Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում փոխզիջումների գնալ առևտրային նպատակով ապրանք ներկրողների հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ասաց վարչապետը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի այն դիտարկմանը, թե ապրանք ներկրողները բողոքում են ներկրման ու մաքսազերծման նոր կարգից․
«Մենք պիտի շարունակենք իրար երեսի նայել ու իրար խաբե՞լ։ Չի կարելի էդպես, կներեք։ Ես նկատի ունեմ՝ ոչ առեւտրային նպատակով ապրանք ներկրելու շահառուն Հայաստանի բոլոր բնակիչներն են։ Որովհետեւ դա վերաբերում է նրան, որ ես ինչ-որ գործով գնացել եմ Թուրքիա, Վրաստան, խանութից մի բան եմ առել, հորքուրիս կամ մորքուրիս համար բերել եմ։ Եթե ես պարբերաբար գնում եմ, եւ պարբերաբար ուրիշ գործերով, եւ պարբերաբար ապրանք եմ բերում, կներեք, չի լինի էդպես։ Ես ասում եմ՝ էն ժամանակ կար օլիգարխիա, հիմա կա անտիօլիգարխիա։ Ես երեկ ձեզ ասացի՝ ֆուռը բերում, կանգնեցնում են, մի 50-50 կգ-ով ներս է մտցնում ամբողջ ապրանքը։ Ո՛չ, եւ ո՛չ։ Չի լինելու էդպիսի բան, չեն լինելու էդպիսի անսկզբունք կոմպրոմիսներ։ Եթե փորձելու են կառավարությանն ասել՝ վայ, ցույց ենք անելու ձեր դեմ, մեզ համար էս արեք, էն արեք։ Ցույց արեք, երբ կհասնեք էն քանակների, երբ կհասկանանք՝ իրար հետ գործ չունենք անելու, ցտեսություն կանենք, կգնանք մեր գործին։ Ով ավելի շուստրի ա, կառավարությանը ստիպում ա, որ ինչ-որ որոշում կայացվի»,-ասաց Փաշինյանը՝ շարունակելով․
«Բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք, չի լինելու ոչ մի փոխզիջում որևէ մեկի նկատմամբ: Օլիգարխ կլինի, շարքային, թե մանր վաճառական կլինի։ Էս ի՞նչ բան է, խաբեությունը, սուտը դարձել են հասարակական հարաբերությունների հիմնական օղակ, ես ոչ մեկին թույլ չեմ տալու ինձ հետ ստի լեզվով հարաբերվել, հարազատ կլինի, թիմակից կլինի, ընդդիմադիր կլինի․․․ստի վերջը եկել ա»,- նշեց Փաշինյանը:
Վահե Էնֆիաջյանը արձագանքեց, որ նյարդայնանալ պետք չէ, ինքն ընդամենը բարձրաձայնում է խնդիրը, եւ մեջբերեց Փաշինյանի խոսքերից մի հատված․
«Ես բառացի ցիտեմ Ձեզ․ «ավելի լավ է աշխատել, քան չաշխատել»։ Մեր պարագայում, քանի որ խնդիրները բազում են, տվյալ քաղաքացիները խնդիրը բարձրաձայնում են, եւ խնդրից հեռու չեն գնում, ասում են՝ պետք է կանոնակարգվի, բայց այլընտրանք առաջարկելու քայլ պետք է իրականացնել, նոր նրանց այդ ճանապարհին տանել»,-ասաց Էնֆիաջյանը։
Վարչապետը ոչ առևտրային նպատակով ապրանք ներկրողներին հորդորեց ազնիվ լինել բիզնես անելու պարագայում և իրենց հետ քննարկել հարկային խնդիրները․
«Մեր կառավարությունն իր կամքը ցույց էր տվել այս հարցում, բայց այն չարաշահվել է: Եթե մարդիկ բիզնես են անում, թող գան, նստենք, զրուցենք: Մենք հարկային օրենսգրքի փոփոխման փուլում ենք, և ասում ենք՝ եկեք քննարկենք, բայց ասում ենք՝ մի խաբեք մեզ, ով փորձի ինձ խաբել, իմ աչքի գրողն ա, ձեր համար էդպես չի՞»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում է ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի քննարկումը։ Երեկ այն ընդհատվեց պատգամավորներ-վարչապետ հարց ու պատասխանի ժամանակ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանում բախվել է 4 ավտոմեքենա, կա տուժած. մեքենաներից մեկն ԱԺ պատգամավորի է պատկանում
Հրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունը
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը նպաստելու է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը
Դիլիջանի թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ
Հրազդանի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում է
ԱՄՆ-ն հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների միջնորդությունից հրաժարվելու մասին
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Թրամփը մայիսի 8-ը և նոյեմբերի 11-ը հայտարարել է 2 համաշխարհային պատերազմներում ԱՄՆ-ի հաղթանակի օրեր
Եղիշե Կիրակոսյանը հայտնել է՝ ինչով է զբաղվելու առաջիկայում
Մարդու իրավունքների պաշտպանության համար սահմանված նշաձողն ամենօրյա աշխատանքով պետք է է՛լ ավելի բարձրացվի․ ՄԻՊ
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Գեղարքունիքում մեծ քանակությամբ անասնակեր է հրդեհվել
Կատարվածը չտեղավորվեց քաղաքացիական ակտիվիզմի տակ, Չախոյանը նախօրեին տեղափոխել էր քուչի տղայական դաշտ. Սաֆարյան
Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսին ևս մարզերում ծառայություններ կմատուցեն. ժամանակացույց
«Կրթվելը նորաձև Է». հայտնի են մայիս և հունիս ամիսների հանդիպումների օրերը
Գյուղերից մեկում թոնրատուն է այրվել
Ժնևում տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը
Հայտնի գրասենյակում կազմվել է իշխանության բուրգի քարտեզը, թիրախավորվել են կոնկրետ անձինք. Սաֆարյան
Վարդան Ղուկասյանի փեսայի և ընկերոջ թեկնածություններն՝ առանցքային պաշտոններում. Գյումրու ավագանին նիստ կգումարի
Ինչ պայթյուն է եղել Սարյան փողոցում. մանրամասներ
Պայթյուն Սարյան փողոցում. նախնական տեղեկություններով կա 2 տուժած
Հայտնի է Նոր Նորքի դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում ձերբակալված 6 անձի խափանման միջոցը
Բարձրաստիճան առաջին հրաժարականները Թրամփի թիմում. ովքեր կհեռանան
Վարչապետը լրջության մեծ դոզա է ներմուծել հանրային խորհրդի գործունեության մեջ. Խզմալյան. տեսանյութ
Թուրքիայում մայիսմեկյան ցույցեր են. հայտնի է 300 անձի ձերբակալության մասին
Հայաստանի Առաջին խմբում տեղի են ունեցել 22-րդ տուրի հանդիպումները
Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի պատժամիջոցներին. Իրանի ԱԳՆ խոսնակ
Քաղաքական աղբանոցի դուրսպրծուկների համար չկան կարմիր գծեր. Չախոյանը՝ Ալեքսանյանի տարեց մոր հետ կատարվածի մասին
Մոսկվան երբեք թույլ չի տա, որ Ուկրաինան վերադառնա 1991 թվականի սահմաններին. ՌԴ ԱԳՆ
Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք մայրերից. քաղաքական պրոցեսների համար համապատասխան հարթակներ կան. Արեն Մկրտչյան
Խաչի հետևում թաքնված կեղծ հոգևորականներ, Հայաստանի դրոշով փաթաթված օսման-դաշնակներ, էս են սրանք. Հովհաննիսյան
ՀՀ-ում մեկնարկում է անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում. երբ և ինչպես մասնակցել
ՌԴ դեսպանն ու հյուպատոսն այցելել են Լոռու մարզ. լուսանկարներ
«Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենաների և կողաշրջվել
Ի վերջո՝ ով է պատասխանելու այս պարզ հարցին. Արսեն Թորոսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մեսրոպ Մանուկյանի և Արթուր Չախոյանի նկատմամբ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT