3 օր է՝ հանգիստ տեղներս նստած հետեւում ենք, թե ինչպես է ծրագրի քննարկումն ընթանում անհադուրժողականության մթնոլորտում

Երեք օրերի ընթացքում հանգիստ տեղներս նստած հետեւում ենք, թե ինչպես է կառավարության ծրագրի քննարկումն ընթանում, բայց մի բան ակնհայտ է, որ քննարկումը զարմանալիորեն ընթանում է որոշակի անհադուրժողականության մթնոլորտում: Ես զարմանում եմ, թե ինչպես է ընդդիմադիր ուժը իշխանություն դառնալուց հետո կարճ ժամանակում անհանդուրժող դառնում ընդդիմության նկատմամբ։ Ես զարմանում եմ, թե այդ կարճ ժամանակահատվածում ոնց են ձեռ առնելով փորձում շեղել քննարկումը կամ փորձում ձեռ առնել քաղաքական մրցակիցներին, եւ ո՛չ հակառակորդներին: Այս մասին այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեջբերում անելով Աստվածաշնչից․

«Գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով կլինի: Բնականաբար գայթակղություն եղավ, եղան չափն ու սահմաններն անցնողներ։ Բայց մեր գործընկերները, լավ ճանաչելով մեզ, գիտեն, որ մենք չենք կարող չարձագանքել նման իրավիճակներում»,-նշեց պատգամավորը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն մտքին, թե աղքատությունը նախ գլխում պետք է հաղթահարել, Մարուքյանն ասաց, որ պատմականորեն մտածում է, հետ է գնում, եւ երբ ասվում է, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է, հիշում է, որ 1990-ականներին աղքատության մեղավորը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, 2000-ականներին՝ Քոչարյանն էր, հետո մինչեւ 2018 թվականը՝ միակ մեղավորը Սերժ Սարգսյանն էր․

«Այդպիսին է մեր քաղաքական համակարգը, մեզ այդպես են սովորեցրել: Իսկ հիմա, հեղափոխությունից հետո հեղափոխության լիդերն ասում է, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է, որ մարդիկ պետք է այնպես անեն, որ աղքատությունը հաղթահարվի, ու տնտեսական հեղափոխություն կլինի: Այստեղ կա հարց․ կառավարիչները ի՞նչ պետք է անեն: Հետո մեկ այլ հարց է առաջանում․ ինչո՞ւ են նախկին առաջնորդները մեղավոր եղել, իսկ հիմա՝ ոչ»։

Մարուքյանն ասաց, որ մարդիկ միշտ ունեցել են անտիհերոս եւ հերոս, մտածել են, որ եթե հերոսը գա, անտիհերոսը գնա, բոլորը լավ կապրեն․

«Մի անգամ դա ստացվել է, որի համար բոլորս ուղախ ենք, ու մենք աջակցում ենք դրան: Սակայն մարդիկ միանգամից չեն սովորելու նրան, որ անտիհերոսին տեղից հանող հերոսը այլեւս չի լինելու վատ լինելու պատասխանատուն, եւ մարդիկ շարունակելու են պահանջել: Պահանջում են, պահանջելու են ու ճիշտ են անում, քանի որ մեր համակարգն է այդպիսին»,-նկատեց պատգամավորը:

Նա նաեւ ասաց, որ 20 տարի մարդկանց հավատացրել են, որ կոռուպցիա եթե չլինի, լավ կապրեն, սակայն հիմա կոռուպցիա չկա, բայց մարդիկ էլի լավ չեն ապրում:

«Հետո պարզվում է՝ աղքատությունը ձեր գլուխների մեջ է»։

Մարուքյանն իր ելույթում ասաց, որ ճիշտ չէ հեղափոխությունն անընդհատ երեսով տալ․

«Նիկոլ Փաշինյանը, որը նախաձեռնել է էդ հեղափոխությունը, այդքան երեսով չի տալիս, որքան մարդիկ, որոնք կապ չունեն դրա հետ, ուղղակի բախտի բերմամբ տեղավորվել են հեղափոխության շարքերում: Հիմա այդ մարդիկ ինչ-որ բաներ են հիշեցնում մեզ, մեր գործընկերոջ քիթը հիշեցնում: Սա անընդունելի է: Սակայն մենք ներողամիտ ենք, հասկանում ենք, որ նոր են, անփորձ են, փորձ ձեռք կբերեն»,-եզրափակեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Տպել
2605 դիտում

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Միջադեպ է տեղի ունեցել Իրանի նախագահին տեղափոխած ուղղաթիռի հետ․ դեպքի վայր են մեկնել փրկարարական խմբերը

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է