Քննարկվում է Երեւանի շտապօգնության բժիշկներին առողջության ապահովագրություն տրամադրելու հարցը

Երեւանի «Շտապբուժօգնություն» ընկերության աշխատակիցները օրակարգ են թելադրել պատկան մարմիններին: Վերջիններս սկսել են ուղիներ որոնել՝ նրանց առաջ քաշած խնդիրները փոքրիշատե լուծելու համար:

Ինչպես հայտնի է, նշված ծառայության որոշ բժիշկներ օրերս աշխատանքից ազատման դիմումներ էին գրել՝ իրենց այդ քայլին հաղորդելով հանրային հնչեղություն եւ ուշադրություն բեւեռելով ոլորտում տարիներ շարունակ կուտակված խնդիրների վրա: Նրանք դժգոհում էին գերծանրաբեռնված աշխատանքից, ցածր վարձատրությունից, բժշկական ապահովագրություն չունենալուց, հանգստի իրավունքից զրկված լինելուց եւ այլն:

Իր հերթին բնակչությունը ժամանակ առ ժամանակ բողոքում է կանչերը ուշացումով սպասարկելուց, երբեմն դրա անդառնալի հետեւանքներից: Ոլորտի պատասխանատուներն էլ նկատում են, որ դա հաճախ պայմանավորված է լինում ստացվող կանչերի չափից ավելի մեծ քանակով, որոնք իրականում շտապ օգնության ծառայություն չէ, որ պետք է ուղղվեին: Աշխատանքից ազատման դիմում գրած բժիշկներն ընդգծել էին, որ 24 ժամ տեւող մեկ հերթապահության ընթացքում սպասարկում են 20, ընդհուպ մինչեւ 30 կանչ: Ասել է թե՝ աշխատելով ըստ էության անընդմեջ:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն գործում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ: Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը հայտնում է ծառայությունում սպասվող համակարգային լուծումների մասին: Ըստ այդմ,

  1. Առաջիկայում նախատեսվում է բնակչությանը իրազեկման նպատակով ներկայացնել տեսահոլովակներ, որտեղ մանրամասն կներկայացվի, թե որ դեպքերում է անհրաժեշտ դիմել «Շտապբուժօգնության» ծառայությանը եւ որ դեպքերում կարող են դիմել քաղաքացուն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություն:
  2. Աշխատանքներ են տարվում ծառայության կանչերի թիվը նվազեցնելու նպատակով ԱԱՊ օղակ-շտապ բուժօգնության ծառայություն կապը ամրացնելու ուղղությամբ: Միաժամանակ՝ ԱԱՊ օղակին հանձնարարվել է ակտիվ այցեր կատարել խրոնիկ հիվանդություններով տառապող քաղաքացիներին՝ մշտական կապ պահպանելով վերջիններիս հետ: Վերը նշված աշխատանքների շնորհիվ արդեն իսկ նվազել է ծառայության կանչերի քանակը՝ օրական տատնվելով 707-740-ի սահմաններում՝ նախկին 880-960 կանչի փոխարեն:
  3. Երեւանի քաղաքապետի անմիջական հսկողության ներքո է գտնվում նաեւ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ենթակայանների շենքային պայմանների բարելավման հարցը՝ աշխատակիցների աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով: Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:
  4. ՀՀ առողջապահության նախարարության հետ ակտիվ քննարկման փուլում է գտնվում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի թվով 540 աշխատակիցների առողջության ապահովագրության հարցը:

Շտապ բուժօգնության ծառայությունում առկա իրավիճակին անդրադարձել է նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: «Մեծացել է «Շտապբուժօգնություն» ընկերությանը հատկացվող բյուջեն, որի սահմաններում կփորձենք որոշ չափով բարելավել ե՛ւ աշխատանքային պայմանները, ե՛ւ ընդլայնել 1-03 ծառայության հնարավորությունները»,- ասել է նա: Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից մանրամասնեցին, որ 2018 թվականին «Շտապբուժօգնություն» ընկերությանը հատկացվել է 1 մլրդ 298 մլն դրամ, 2019-ի բյուջեով այդ գումարը հասցվել է 1 մլրդ 351 մլն դրամի: Տարբերությունը կազմում է 53 մլն դրամ:

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը նույնպես անդրադարձել է շտապ օգնության ծառայությանը՝  բնակչությանը հիշեցնելով իրենց իրավունքների ու նաեւ այն մասին, թե որ դեպքերում է հարկավոր դիմել նշված ծառայությանը: Ընդգծվում է, որ հանրապետության ամբողջ տարածքում շտապ բժշկական օգնությունը ցուցաբերվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակնեում՝ ապահովելով արտահիվանդանոցային անհետաձգելի շտապ բուժօգնություն եւ հոսպիտալացում:

Շտապ օգնության կայանը անվճար շուրջօրյա անհետաձգելի բժշկական օգնություն պետք է ցուցաբերի հետեւյալ իրավիճակներում.

  • 1) հանկարծակի առաջացած հիվանդությունների դեպքերում,
    2) դժբախտ պատահարների դեպքերում,
    3) քրոնիկ հիվանդությունների սրացումների ժամանակ, եթե դրանք պահանջում են անհետաձգելի բժշկական օգնություն,
    4) վարակիչ հիվանդությունների բռնկումների ժամանակ, եթե կա անհետաձգելի բժշկական օգնության կամ պացիենտների հոսպիտալացման անհրաժեշտություն,
    5) արտակարգ իրավիճակների ժամանակ:

Բոլոր այն դեպքերում, երբ տրված կանչը հնարավոր է սպասարկել այն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում, որտեղ գրանցված է տվյալ պացիենտը, դիսպետչերի խորհրդատվությունից հետո կանչը հեռախոսազանգով փոխանցվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությանը:

Առողջապահական տեսչական մարմինը նաեւ իրազեկում է, թե կանչը գրանցվելուց հետո ինչ ժամանակահատվածում պետք է սպասել շտապ բուժօգնության անձնակազմին: Երեւանում եւ մարզերի քաղաքային բնակավայրերում կանչը ստանալուց հետո բրիգադի՝ կանչի վայր ժամանման տեւողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն` բացառությամբ ձմեռային ամիսներին, երբ բրիգադի ժամանման առավելագույն ժամանակը կարող է հասնել 20 րոպեի` ելնելով ճանապարհային երթեւեկության չնախատեսված բարդություններից: Գյուղական համայնքներից ստացված կանչերի դեպքում բրիգադի ժամանման տեւողությունը չպետք է գերազանցի 30 րոպեն՝ կախված գյուղական համայնքի հեռավորությունից եւ տեղանքային, կլիմայական պայմաններից: Կանչը սպասարկող բրիգադը տեղում օգնություն ցուցաբերում է առավելագույնը 30 րոպեի ընթացքում: Այն դեպքերում, երբ սահմանված ժամկետում ձեռնարկված միջոցառումները դրական տեղաշարժ չեն արձանագրում, կազմակերպվում է պացիենտի տեղափոխումը տվյալ պրոֆիլի հիվանդանոցային բժշկական կազմակերպություն: Վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտության դեպքում պացիենտի տեղափոխումը կատարվում է անհապաղ: Հոսպիտալացման ենթակա պացիենտին, որին տեղափոխել է շտապ օգնության մեքենան, հիվանդանոցը մերժելու իրավունք չունի:

Հ.Գ.-1 Մի ուշագրավ վիճակագրություն, որը վերաբերում է Երեւանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին: Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի փոխանցմամբ, կանչերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 49 քաղաքացի ամեն օր, օրական 4-5 անգամ «կանչում» են շտապ օգնություն:

Հ.Գ.-2 Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ մարզերում գործող շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցներն արդեն իսկ ընդգրկված են բժշկական ապահովագրություն ունեցողների խմբում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4053 դիտում

Սեյրան Օհանյանի բանկա-բութուլկեքը փոխարինված են ամրոցներով. ինչ կրակոցներ են սահմանին. Քոչարյանը մանրամասնել է

Առաջիկա ժամերին կանխատեսվում է ուժեղ G3 գեոմագնիսական փոթորիկ

Ամփոփվել է «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը

Կիսակառույց շինությունում կնոջ դի է հայտնաբերվել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Մետրոպոլիտենի գործարկումից ավելի քան 40 տարի անց առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները. տեսանյութ

Վարդան Սարգսյանը հայր է դարձել. հաղորդավարը լուսանկար է հրապարակել նորածին որդու հետ

Մամուլ կա. է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ. Աննա Հակոբյանը Թումանյանից մեջբերում է արել

Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին

Ինչ հարցեր են Բաքվում քննարկել Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը

Արմեն Գրիգորյանն ու Վիվիան Լունելան քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքը և զարգացման հեռանկարները

Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել. «Chevrolet Volt»-ը կողաշրջվել է

Ռաֆայել Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրիում, վերջին հրաժեշտը՝ Երևանում. հայտնի են օրերն ու վայրերը

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը

Ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունները լավ հիմք են նոր ծրագրերի համար. Սոկուլսկին՝ Փամբուխչյանին

Սլովենիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին. Փաշինյանն ընդունել է Տանյա Ֆայոնին

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություններին

Պատմության թանգարանում Լուվրի հետ համատեղ ցուցադրություն կբացվի. ներկայացվել է ԿԳՄՍՆ 2024-ի կատարողականը

Ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ. ուժեղացված ծառայությունը շարունակվում է

Ալեն Սիմոնյանը Սլովենիայի փոխվարչապետի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին

ՀՀ-ն կաջակցի Եգիպտոսի կողմից առաջադրված Խալեդ ալ Անանիի թեկնածությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ. ի՞նչ է քննարկվել

Դպրոցի զինանոցում ոչ ուսումնական զենք-զինամթերք է հայտնաբերվել. տեսանյութ

Պախկվելով, ուրիշներին դեմ տալով` ստանում են ոչ թե ծանրակշիռ դերակատարում այլ ապագաղափարական Վարդանիկ. Ղազարյան

Սերժ Սարգսյանը փորձում է Քոչարյանի հետ բանավեճում միավորներ հավաքել․ թող իրեն հայելու մեջ նայի․ Ալեն Սիմոնյան

Չինարիում 55 և 49-ամյա ամուսինները տանը հանկարծամահ են եղել

Մայիսի 9-ի հաղթանակը մեր հաղթանակն էլ է․ Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի մոսկովյան այցի մասին. տեսանյութ

Ուրախ եմ, որ Ակադեմիական քաղաքի նախապատրաստական աշխատանքները բերել են հանրային խոսույթի փոփոխության. նախարար

«Մի դրամի ուժը» «ԴիջիԿոդ 2025-ի» գլխավոր գործընկեր

2026-ի ընտրությունը ցույց կտա, թե ժողովուրդն ինչ է մտածում ՔՊ-ի մասին, ինչպես 2021-ին ցույց տվեց. տեսանյութ

Սերժ Սարգսյանի անունը պետք է գտնվի ոչ թե քաղաքական օրակարգում, այլ քրեական գործի նյութերում. Արման Բաբաջանյան

Դոլարն ու եվրոն էժանացել են. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 15-ին

Մոսկվան մայիսի 9-ին ակնկալում է ավելի քան 20 պետության և կառավարության ղեկավարի այց. Պեսկով

ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են երկկողմ համագործակցությունը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հայտարարում է Տաթև ՀԷԿ-ի համար 2 նոր ուժային տրանսֆորմատորի ձեռքբերման մրցույթ

Ձյան և անձրևի առատ տեղումները կշարունակվեն մի քանի օր, այնուհետև ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով

Վարդան Ղուկասյանի մասին իմ կարծիքը չի փոխվել. կարծում եմ՝ իր ճիշտ տեղը բանտն էր. Ալեն Սիմոնյան

ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի սահմանահատմանն առնչվող հարցեր

Դատախազությունը պահանջում է Ավշարի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 մլն դրամ

Ապարանի տարածաշրջանում մառախուղ է