Երևան
12 °C
Եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, այդ գույքը համարվում է ապօրինի: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հարցին: «Արդյո՞ք կառավարությունը չի ցանկանում նախկին իշխանության օրոք ապօրինի հարստացման ճանապարհով ձեռք բերված ռեսուրսները պետականացնել եւ օգտագործել որպես բաժնետիրական ընկերություն, որտեղ բաժնետերը կլինի պետությունը եւ բաժնետոմսերից ստացված եկամուտները կուղղվեն դեպի բանակաշինություն»,- հարցրեց պատգամավորը:
«Այդ պրոցեսը այսօր արդեն տեղի է ունենում եւ մենք բանակի կարիքների համար շատ դեպքերում մեխանիզմներ ենք գտնում, որ նախկինում կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գումարները վերադարձվեն եւ ծառայեցվեն այդ նպատակներին: Որոշ դեպքերում դրանք կարող են արտահայտված չլինել մեր բյուջեի մուտքերում, որովհետեւ ինչ-ինչ նկատառումներով դրանք կարող են օգտագործվել այլ եղանակներով: Այսինքն, ոչ թե ուղղակի մուտք արվել բյուջե, այլ ենթադրենք ինչ-որ տեղից գնում պետք է իրականացվի բանակի կարիքների համար, կարող է այդ փոխանցումը ուղիղ գնա այնտեղ կամ այլ մեխանիզմով»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ այդ պրոցեսի ծավալներով անձամբ ինքը բավարարված չէ. «Կարծում եմ, որ մեր իրավապահ մարմինները՝ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը, այս թեմայով պետք է առավել ակտիվ աշխատեն եւ առավել մեծ արդյունքներ ցույց տա: Որովհետեւ ձեզ հասկանալի պատճառներով հոկտեմբերից սկսված քաղաքական պրոցեսների արդյունքում անձամբ ես մի փոքր այդ թեմայից շեղվեցի եւ ես զգում եմ, որ դա որոշակի լճացման տեղիք է տվել:
Այստեղ կա հարց նաեւ ընդհանրապես երկրից եւ ժողովրդից գողացված գումարների վերադարձի գործընթացի հետ կապված եւ հիմա ուզում եմ ասել, որ կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը: Ես հասկանում եմ, որ այս անվանումը կարող է տարօրինակ թվալ, բայց ուզում եմ ասել, որ մենք ունենք հիմնավորում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներում սա համարվում է նորմալ պրակտիկա: Սա չի համարվում մարդու իրավունքների սահմանափակում: Այն, ըստ էության, անցումային արդարադատության էլեմենտ է: Եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, այդ գույքը համարվում է ապօրինի»,- ասաց վարչապետը:
Հովսեփյանը նաեւ հետաքրքրվեց, թե ի՞նչ մեխանիզմներ են մշակվում միգրացիայի ապահովման եւ խթանման համար եւ արդյո՞ք այդ մշակման մեջ առողջապահության պաշտպանման խնդիրը ներառված է, թե ոչ:
«Միգրացիայի հետ կապված գլխում ասվում է, որ մեր քաղաքականության հիմնական նպատակը անձանց ազատ եւ անվտանգ տեղաշարժի ապահովումն է՝ հավասարակշռելով այն երկրի` ազգային անվտանգության ապահովման մեջ: Այսինքն, այս նախաբանում ձեր հարցի պատասխանը տրվում է, առողջապահության պաշտպանվածությունը երկրի ազգային անվտանգության անբաժանելի մասն է եւ շատ կարեւոր է»,- պատասխանեց վարչապետը::
Նա նշեց, որ այս ոլորտում մենք ունեինք բավականին լուրջ խնդիրներ` այդ թվում օտարերկրացիներին աշխատանքի տեղավորելու հետ կապված:
«Դուք գիտե՞ք, որ Հայաստանում կա պրակտիկա՝ օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու: Օրինակ, մարզերից մեկում օտարերկրացիներին ընդունել են աշխատանքի բավականին մեծ թվով` շինարարության ոլորտում` գյուղական համայնքի կողքը: Եւ ես հետաքրքրվել եմ, թե ինչքան աշխատավարձ են տալիս, 300 դոլար աշխատավարձ են տալիս այդ օտարերկրացիներին: Եւ հիմա ես ուզում եմ պարզել՝ ինչո՞ւ այդ կողքի գյուղում 300 դոլարով այդ շինարարության վրա աշխատող մարդ չի գտնվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴիլիջանի թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ
Հրազդանի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում է
ԱՄՆ-ն հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների միջնորդությունից հրաժարվելու մասին
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Թրամփը մայիսի 8-ը և նոյեմբերի 11-ը հայտարարել է 2 համաշխարհային պատերազմներում ԱՄՆ-ի հաղթանակի օրեր
Եղիշե Կիրակոսյանը հայտնել է՝ ինչով է զբաղվելու առաջիկայում
Մարդու իրավունքների պաշտպանության համար սահմանված նշաձողն ամենօրյա աշխատանքով պետք է է՛լ ավելի բարձրացվի․ ՄԻՊ
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Գեղարքունիքում մեծ քանակությամբ անասնակեր է հրդեհվել
Կատարվածը չտեղավորվեց քաղաքացիական ակտիվիզմի տակ, Չախոյանը նախօրեին տեղափոխել էր քուչի տղայական դաշտ. Սաֆարյան
Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսին ևս մարզերում ծառայություններ կմատուցեն. ժամանակացույց
«Կրթվելը նորաձև Է». հայտնի են մայիս և հունիս ամիսների հանդիպումների օրերը
Գյուղերից մեկում թոնրատուն է այրվել
Ժնևում տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը
Հայտնի գրասենյակում կազմվել է իշխանության բուրգի քարտեզը, թիրախավորվել են կոնկրետ անձինք. Սաֆարյան
Վարդան Ղուկասյանի փեսայի և ընկերոջ թեկնածություններն՝ առանցքային պաշտոններում. Գյումրու ավագանին նիստ կգումարի
Ինչ պայթյուն է եղել Սարյան փողոցում. մանրամասներ
Պայթյուն Սարյան փողոցում. նախնական տեղեկություններով կա 2 տուժած
Հայտնի է Նոր Նորքի դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում ձերբակալված 6 անձի խափանման միջոցը
Բարձրաստիճան առաջին հրաժարականները Թրամփի թիմում. ովքեր կհեռանան
Վարչապետը լրջության մեծ դոզա է ներմուծել հանրային խորհրդի գործունեության մեջ. Խզմալյան. տեսանյութ
Թուրքիայում մայիսմեկյան ցույցեր են. հայտնի է 300 անձի ձերբակալության մասին
Հայաստանի Առաջին խմբում տեղի են ունեցել 22-րդ տուրի հանդիպումները
Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի պատժամիջոցներին. Իրանի ԱԳՆ խոսնակ
Քաղաքական աղբանոցի դուրսպրծուկների համար չկան կարմիր գծեր. Չախոյանը՝ Ալեքսանյանի տարեց մոր հետ կատարվածի մասին
Մոսկվան երբեք թույլ չի տա, որ Ուկրաինան վերադառնա 1991 թվականի սահմաններին. ՌԴ ԱԳՆ
Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք մայրերից. քաղաքական պրոցեսների համար համապատասխան հարթակներ կան. Արեն Մկրտչյան
Խաչի հետևում թաքնված կեղծ հոգևորականներ, Հայաստանի դրոշով փաթաթված օսման-դաշնակներ, էս են սրանք. Հովհաննիսյան
ՀՀ-ում մեկնարկում է անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում. երբ և ինչպես մասնակցել
ՌԴ դեսպանն ու հյուպատոսն այցելել են Լոռու մարզ. լուսանկարներ
«Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենաների և կողաշրջվել
Ի վերջո՝ ով է պատասխանելու այս պարզ հարցին. Արսեն Թորոսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մեսրոպ Մանուկյանի և Արթուր Չախոյանի նկատմամբ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին
Երևանից Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք. Մարտա Կոս
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Նոր Նորքի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ
Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել
Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը պատասխանը կստանա. Ալեքսանյանի տան դիմաց սատկած մուկ են նետել, պաստառներ փակցրել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT