Երևան
12 °C
Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում հայտնի դարձավ, որ գործով տուժող «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը դիմում էր գրել՝ ուղղված ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
Այդ դիմումն այսօր հրապարակեց Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը. այն ներկայացնում ենք ստորեւ.
«Հարգելի՛ պարոն ոստիկանապետ, հետեւելով Ձեր անզիջում պայքարին անարդարության դեմ եւ նախկին պաշտոնավորների կողմից թույլ տված հակաօրինական արարքների դեմ ներկայիս իշխանության արդարացի պայքարը, ուզում եմ հայտնել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկո Սարգսյանի կողմից 2007 թվականին իրենց տան՝ Թումանյան 1 հասցեում գտնվող շենքի առաջին հարկում ախրանայի սենյակում տեղի ունեցածը։ Հայկն իր մոտ պահվող արտասահմանյան զենքով, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սպառնացել է, որ ինձ կսպանի և մեկ անգամ կրակեց ինձ վրա, ես վիրավորվեցի: Մեր ընկեր Արթուրը, ում հետ ես վիճում էի, զենքը վերցրեց նրա ձեռքից, որպեսզի վերջինս նորից չկրակի, քանի որ Հայկոն ինձ սպառնում էր, որ կսպանի։
Այդ պահին իջավ իր ախպերը՝ Նարեկը, հարցրեց՝ ով կրակեց եւ տեսնելով ինձ արյունոտ, Հայկոն ասաց՝ ես էի, ու ինձ Հայկը, Նարեկն ու Արթուրը տարան Պռոշյանի հիվանդանոց, որտեղ ինձ վիրահատեցին՝ հեռացրին աջ երիկամս, լյարդս: Դրանից հետո եկել են Կենտրոնի ոստիկանները. Նարեկն ու Հայկը նախօրոք վախեցրել էին, որ չասեմ իրականությունը, ասելով՝ երկար չես ապրելու, որ ճիշտն ասես: Ես էլ վախից ոստիկանների մոտ գրեցի, որ ինձ կրակել է Հայկոյի եւ Նարեկի ընկեր Արթուր Ղեւոնդյանը, որը հիմա Սոչի ա ապրում:
Այս ամենի մասին գիտեր Սաշիկը՝ Հայկոյի հայրն, ով օգտագործեց իր եղբոր անունն ու կապերը, իսկ տղաները մնացին անպատժելի, իսկ Արթուրին երկու օր անց ոստիկանությունից բաց թողեցին: Դրանից հետո մնեք մնացինք մտերիմներ։ Տասը տարի վատառողջ լինելով՝ տանջվում եմ, դառել եմ ինվալիդ, վախեցել եմ ճիշտը ասել, բայց իշխանությունը փոխվել ա, օրինական երկիր ա։ Խնդրում եմ ընդունել հանցագործության մասին դիմումս եւ պատժել իրական մեղավորներին՝ Հայկին եւ Նարեկին»:
Դիմումի հրապարակումից հետո Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Սիմոնյանից հետաքրրքվեց՝ դուք ուշադիր հետեւե՞լ եք ոստիկանապետի գործունեությանը, Դավիթ Սիմոնյանը պատասխանեց. «ընդհանուր երկրի իրավիճակին»:
Հարցին՝ հիմա՞ էլ եք ուզում, որ պատժեն իրական մեղավորներին, Սիմոնյանը ասաց՝ թողնում եմ դատարանի հայեցողությանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԲոլոր այն նիստերին, որոնք կարևոր են մեր քաղաքի բնականոն զարգացման համար, մասնակցելու ենք. Մինասյան
Լոռու մարզ այցելության առաջին կանգառը՝ Վանաձորում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ապրիլի 30-ից մայիսի 2-ը հայտնաբերվել են 13 հետախուզվող, 3 անհետ կորած
Վարդան Ղուկասյանի փեսան և ընկերն ընտրվեցին Գյումրու առաջին և երկրորդ փոխքաղաքապետ. ՔՊ-ն ձեռնպահ է քվեարկել
Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 970 գրամ մարիխուանա. կան ձերբակալվածներ. տեսանյութ
4 մլն դրամ կաշառք ստանալու գործով երկու անձ է ձերբակալվել, ձերբակալվածներից մեկը ՊԵԿ պաշտոնյա է
Ռոբերտ Քոչարյանը կասկածներ ունի, որ իրեն ուզում են «քցել». «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Մոսկվայի մարզում վերջին 100 տարվա ընթացքում մայիսյան ամենաառատ ձյունն է տեղացել
Վիրավորին տեղափոխել են, մեր մեքենան սեփական է․ Գագիկ Մելքոնյանը՝ իրենց մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին
Ucom-ը և Impact Hub Yerevan-ը գործարկում են կանաչ նորարարներին աջակցող ծրագրի երկրորդ փուլը
Մեկնարկել է Գյումրու ավագանու նիստը. մասնակցում են բոլոր քաղաքական ուժերը
Ինձնից պահանջվել են որոշակի պարզաբանումներ, ես տվել եմ. Հովհաննիսյանը նշել է՝ ինչպես է անտոկոս վարկ ստացել
Ես չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել. ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. Ֆինանսների նախարար
Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող նավը ենթարկվել է հարձակման. այն խորտակվում է. տեսանյութ
Արտաշատի բնակարաններից մեկից զարդերի գողության համար կասկածվող երիտասարդը հայտնաբերվել է. տեսանյութ
Էկոնոմիկայի նախարարությունը բարձր որակավորմամբ մասնագետների ներգրավման ծրագրի մասին պարզաբանում է տարածել
Երևանում բախվել է 4 ավտոմեքենա. կա տուժած. մեքենաներից մեկն ԱԺ պատգամավորի է պատկանում
Հրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունը
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը նպաստելու է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը
Դիլիջանի թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ
Հրազդանի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում է
ԱՄՆ-ն հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների միջնորդությունից հրաժարվելու մասին
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Թրամփը մայիսի 8-ը և նոյեմբերի 11-ը հայտարարել է 2 համաշխարհային պատերազմներում ԱՄՆ-ի հաղթանակի օրեր
Եղիշե Կիրակոսյանը հայտնել է՝ ինչով է զբաղվելու առաջիկայում
Մարդու իրավունքների պաշտպանության համար սահմանված նշաձողն ամենօրյա աշխատանքով պետք է է՛լ ավելի բարձրացվի․ ՄԻՊ
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Գեղարքունիքում մեծ քանակությամբ անասնակեր է հրդեհվել
Կատարվածը չտեղավորվեց քաղաքացիական ակտիվիզմի տակ, Չախոյանը նախօրեին տեղափոխել էր քուչի տղայական դաշտ. Սաֆարյան
Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսին ևս մարզերում ծառայություններ կմատուցեն. ժամանակացույց
«Կրթվելը նորաձև Է». հայտնի են մայիս և հունիս ամիսների հանդիպումների օրերը
Գյուղերից մեկում թոնրատուն է այրվել
Ժնևում տեղի է ունեցել ՀՀ համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը
Հայտնի գրասենյակում կազմվել է իշխանության բուրգի քարտեզը, թիրախավորվել են կոնկրետ անձինք. Սաֆարյան
Վարդան Ղուկասյանի փեսայի և ընկերոջ թեկնածությունները՝ առանցքային պաշտոններում. Գյումրու ավագանին նիստ կգումարի
Ի՞նչ պայթյուն է եղել Սարյան փողոցում. մանրամասներ
Պայթյուն Սարյան փողոցում. նախնական տեղեկություններով՝ կա 2 տուժած
Հայտնի է Նոր Նորքի դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում ձերբակալված 6 անձի խափանման միջոցը
Բարձրաստիճան առաջին հրաժարականները Թրամփի թիմում. ովքե՞ր կհեռանան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT