Երևան
12 °C
Ինչպե՞ս է պատահում, որ ղարաբաղյան բանակցային գործընթացում Հայաստանի իբր ընդդիմադիր շրջանակների քարոզչությունը գրեթե ճշգրտորեն համընկնում է Ադրբեջանի պաշտոնական քարոզչության հետ:
Սրանք դատարկ խոսքեր չեն, ցավոք՝ իրականությունը հենց այդպիսին է: Տեսեք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը չի կարող բանակցություններում ներկայացնել նաեւ Ղարաբաղը, որովհետեւ ԼՂՀ քաղաքացիներն իրեն չեն ընտրել եւ իրենց անունից բանակցելու մանդատ չեն տվել: Թվում էր՝ այս հայտարարության նպատակը պիտի հասկանալի լինի անգամ մանկապարտեզի երեխաներին. եթե միջնորդները ցանականում են արդյունավետ բանակցություններ, պիտի բանակցային գործընթացին մասնակից դարձնեն նաեւ ԼՂՀ իշխանություններին: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունների այս դիրքորոշումը Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելուն ուղղված կոնկրետ քայլ է:
Իսկ ինչպե՞ս մեկնաբանեցին սա Հայաստանի ծպտված եւ բացահայտ «մտահոգները»: Իբր՝ Հայաստանը դուրս է գալիս բանակցային գործընթացից եւ Ղարաբաղին թողնում է մեն-մենակ՝ Ադրբեջանի դեմ: Որովհետեւ, իբր, եթե Հայաստանն իրավունք չունի բանակցել Ղարաբաղի անունից, նշանակում է՝ ընդհանրապես անելիք չունի բանակցային գործընթացում: Ու քանի որ Ադրբեջանն էլ իր հերթին հրաժարվում է բանակցել Ղարաբաղի հետ, նշանակում է՝ բանակցություններն անիմաստ են, ու այլընտրանքը անխուսափելի պատերազմն է: Ահա այսպես: Փաստորեն, ըստ մեր «մտահոգների», Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու փորձը նշանակում է հրաժարվել բանակցություններից ու պատերազմ հրահրել: Եվ դա (ուշադրություն) անում են Հայաստանի իշխանությունները:
Իսկ ինչպիսի՞ն է Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում: Նրանք պնդում են, որ պիտի բանակցեն միայն Հայաստանի հետ, Ղարաբաղը չպիտի մասնակցի բանակցություններին, իսկ նման պահանջ ներկայացնելը նշանակում է փակուղի մտցնել բանակցությունները: Այդ դեպքում, ըստ նրանց, իրենց այլ բան չի մնա, քան ռազմական ճանապարհով խնդիրը լուծելը, իսկ պատերազմի վերսկսման ողջ պատասխանատվությունը (ուշադրություն) ընկնում է Հայաստանի վրա: Հասկացա՞ք: Փաստորեն՝ Հայաստանի «մտահոգներն» ու Ադրբեջանի իշխանությունները մեկին մեկ նույն բանն են ասում:
Հիմա՝ Հայաստանի նույն «ընդդիմադիր շրջանակների» այն թեզի մասին, թե Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների արդյունքում բանակցությունները մտան փակուղի, եւ պատերազմի վերսկսման հավանականությունը կտրուկ մեծանում է: Փաստորեն ստացվում է, որ նախկինների օրոք բանակցությունները փակուղում չեն եղել: Այսինքն՝ երբ նախկինները մեծ եռանդով բանակցում էին մի փաստաթղթի շուրջ, որով նախատեսվում էր առաջին փուլում ազատագրված հինգ շրջանների վերադարձ, երկրորդ փուլում (հինգ տարի հետո) Քելբաջարի շրջանի ու Լաչինի շրջանի մեծ մասի (բացի միջանցքի հատվածից) վերադարձ, ադրբեջանցի փախստականների վերադարձ եւ միայն դրանից հետո՝ ժողովրդի «ազատ կամարտահայտում», դա փակուղի չէ՞ր: Պարզապես հիշեցման կարգով նկատենք, որ հենց այս փաստաթղթի շուրջ ընթացող բանակցությունների ամենաթեժ փուլում էլ Ադրբեջանը սկսեց ապրիլյան պատերազմը: Ու մեծ հիմարություն արեց, որովհետեւ հայկական բանակը խափանեց Ադրբեջանի պլանները, ու դրա շնորհիվ հայկական կողմը փոքր-ինչ կոշտացրեց դիրքորոշումը: Իսկ մինչ այդ ամեն ինչ «յուղի պես» գնում էր, Աղդամը Սերժ Սարգսյանի հայրենիքը չէր, մեզ Հայաստանի ու Արցախի միջեւ «հուսալի ցամաքային կապը» լիուլի հերիք էր, դրա համար էլ բանակցությունները փակուղում չէին...
Հիմա փաստորեն ընդդիմությունն ուզում է Նիկոլ Փաշինյանին ստիպել վերադառնալ այդ «ոչ փակուղային» իրավիճակին՝ հակառակ դեպքում կանխագուշակելով պատերազմ: Այսինքն՝ դարձյալ մեկին մեկ կրկնում է ադրբեջանական պաշտոնական քարոզչության թեզերը:
Հետաքրքիր է՝ իսկ մեր «մտահոգների» մտքով չի՞ անցել, որ բանակցությունները փակուղի է մտցնում հենց Ադրբեջանը՝ հրաժարվելով բանակցային սեղանի շուրջ տեսնել նաեւ Ղարաբաղի իշխանություններին: Թե՞ ներքաղաքական կոմբինացիաների ու շահերի առումով դրանից «քյար չկա», ավելի լավ է թիկունքից հարվածել սեփական իշխանություններին՝ թեկուզ ադրբեջանական քարոզչության թեզերը գովազդելու ճանապարհով:
Արմեն Բաղդասարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՔրիստինա Քվինը մասնակցել է եզդիական Նոր տարվա տոնակատարությանը
Հեշտ է օտար ափերից ճոռոմ խոսքեր, կենացներ ու ճառեր ասել, իրական հայրենասերն իր երկրում արարողն է. Չախոյան
Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու համար 4 անձի վերաբերյալ վարույթները դատարանում են
ՄԱԿ-ի վեհաժողովը ռուսական ագրեuիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել․ ՀՀ-ն կողմ է քվեարկել
Ֆլորիդայի համալսարանում հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել. տեսանյութ
Եվրոպական երկրները միանում են Ուկրաինայի հարցով գործընթացին
Էջմիածնում հրազենային թեթև վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը քույրն է
Ավարտվել են Մասյացոտնի առաջնորդարանի կառուցումը և Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու մոմավառության սրահի ընդլայնումը
Սահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացի
Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայում կարող է կրճատվել՝ հասնելով մինչև 500 զինվոր
Մանասյանը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Նստե՛ք, Բագրա՛տ, երկուս. Ջուլհակյանը՝ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուի կողմից իր խոսքերը «հերքելու» մասին
Ծանրամարտի ԵԱ. ապրիլի 18-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ
Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսի ճանապարհը՝ բաց
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում
Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը
Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից
Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը
Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին
Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ
Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան
Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան
Ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը
Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը
«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը
Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT