«Վարչապետի աներորդի», «Ալեն Սիմոնյանի զոքանչ». Հրաչյա Հակոբյանը խոսել է Արմինե Օհանյանի թերթում տպագրած հոդվածի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանն անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթում զետեղված հոդվածին, որը վերաբերում է իր՝ բուքմեյքերական ընկերությունների գովազդը հեռուստատեսությամբ եւ առցանց տիրույթում արգելվելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:

Թերթը հեգնական տոնով է անդրադարձել Հրաչյա Հակոբյանի նախաձեռնությանը, որին նույն տոնով պատասխանել է պատգամավորը:

«Վարչապետի աներորդի, պատգամավոր Հրաչ Հակոբյանի նախաձեռնությամբ դեռ նախորդ գումարման Ազգային ժողովում օրենսդրական նախագիծ էր ներկայացվել, որով արգելվելու է բուքմեյքերական ընկերությունների գովազդը հեռուստատեսությամբ եւ առցանց տիրույթում, ինչը ֆինանսական մեծ հարված կլինի լրատվամիջոցներին, որոնք հիմնականում գովազդից են ֆինանսավորվում, իսկ Հայաստանում քանի որ տնտեսությունը չի զարգանում, ուստի, գովազդատուները հիմնականում բուքմեյքերներն են», - ասված է թերթում տպագրված հոդվածի առաջին պարբերությունում։

Հակոբյանի պատասխանը, որը նա հրապարակել է իր Facebook-յան էջում հետեւյալն է. «Վարչապետի նախկին աշխատակցուհի, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի զոքանչի թերթը իմ ներկայացրած օրինագիծը համարում է առնվազն ԶԼՄ-ների ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ դեմ ուղղված քայլ:

Պարզաբանում.

  1. Օրենքը ոչ միայն լրատվամիջոցներում բուքմեյքերական ընկերությունների գովազդը արգելելու մասին է, այլ առհասարակ բուքմեյքերական ընկերությունների բոլոր տեսակի գովազդները ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ մասին է:
  2. Ավելին, երբ օրինակ արտաքին գովազդի (վերգետնյա անցումներ, փողոցային վահանակներ, կամուրջներ, վերելակներ....) դեպքում ընդհանրապես գովազդը կարգելվի, ապա ես նախաձեռնել եմ հանդիպում, որպեսզի լրատվամիջոցների հետ քննարկենք այս հարցը եւ միգուցե կայքերում գովազդի չափի սահմանափակում լինի, կամ վիդեո տարբերակների դեպքում, վայրկյանների սահմանափակում լինի, եւ այլն:
  3. Երբ երեկ Հրապարակ օրաթերթի լրագրողի հետ հեռախոսազրույց ունեցա այս թեմայի շուրջ, այդ իսկ պահին իրենց ասացի որ իրենց ներկայացուցչին նույնպես հրավիրում եմ այսօրվա քննարկմանը: Սակայն նյութում գրել են, որ հրավեր չեն ստացել:
  4. Րոպեներ առաջ ինձ զանգահարեց Հրապարակ թերթից մի լրագրող եւ ասեց, որ ինչքանով տեղյակ է նրանք այսօրվա քննարկման հրավեր ունեն, կարող է ինքը մասնակցել այդ քննարկմանը: Եւ չնայած նրան որ հրավերը եղել է կամ լրտվականների տնօրեններին, կամ գովազդի բաժնի պատասխանատուներին, այնուամենայնիվ համաձայնեցի որ Հրապարակ թերթի ներկայացուցիչը լինի լրագրող»:
Տպել
10490 դիտում

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը