից, դուրս է բերվել նրա մարմինը

1 զոհ, 3 վիրավոր. խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին

Շնորհակալ եմ մեր Սարիկին հավատալու, քաղաքի վաղվա օրվա մասին մտածելու համար․ Շիրակի մարզպետ

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է․ ՄԻՊ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել է համագործակցության հեռանկարը

Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ

Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ

Բացահայտվել է 680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը. կան ձերբակալվածներ

Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. նա չի կարող մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից

Անառարկելի արձանագրում. ՀՀ ընդդիմությունը «Ալիևի միջոցով» վաստակում է իր «հանապազօրյա հացը»

Զառիթափի խաչմերուկում մեքենաներ են բախվել. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ

Ստացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան

Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ

Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել

Հաշվետվություն

Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ